Օրա Նամիր (եբրայերեն՝ אורה נמיר‎, սեպտեմբերի 1, 1930(1930-09-01)[1], Հադերա, Hadera Subdistrict, Հայֆայի մարզ, Իսրայել[1] - հուլիսի 7, 2019(2019-07-07), Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի նախկին քաղաքական գործիչ և դիվանագետ։ 1974-1996 թվականներին եղել է Քնեսեթի անդամ, 1990-ական թվականների ընթացքում զբաղեցրել Շրջակա միջավայրի պահպանության նախարարի և Սոցիալական հարցերի և ապահովության նախարարի պաշտոնները։ Հետագայում եղել է Իսրայելի դեսպանը Չինաստանում և Մոնղոլիայում։

Օրա Նամիր
 
Կուսակցություն՝ Մաարախ, ՄԱՊԱՅ և Ավոդա
Կրթություն՝ Հանթեր քոլեջ և Levinsky College of Education?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 1, 1930(1930-09-01)[1]
Ծննդավայր Հադերա, Hadera Subdistrict, Հայֆայի մարզ, Իսրայել[1]
Վախճանի օր հուլիսի 7, 2019(2019-07-07) (88 տարեկան)
Վախճանի վայր Թել Ավիվ, Իսրայել
Թաղված Hogla
Քաղաքացիություն  Իսրայել
Ամուսին Մորդեխայ Նամիր

Կենսագրություն խմբագրել

Նամիրը ծնվել է Հադերայում, Մանդատային Պաղեստինում։ Նախքան Նյու Յորքի Հանթեր քոլեջում դասականություն և անգլերեն գրականություն սովորելը, Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ որպես սպա ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում։

1951-1955 թվականներին Երկրորդ Քնեսեթում եղել է ՄԱՊԱՅ-ի խորհրդարանական խմբակցության և կոալիցիոն կառավարության քարտուղար, նախքան Միավորված ազգերի կազմակերպությունում Իսրայելի պատվիրակության քարտուղար դառնալը։ 1967-1974 թվականներին եղել է «Նա'ամաթ» կազմակերպության Թել Ավիվ մասնաճյուղի գլխավոր քարտուղարը։

1973 թվականին Նամիրը Մաարախ քաղաքական կուսակցության ցուցակով ընտրվել է Քնեսեթի անդամ և 1975-1978 թվականներին եղել Իսրայելում Կանանց կարգավիճակի հետազոտման Վարչապետի հանձնաժողովի կոմիտեի նախագահ։

Վերընտրվել է Քնեսեթի 1977, 1981, 1984 և 1988 թվականների ընտրություններում, 1991 թվականին Աշխատանքի կուսակցության (Ավոդա) կազմում զբաղեցրել է չորրորդ տեղը։ 1992 թվականին ընտրություններում պահպանելով իր տեղը` Իցհակ Ռաբինի կառավարությունում նշանակվել է Շրջակա միջավայրի պահպանության նախարար, սակայն չի վայելել նախարարության աշխատակիցների համակրանքը[2]։ Նույն տարվա դեկտեմբերին դարձել է Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար[2] և այս պաշտոնը շարունակել է զբաղեցնել, երբ Շիմոն Պերեսը ստեղծեց նոր կառավարությունը Ռաբինի սպանությունից հետո։

1996 թվականի մայիսի 21-ին հրաժարական է տվել և դուրս եկել Քնեսեթից և կառավարության կազմից` Չինաստանում դեսպան և Մոնղոլիայում ոչ-ռեզիդենտ դեսպան դառնալու համար և պաշտոնավարել է մինչև 2000 թվականը։ Քնեսեթում նրա տեղը զբաղեցրել է Զվի Նիրը։ Իսրայել վերադառնալուց հետո միացել է «Մեկ ազգ» կուսակցությանը և 2003 թվականի ընտրական ցուցակում զբաղեցրել հինգերորդ տեղը[3]։ Սակայն կուսակցությունը Քնեսեթում ստացել է միայն երեք տեղ։

Նամիրն ամուսնացել է իրենից 33 տարի մեծ Մորդեխայ Նամիրի հետ, որը նույնպես եղել է Սոցիալական հարցերի և ապահովության նախարար։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրա Նամիր» հոդվածին։