Օտտո Դիքսի տուն-թանգարան

Օտտո Դիքսի տուն-թանգարան (գերմ.՝ Otto-Dix-Haus), թանգարան Գերա քաղաքում, որը գտնվում է տանը, ուր 1891 թվականին ծնվել է նկարիչ-էքսպրեսիոնիստ Օտտո Դիքսը։ Շենքը կառուցվել է 18-րդ դարում։

Օտտո Դիքսի տուն-թանգարան
Տեսակպատմական շենք-թանգարան և պատկերասրահ
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունԳերա
Մասն էStadtmuseum Gera?
ՀասցեMohrenplatz? (4)
Հիմնադրվել է1991
Կայքmuseen-gera.de/museen/kunstsammlung-gera-otto-dix-haus(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Գերա քաղաքում գտնվող փայտե շինությունը, որտեղ ծնվել է Օտտո Դիքսը 1891 թվականին, կառուցվել է 18-րդ դարում։ 1946 թվականին շենքի հետնամասը վերափոխվել է առանձին բնակելի տարածքի, իսկ Դիքսի ծննդյան հարյուրամյակին ընդառաջ՝ 1988-1991 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, ամբողջ շենքը վերակառուցվել և դարձել է թանգարան. մասնավորապես, տունն ընդլայնվել է թանգարանի արևմտյան կողմում կառուցված գործող թևի հաշվին։

Դիքսի թանգարանի մշտական ցուցադրությունը ներառում է նկարներ, գեղանկարներ և գրաֆիկական աշխատանքներ, որոնք հավաքված են հիմնական (մշտական) հավաքածուում։ Ի լրումն Օտտո Դիքսի աշխատանքների՝ թանգարանը պարբերաբար անցկացնում է այլ հեղինակների ցուցահանդեսներ, այդ թվում՝ լուսանկարների ցուցահանդեսներ, ինչի համար կա առանձին ցուցասրահ։ Սենյակները, որտեղ ապրել է Դիքսը, նաև ներառում են նրա աշխատանքները։ Բացի ցուցահանդեսի գործունեությունից, տուն-թանգարանը նաև անցկացնում է կրթական դասընթացներ ուսուցիչների և արվեստագետների համար, այդ թվում՝ երիտասարդական խմբերի՝ բաժանված ըստ տարիքի։

2013 թվականի հունիսին Գերա քաղաքում ջրհեղեղ է տեղի ունեցել, ջուրը հասել է թանգարանի առաջին հարկին։ Այս հեղեղման հետևանքով առաջացած զգալի վնասը ստեղծել է ամբողջ շենքի վերակառուցման անհրաժեշտություն։ Արդյունքում՝ 2016 թվականի հունվարի 4-ին Օտտո Դիքսի տունը փակվել է, իսկ ցուցանմուշների մի մասը ժամանակավորապես տեղափոխվել է քաղաքային թանգարան[1]։ Դիքսի ծննդյան 125-ամյակը նշելու համար, որտ տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 2-ին, թանգարանը վերաբացվել է հատուկ ցուցահանդեսի համար, որն իր մեջ էր ներառում նոր ձեռքբերումները[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Marcel Hilbert (2016 թ․ հունվարի 5). «Hochwasserschäden werden repariert: Otto-Dix-Haus in Gera seit 4. Januar geschlossen». OTZ (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. «Otto-Dix-Geburtshaus Gera verzeichnet seit 2016 kräftigen Besucherzuwachs». OTZ (գերմաներեն). 2017 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • Anja Löffler: Denkmaltopographie Bundesrepublik Deutschland — Kulturdenkmale in Thüringen (Band 3). Stadt Gera. Thüringisches Landesamt für Denkmalpflege und Archäologie, Erfurt 2007, ISBN 978-3-937940-33-5.
  • Siegfried Mues, Klaus Brodale Stadtführer Gera / Fotografien von Frank Rüdiger. — 1. Aufl. — Bindlach: Gondrom Verlag, 1995. — 167 S. — ISBN 9783811208216

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Դիքսի տուն-թանգարան» հոդվածին։