Օրի-Քելլի (անգլ.՝ Orry George Kelly, դեկտեմբերի 31, 1897(1897-12-31)[1][1][2], Kiama - փետրվարի 27, 1964(1964-02-27)[1][1][2], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրալիացի հագուստի դիզայներ, երեք Օսկարի մրցանակակիր։

Օրի-Քելլի
Ծնվել էդեկտեմբերի 31, 1897(1897-12-31)[1][1][2]
ԾննդավայրKiama
Մահացել էփետրվարի 27, 1964(1964-02-27)[1][1][2] (66 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ավստրալիա
Մասնագիտությունհագուստ ձևագծող և արվեստագետ
Պարգևներ և
մրցանակներ
 Orry-Kelly Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Նոր Հարավային Ուելս (նահանգ) Քելլին ծնվել է Նոր Հարավային Ուելս նահանգի Կիամե քաղաքում, դերձակի ընտանիքում։ Երբ Քելլին 17 տարեկան էր, ծնողները նրան ուղարկեցին բանկային գործ սովորելու, բայց նա ավելի շատ հետաքրքրված էր թատրոնով[3]։

Գործունեություն խմբագրել

Դերասան դառնալու հույսով Նյու Յորք տեղափոխվելուց հետո Քելլին հաստատվել է Գրինվիչ Վիլիջում, որտեղ ապրել է Քերի Գրանտի և Չարլի Ֆելփսի հետ[4]։ Շուտով նա աշխատանքի է ընդունվել Fox Film ստուդիայում, որտեղ զբաղվել է նկարազարդմամբ, որից հետո կարճ ժամանակ աշխատել է թատրոնում։

1932 թվականին Քելլին տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ Warner Bros. կինոընկերությունում աշխատել է որպես հագուստի գլխավոր դիզայներ։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1944 թվականը։ Քելլին ղեկավարների պնդմամբ փոխել է իր անվան գրելաձևը, որոնք կարծում էին, որ այդպես իր անունն ավելի էկզոտիկ կհնչելու[5]։ Warner Bros.-ից հեռանալուց հետո Քելլին աշխատել է Universal Studios, RKO Pictures, 20th Century Studios և Մետրո-Գոլդուին-Մայեր կինոստուդիաներում։ Քելլին արժանացել է Օսկարի երեք մրցանակի՝ Լավագույն հանդերձանքի դիզայն անվանակարգում (Ամերիկացին Փարիզում», «Աղջիկներ» և «Ջազում միայն աղջիկներ են»

Անձնական կյանք խմբագրել

Քելլին եղել է գեյ[3]։ Իր հուշերում նա նշել է, որ ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել ամերիկացի դերասան Քերի Գրանտի հետ[6]։

Մահ խմբագրել

Ողջ կյանքի ընթացքում ունեցել է ալկոհոլաի հետ կապված խնդիրներ։ Մահացել է 1964 թվականի փետրվարի 27-ին, երիկամաբջջային քաղցկեղից։ Նրան թաղել են Հոլիվուդյան Հիլզ գերեզմանատանը։

Քելիի դագաղը տեղափոխել են Քերի Գրանտը, Թոնի Քերթիսը, Բիլլի Ուայլդերը և Ժորժ Կուկորը, իսկ մահախոսականն կատարել է Ջեք Լ․ Ուոռները։ Քելլին ազգականներ չուներ, նրա ունեցվածքը փոխանցվել է Էնն Ուորներին՝ Ջեք Ուորների կնոջը[7]։

ժառանգություն խմբագրել

2015 թվականին ռեժիսոր Ջիլլիան Մեյ Արմսթրոնգը թողարկել է Քելիի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմ «Կանայք, որոնց նա մերկացրեց» վերնագրով[6]։ Մեկ տարի անց լույս է տեսել Քելիի նախկինում կորցրած հուշերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Maddox, Garry (2015 թ․ մայիսի 27). «Stiches in time». The Sydney Morning Herald (անգլերեն).
  4. Yaeger, Lynn (2016 թ․ օգոստոսի 8). «Women He's Undressed: A New Film Celebrates Hollywood Costume Designer Orry-Kelly». Vogue (անգլերեն).
  5. Parkinson, Robert Orry Kelly: Miss Weston's Protege. — Impact Press, 2015. — ISBN 1925183491
  6. 6,0 6,1 Spring, Alexandra (2015 թ․ հունիսի 13). «Gillian Armstrong on her Orry-Kelly film: friendship, fame and homophobia». The Guardian (անգլերեն).
  7. Maddox, Garry (2015 թ․ մայիսի 29). «Orry-Kelly's three lost Oscars are coming home». The Sydney Morning Herald (անգլերեն).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրի-Քելլի» հոդվածին։