Օրգանածին նստվածքներ, կենսածին նստվածքներ, նստվածքներ, որոնք առաջանում են օրգանիզմների կմախքային մասերի կամ կենսագործունեության արգասիքների կուտակումների հաշվին։ Օրինակ, կորալային կրաքար, ջրիմուռային կրաքար, գրելու կավիճ և այլն։ Ժամանակակից օրգանածին նստվածքները ծածկում են Համաշխարհային օվկիանոսի հատակի գրեթե կեսը։

Ծովային և օվկիանոսային օրգանածին նստվածքներ խմբագրել

Ծովային և օվկիանոսային Օրգանածին նստվածքները ներկայացված են սիլիցիումային և կարբոնատային նստվածքներով, անվանումը տրվում է ըստ նստվածք առաջացնող օրգանիզմների տիրապետող խմբի։

Ցամաքային օրգանածին նստվածքներ խմբագրել

Ցամաքային (լճային, գետային, ճահճային) օրգանածին նստվածքները կազմված են սապրոպելներից, տորֆերից, ինչպես նաև լճային դիատոմային տիղմերից, խեցաքարերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։