Օսման Վաքիալլա
Օսման Վաքիալլա (արաբ․՝ عثمان وقيع الله, 1925[1][2], Rufa'a, Gezira, Սուդան - հունվարի 4, 2007[3], Սուդան), 20-րդ դարի սուդանցի նկարիչ և գեղագիր, որը հայտնի էր իր աշխատանքներում արաբական տառերի ձևերի ստեղծագործական օգտագործմամբ՝ դրանով իսկ ինտեգրելով Աֆրիկյան և իսլամական մշակութային ավանդույթները Սուդանի ժամանակակից արվեստի մեջ[4]։ Արաբական գեղագրության այս օգտագործումը՝ որպես ժամանակակից, ոչ կրոնական գրաֆիկական ձև, Վաքիալլայի համար ուղի է հարթում արաբական գեղարվեստական շարժման մեջ, որը հայտնի է դարձել որպես Հուրուֆիա շարժում։
Օսման Վաքիալլա | |
---|---|
Ծնվել է | 1925[1][2] |
Ծննդավայր | Rufa'a, Gezira, Սուդան |
Մահացել է | հունվարի 4, 2007[3] |
Մահվան վայր | Սուդան |
Քաղաքացիություն | Սուդան |
Մասնագիտություն | գեղագիր |
Կյանք ու գործունեություն
խմբագրելՎաքիալլան ծնվել է Ռուֆայում՝ Կենտրոնական Սուդանում (Ալ Ջազիրա, Կապույտ Նեղոսի ափ)։ 1945 թվականին ավարտել է Սուդանի Խարթում քաղաքում գտնվող «Գորդոն Մեմորիալ» քոլեջի դիզայնի դպրոցը։ 1946 թվականին նա ստացել է կրթաթոշակ և տեղափոխվել Անգլիա՝ ընդունվելու Լոնդոնի Քեմբերուելի Արվեստի և արհեստների դպրոց, որտեղ ավարտել է ուսումը 1949 թվականին։ Այնուհետև նա տեղափոխվում է Եգիպտոս՝ Կահիրե, որտեղ գեղագրություն է սովորում վարպետ Սայիդ Մուհամմադ Իբրահիմի մոտ (մահացել է 1994 թվականին) Կահիրեի Արաբական գեղագրության դպրոցում[4]։
Լոնդոնի Քեմբերուելի Արվեստի և արհեստների դպրոցում և Կահիրեի Արաբական գեղագրության դպրոցում սովորելիս Վաքիալլան իր նկարներում բացահայտել է Արաբական գեղագրության ձևի արտահայտիչ և կոմպոզիցիոն հնարավորությունները։ Այսպիսով՝ նա դառնում է առաջին նկարիչներից մեկը, ով ազատում է Արաբական գեղագրությունը իսլամական սուրբ տեքստերի հետ իր պատմական կապից և առաջարկում է այն ընկալել որպես իսկական ռեսուրս մոդեռնիստական արվեստի համար։ Տվյալ ժամանակի համար դա հեղափոխական գաղափար էր[5]։
Ուսումնառությունն ավարտելուց հետո 1950-ականների սկզբին վերադարձել է Սուդան, որտեղ դասավանդել է կերպարվեստի և կիրառական արվեստի քոլեջում։ 1960-ականների սկզբին այս քոլեջում սովորող Վաքիալլայի որոշ ուսանողներ, ինչպիսիք են Ահմեդ Մուհամեդ Շիբրեյնը (ծնված 1931 թվականին)[6], Իբրահիմ Էլ-Սալահին (ծնված 1930 թ․) և Թաղ էլ-Սըր Ահմեդը (ծնված 1933 թվականին)[7], միացան Սուդանի նոր մոդեռնիստական գեղարվեստական շարժմանը՝ Խարտումի դպրոցի ստեղծմանը[8][9]։ 1954-1964 թվականներին նա աշխատել է նաև իր գրաֆիկական դիզայնի ստուդիայում ՝ Ստուդիո Օսման գրաֆիկ դիզայնի ստուդիայում, որը հայտնի էր որպես Խարտումի նկարիչների և մտավորականների հանդիպման վայր։ Նկարչությամբ զբաղվելուց բացի, նա գրել է բանաստեղծություններ և հոդվածներ մշակույթի տարբեր հարցերի մասին։ 1956 թվականին նա նախագծում է նոր անկախ պետության առաջին թղթադրամների դիզայնը։ 1967 թվականին նա վերադառնում է Լոնդոն և աշխատում որպես գեղագիր-խորհրդատու «de La Rue» թղթադրամներ պատրաստող ընկերությունում։
2005 թվականին Սուդան վերջնական վերադառնալուց երկու տարի անց նա մահանում է 2007 թվականի հունվարի 4-ին ՝ 81 տարեկան հասակում[4]։
Աշխատանքի ոճը 20-րդ դարի Սուդանի արվեստի համատեքստում
խմբագրելՎաքիալլան մի մասն էր կազմում սուդանցի նկարիչների մի խմբի՝ հետագայում հայտնի որպես Խարթումի դպրոց[10], որի անդամները ցանկանում էին խուսափել արևմտյան արվեստի հայեցակարգերից և փնտրում էին նոր գեղարվեստական ինքնություն՝ կապված իրենց մշակույթին և պատմական ժառանգությանը։ Որպես այդպիսին, նա 20-րդ դարի առաջին նկարիչներից մեկն էր, ով ուսումնասիրում էր արաբական գեղագրության ժամանակակից ձևերը[11]՝ ինտեգրելով Աֆրիկյան մշակութային և իսլամական ավանդույթները ժամանակակից Սուդանական կոմպոզիցիաներում։ Նա օգտագործել է արաբական տառերի ձևերը և նրանց միջև տարածությունը լցրել վառ գույներով[12]։ Ոչ կրոնական արվեստի ստեղծագործության մեջ գեղագրության այս օգտագործումը Վաքիալլային դնում է Հուրուֆիյա գեղարվեստական շարժման մեջ (հայտնի է նաև որպես Ալ-հուրուֆիյա շարժում կամ հյուսիսաֆրիկյան Լետեր շարժում)[13][14]։
