Օրմաիստեգի
Օրմաիստեգի (իսպ.՝ Ormáiztegui, բասկ.՝ Ormaiztegi), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Բասկերի երկիր ինքնավար համայնքում՝ Գիպուսկոա նահանգում[1]։ Մտնում է Գոյերա շրջանում։ Զբաղեցնում է 6,77 կմ² մակերես տարածք։ Բնակչությունը կազմում է 1319 մարդ (2010 թվական)։ Վարչական կենտրոնից գտնվում է 47 կմ հեռավորության վրա։ Հիմնադրվել է 1615 թվականին։
Մունիցիպալիտետ | |||
---|---|---|---|
Օրմաիստեգի | |||
Ormáiztegui | |||
| |||
Երկիր | Իսպանիա | ||
Ինքնավար համայնք | Բասկերի երկիր | ||
Նահանգ | Գւպուսկոա | ||
Շրջան | Գոյերի | ||
Քաղաքապետ | Ինյարի Մայորա Օրիա | ||
Հիմնադրված է | 1615 թ. | ||
Մակերես | 6,77 կմ² | ||
ԲԾՄ | 195 մետր | ||
Պաշտոնական լեզու | բասկերեն | ||
Բնակչություն | 1319 մարդ (2010) | ||
Խտություն | 184,34 մարդ/կմ² | ||
Տեղաբնականուն | Ormaizteguiarra, Ormaiztegiarra | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Փոստային դասիչ | 20216 | ||
Ավտոմոբիլային կոդ | SS | ||
Պաշտոնական կայք | ormaiztegi.net | ||
| |||
Ժողովրդագրություն
խմբագրելՏարեթիվ | 1900 | 1910 | 1920 | 1929 | 1941 | 1950 | 1960 | 1970 | 1981 | 1991 | 2000 | 2005 |
Բնակչության թիվ | 674 | 655 | 684 | 707 | 749 | 747 | 1004 | 1189 | 1207 | 1235 | 1157 | 1248 |
Օրմաիստեգիի ուղանցույց
խմբագրելՕրմաիստեգիի ուղանցույցն ընկած է Մադրիդ-Իրուն երկաթուղում։ Այս մետաղյա կառույցը շփոթմամբ վերագրվել է ֆրանսիացի Գուստավ Էյֆելին, բայց այն 1863 թվականին կառուցել է ֆրանսիացի մեկ այլ ճարտարապետ Ալեքսանդր Լավալեն (ֆր.՝ Alexandre-Théodore Lavalley)։ Կառույցն ունի 286 մ երկարություն և 35 մ բարձրություն։ Այն ամբողջությամբ ավերվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի տարիներին, բայց 1940 թվականին վերակառուցվել է։ 1996 թվականին այն դադարեց օգտագործվել՝ համարվելով որպես հնացած կառույց։ Այդուհետև դրա հարևանությամբ կառուցվեց նոր ուղանցույց։ Եվ որպեսզի այն չքանդի, դարձավ պատմական կառույց և 130 տարվա ընթացքում սկսեց համարվել Օրմաիստեգիի սիմոլ։