«Օրհնված հողը» (անգլ.՝ The Good Earth), 1937 թվականին նկարահանված ամերիկյան դրամատիկ ֆիլմ չինացի ֆերմերների մասին, ովքեր պայքարում էին գոյատևման համար։ Ֆիլմի հարմարեցումը՝ ըստ Նոբելյան մրցանակի դափնեկիր Պեռլ Բակի՝ 1931 թվականի համանուն վեպի։ Ֆիլմը նկարահանվել է ռեժիսոր Սիդնի Ֆրանկլինի կողմից։

Օրհնված հողը
անգլ.՝ The Good Earth
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1], դրամա[1][2] և վեպի էկրանավորում
ՀիմքԵրկիր
Թվական1937
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍիդնի Ֆրանկլին[1][2][3][…], Վիկտոր Ֆլեմինգ[1] և Gustav Machatý?
ՊրոդյուսերԻրվինգ Թալբերգ
Սցենարի հեղինակԹալբոթ Ջենինգս, Tess Slesinger?, Claudine West?, Պեռլ Բակ և Ֆրենսիս Մարիոն[4]
ԴերակատարներԼուիզա Ռայներ[3][5], Պոլ Մունի[3][5], Tilly Losch?[5], Ուոլտեր Կոննոլի[3][5], Charley Grapewin?[5], Քեյ Լյուկ[5], Jessie Ralph?[5], Soo Yong?[5], Չարլզ Միդլթոն, Harold Huber?[3][5], Olaf Hytten?[5], Richard Loo?[4], Ֆիլիպ Ան[4] և Kam Tong?[4]
ՕպերատորԿառլ Ֆրոյդ
ԵրաժշտությունՀերբերտ Սթոթհարթ
ՄոնտաժBasil Wrangell?
Պատմվածքի վայրՉինաստան
Նկարահանման վայրԼոս Անջելես, Պեկին և Յուտա
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն138 րոպե
 The Good Earth (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Նախապատերազմյան Հյուսիսային Չինաստանում երիտասարդ ֆերմեր Վան Լունը (Պոլ Մունի) ամուսնանում է իրենց գյուղի ամենաազդեցիկ ընտանիքի ստրկուհի Օ–Լանի (Լուիզա Ռայներ) հետ։ Պարզվում է Օ—Լանը հիանալի կողակից է՝ աշխատասեր ու խոնարհ։ Վան Լունի գործերը լավ են ընթանում, և նա ավելի շատ հողատարածք է գնում։ Շատ չանցած՝ նրանց ընտանիքում երկու որդի ու դուստր են ծնվում։

Ամեն բան լավ էր ընթանում, քանի դեռ երաշտը, և նրանից սկսված սովը ընտանիքին չեն հասցնում կործանման։ Օ–Լանը երկրորդ դստերն է լույս աշխարհ բերում, բայց շուտով՝ ծնվելուց հետո, սպանում է նրան, որպեսզի ազատի սովից։ Հուսահատված Վան Լունը ծանրութեթև է անում իր հոռետես հորեղբոր՝ հողատարծքը ուտելիքի դիմաց վաճառելու խորհուրդը։ Սակայն Օ-Լանն առարկում է։ Դրա փոխարեն նրանք, աշխատանք որոնելու նպատակով, գնում են հարավում գտնվող քաղաքներից մեկը։

Քաղաքում անհանգիստ իրադրություն է. ապստամբություն է սկսվում։ Հանգամանքների բերումով Օ–Լանը հայտնվում է առանձնատուն թալանող ամբոխում։ Սակայն նրան գետնին են տապալում, իսկ երբ ուշքի է գալիս, թանկարժեք իրերով քսակ է գտնում, որը ոչ ոք խառնաշփոթի պատճառով չէր նկատել։ Այդ հանկարծակի հաջողությունն առիթ է հանդիսանում, որ ընտանիքն իրենց տուն վերադառնա և կրկին ծաղկում ապրի։ Օ–Լանը խնդրում է իրեն թողնել միայն երկու մարգարիտ։

Տարիներ են անցնում։ Վան Լունի որդիները հասակ են առնում, դառնում կրթված երիտասարդներ, իսկ ինքն այնքան է հարստանում, որ հսկա տուն է գնում։ Այնուհետև Վան Լունը սիրահարվում է Լոտոսին՝ տեղի թեյարանի սիրունիկ ու երիտասարդ պարուհուն, նրան իր երկրորդ կինը դարձնում։ Նա սկսում է արհամարհանքով վերաբերվել Օ–Լանին և Լոտոսի սիրուն չարժանանալուց հուսալքված՝ Օ–Լանից վերցնում է նրա մարգարիտները։

Ավելի ուշ բացահայտվում է, որ Լոտոսը գայթակղել է Վան Լունի կրտսեր որդուն, ինչը խիստ զայրացնում է Վան Լունին։ Դրանից հետո նա հրամայում է կրտսեր որդուն հեռանալ տնից և երբեք չվերադառնալ։ Բայց անսպասելիորեն գալիս է մորեխների խմբի տեսքով վտանգը, որը չկանգնեցնելու դեպքում ամբողջովին կոչնչացնի ողջ բերքը։ Վան Լունի ավագ որդու կողմից մշակված ռազմավարությունն օգտագործելով՝ բոլորը համախմբվում են, որպեսզի փորձեն փրկել բերքը։ Հենց այն ժամանակ, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է, քամին փոխում է ուղղությունը՝ վտանգը տանելով հեռու։ Մոտ գտնվող աղետը սթափեցնում է Վան Լունին, և նա հաշտվում է կրտսեր որդու հետ։ Որդու հարսանիքի օրը Վան Լունը Օ-Լանին է վերադարձնում մարգարիտները։ Վերջինս սպառվել էր ծանր կյանքից ու գտնվում էր մահվան մահճում։ Չխախտելով հարսանեկան տոնակատարությունը՝ Վան Լունը տնից լուռ դուրս է գալիս և նայում ծաղկած դեղձենուն, որն իրենց հարսանիքի օրը տնկել էր Օ-Լանը։

Դերերում խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր[6] խմբագրել

Ընդհանուր առմամբ, ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» հինգ մրցանակի.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt0028944/
  2. 2,0 2,1 http://www.adorocinema.com/filmes/filme-8847/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=8847.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 http://www.bbfc.co.uk/releases/good-earth-1937
  6. «The Good Earth - IMDb». Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել