Օրիթ Նոկեդ
Օրիթ Նոկեդ (եբրայերեն՝ אורית נוקד, հոկտեմբերի 25, 1952[1], Երուսաղեմ), իսրայելցի քաղաքական գործիչ, Քնեսեթի պատգամավոր Ացմաուտ («Անկախություն») և Իսրայելի լեյբորիստական կուսակցություններից, Իսրայելի գյուղատնտեսության նախարար (2011-2013)[2]:
Օրիթ Նոկեդ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Independence? |
---|---|
Կրթություն՝ | Երուսաղեմի հրեական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և փաստաբան |
Ծննդյան օր | հոկտեմբերի 25, 1952[1] (70 տարեկան) |
Ծննդավայր | Երուսաղեմ |
Քաղաքացիություն | ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Օրիթ Նոկեդը ծնվել է 1952 թվականին, Երուսաղեմում: Իրավագիտություն է ուսանել Երուսաղեմի հրեական համալսարանում[3]: 1986 թվականին դարձել է Կիբուց շարժման իրավական խորհրդատու և պաշտոնավարել մինչև 1992 թվական: 1996-2002 թվականներին եղել է շարժման իրավական բաժնի ղեկավար: Անդամակցել է Հրեական ազգային հիմնադրամի վարչությանը, Գյուղատնտեսական ասոցիացիայի քարտուղարությանը, Շրջակա միջավայրի ազգային խորհրդի և Իսրայելի հողերի կառավարման խորհրդի անդամ:
1999 թվականի ընտրություններում Նոկեդը Մեկ Իսրայել դաշինքի ցանկում ընդրկվել է Իսրայելի լեյբորիստական կուսակցություններից: Չնայած կուսակցական մրցարշավում նա չստացավ Քնեսեթին համար անհրաժեշտ անցողիկ շեմը, 2002 թվականի օգոստոսին նա Քնեսեթի կազմում ընդգրկվեց՝ փոխարինելով Իսրայելի արտաքին գործերի նախարար Շլոմո Բեն-Ամիին: 2003 թվականի ընտրություններում Նոկեդը պահպանեց իր տեղը և կարճ ժամանակ եղավ փոխվարչապետ[4]` Շիմոն Պերեսի հովանու ներքո 2005 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին: 2006 թվականի ընտրությունների նախաշեմին նա Լեյբորիստական կուսակցության ցուցակում զբաղեցրեց 17-րդ տեղը: Կուսակցությունը ստացավ 19 տեղ, և Նոկեդը դարձավ ֆինասական կոմիտեի անդամ:
2009 թվականի ընտրություններում Օրիթ Նոկեդը պահպանել է իր տեղն Լեյբորիստների ցուցակում: 2009-2011 թվականներին եղել է Արդյունաբերության, առևտրի և աշխատանքի նախարարի տեղակալ: 2011 թվականի հունվարին եղել է Քնեսեթի հինգ ՄԿ-անդամներից մեկը, որից հետո դուրս է եկել կուսակցությունից՝ Անկախություն կուսակցությունը ստեղծելու համար և նշանակվել է Գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար: Պաշտոնը կորցրել է, երբ 2013 թվականի ընտրություններին կուսակցությունը չմրցակցեց ընտրություններում:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 חה"כ אורית נוקד — Knesset.
- ↑ Coren Ora, Moti Bassok, Zvi Zrahiya, Adi Dovrat-Meseritz (հուլիսի 22, 2011)։ «Still no deal in sight to lower dairy prices in Israel - Haaretz Daily Newspaper»։ Ha'aretz։ Վերցված է օգոստոսի 15, 2011
- ↑ «Orit Noked»։ The Israel Project։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-11-ին
- ↑ Orit Noked on the Knesset website
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օրիթ Նոկեդ կատեգորիայում։ |