Մաքսիմ Կրիվոնոս
Մաքսիմ Կրիվոնոս (մոտ 1600, Օլշանա, Ուկրաինա - նոյեմբեր 1648, Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), ուկրաինական ժողովրդի 1648-1654 թթ.-ի ազատագրական պատերազմի հերոս, Բոգդան Խմելնիցկու մերձավոր զինակիցներից։ Գլխավորել է Ուկրաինայի գյուղացիների շարժումը և լեհերից ազատագրել Ձախափնյա Ուկրաինան և Աջափնյա Ուկրաինայի զգալի մասը։ Կրիվոնոսի ջոկատը մեծ դեր է խաղացել Կորսունի ճակատամարտում լեհերին ջախջախելու գործում։
Մաքսիմ Կրիվոնոս ուկրաիներեն՝ Максим Кривоніс | |
---|---|
Ծնվել է | մոտ 1600 |
Ծննդավայր | Օլշանա, Ուկրաինա |
Մահացել է | նոյեմբեր 1648 |
Մահվան վայր | Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
Քաղաքացիություն | Ռուսական թագավորություն |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Maksym Kryvonis Վիքիպահեստում |
Ապստամբության սկզբնական փուլում եղել է ծայրահեղական թևի պարագլուխը, մերժել ցանկացած կոմպրոմիս լեհերի ու լիտվացիների հետ, պահանջել, որ Ուկրաինայից վտարվեն բոլոր կաթոլիկներն ու հրեաները։ Դեռևս մինչև վերջ հստակեցված չէ, թե ինչ ծագում է ունեցել Մաքսիմ Կրիվոնոսը։ 1648 թվականին հրատարակված լեհական մի պամֆլետում նշված է, որ նա կալվածատեր Նեմիրիչների ճորտն է[1] (այդ վարկածն ընդունվել է խորհրդային պատմագրության կողմից)։ 1648 թվականի գերմանական մի աղբյուր պնդում է, որ նա շոտլանդական ծագում ունի ("ein gebohrenen Schott")[2], և Կրիվոնոս, այսինքն՝ «Ծուռքթանի» մականունը հիմնված է ոչ թե նրա քթի ծռվածության վրա, այլ շոտլանդական Cameron ազգանվան թարգմանությունն է։
Պատկերասրահ խմբագրել
-
Կրիվոնոսի կիսանդրին Չիգիրինում՝ Բոգդան Խմելնիցկու թանգարանում
-
Կրիվոնոսի մարտը Յարեմայի դեմ, 1934 թ.
-
Դրվագ ազատագրական պայքարի հերոսների հուշարձանից
-
Կրիվոնոսի դիմանկարը (նկարիչ՝ Ս. Կովալչուկ)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Документы об освободительной войне украинского народа 1648-1654 г.г., Киев, Наукова Думка, 1965, p.70: "Nie gniewajac na siebie wlasnego dziedzica... cnego Niemierzyca" "Do not make your master, honorable Nemyrych, angry".
- ↑ Дмитро НАЛИВАЙКО "ОЧИМА ЗАХОДУ: Рецепція України в Західній Європі XI-XVIII ст.", КИЇВ — «Основи» — 1998, http://litopys.org.ua/ochyma/ochrus4.htm. German anonymous pamphlet "On the new rebellion of Cossacks against Poland", 1649, possibly by polish general of German origin Christopher Houvaldt. D.Nalyvayko, however, is skeptical on the matter of Scottish origins of Kryvonis.
Արտաքին հղումներ խմբագրել
- КРИВОНО́С Максим // Конда — Кун. — М. : Советская энциклопедия, 1973. — С. 421—422. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 13).
- Максим Кривонос (? — 1648)
- Максим Кривоніс (ուկր.)
- Доблесть Максима Кривоноса (ուկր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Կրիվոնոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 690)։ |