Վաքիալլայի աշխատանքները ցուցադրվել են Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Միացյալ Նահանգներում և Եվրոպայում՝ ներառյալ Յոթ պատմություն ժամանակակից արվեստի մասին Աֆրիկայում շրջագայության ցուցահանդեսը, որը սկսվել է Լոնդոնի Ուայթչեփել արվեստի պատկերասրահում 1995 թվականին[15]։ Նույն թվականին նա նաև մասնակցել է խմբային ցուցահանդեսին Բարբիկան կենտրոնի (Barbican Center) Curve պատկերասրահում, որը կոչվում էր «նշաններ, հետքեր և գեղագրություն», որը ղեկավարում էր Ռոզա Իսան[16]։
Նրա աշխատանքները կարելի է գտնել Վաշինգտոնի Աֆրիկյան արվեստի ազգային թանգարանի[17], Լոնդոնի Բրիտանական թանգարանի[18] և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ Նրա աշխատանքի հիմնական մասը մնում Է Սուդանում։
Արվեստի գործերի ընտրանի
խմբագրել- 1980, Բրիտանական թանգարան, Kaf ha ya ayn sadd[18]
- 1991, Քուֆիական գեղագրություն (Kufic calligraphy)
- Ժամանակն անհայտ է, «Գեղագրությունը կենդանանում է» (Calligraphy Coming to Life)
- Ժամանակն անհայտ է, «Տղամարդու դիմանկար»
Ցուցադրություններ
խմբագրել- 1952, Օսման Վաքիալլա, Մշակութային կենտրոն, Խարթում (անհատական ցուցահանդես)
- 1969, Օսման Վաքիալլա, Քամդեն մշակութային կենտրոն, Անգլիա (անհատական ցուցահանդես)
- 1995, «Յոթ պատմություն» ցուցահանդես, Ուայթչեփել արվեստի պատկերասրահ, Լոնդոն (ժամանակակից աֆրիկյան արվեստի ցուցահանդես)
- 1995, «Նշանների, ոտնահետքերի և գեղագրության ցուցահանդես», Բարբիկանի մշակույթի կենտրոն, Curve պատկերասրահ, Լոնդոն
- 1996, «Յոթ Պատմություն», ցուցահանդես, Գուգենհայմի Թանգարան, Նյու Յորք
- 1999, «Արաբական գիր», Բրիտանական թանգարանի ժամանակավոր ցուցադրություն
- 2006, «Խոսքը արվեստում», Բրիտանական թանգարան
Գրականություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/354902
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Porter, Venetia; Abdalla, Muhammad Ahmad (2007 թ․ փետրվարի 17). «Obituaries: Osman Waqialla». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Hopkins, P., "Osman Waquialla" in Kenana Handbook Of Sudan, p.462 and 558-559, Routledge, 2014
- ↑ «Ahmad Shibrain». Barjeel Art Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Jordan National Gallery of Fine Arts. «A Retrospective Exhibition by Tagelsir Ahmed». www.nationalgallery.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ "Modern African Art, Regional survey, Northern Africa", Oxford Art Online
- ↑ «Exhibitions - Sharjah Art Foundation». sharjahart.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ National Museum of African Art. «Visionary Artists / The Khartoum School». africa.si.edu. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Zuhur, S., Colors of Enchantment: Theater, Dance, Music, and the Visual Arts of the Middle East, American University in Cairo Press, 2001, p. 374
- ↑ Lindgren, A. and Ross, S., The Modernist World, Routledge, 2015, p. 495
- ↑ Mavrakis, Nadia (2013 թ․ մարտի 8). «The Hurufiyah Art Movement in Middle Eastern Art». McGill Journal of Middle East Studies (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Masters, Christopher, A-Z Great Modern Artists, Hachette UK, 2015, p. 56
- ↑ «Seven Stories about Modern Art in Africa». Contemporary And (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «ROSE ISSA». www.roseissa.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Visionary Artists / The Khartoum School». africa.si.edu. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ 18,0 18,1 «Collections Online | British Museum». www.britishmuseum.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Paintings by Osman Waqialla on Sudan Memory