Օսման Նաղաշ (16-րդ դար, Սարաևո, Օսմանյան կայսրություն[1] - անհայտ) (հայտնի է նաև Օսման մանրանկարիչ[Ն 1]) Օսմանյան կայսրության գլխավոր մանրանկարիչն էր 16-րդ դարի երկրորդ կեսին։ Նրա ծննդյան և մահվան տարեթվերը հազիվ թե հայտնի են, բայց նրա գործերի մեծ մասը թվագրվում է տասնվեցերորդ դարի վերջին քառորդին[2]։ Օսման Նաղաշի ամենահին հայտնի նկարազարդումներն արվել են 1560-1570 թվականների միջև՝ Ֆիրդուսու «Շահնամե» պարսից դյուցազներգական պոեմի թուրքերեն թարգմանության համար[3]։ Հայտնի է, որ նա եղել է Մուրադ III-ի համար Սայիդ Լոքմանի գրած տարբեր պաշտոնական պատմությունների գլխավոր նկարիչը, որոնք ստեղծվել են այս դարաշրջանում, այդ թվում ՝ Զաֆերնամե (Հաղթանակների գիրք), Շահնամե ի Սելիմ խան [Ն 2] (Թագավորերի գիրք Սելիմ խանի) և Շահին Շահնամե (Գիրք արքայից արքաների)[4][5]։ 1582 թվականին նա նկարազարդել է աստղագուշակության «Գիրք երջանկության»-ը, իսկ մոտ 1585 թվականին հանդիսացել է Սիեր-ի Նեբիի, Մուհամմեդի կյանքի մասին դյուցազներգության, գրված մոտ 1388 թվականին[6], նկարազարդողներից մեկը։

Օսման Նաղաշ
Ծնվել է16-րդ դար
ԾննդավայրՍարաևո, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԵրկերՀյուներնամե և Սուրնամե-ի Հյումայուն
Մասնագիտություննկարիչ և մանրանկարիչ
 Nakkaş Osman Վիքիպահեստում

Ոճ խմբագրել

Օսմանի պատկերազարդման ոճը բնութագրվել է որպես «ընկալման համար՝ պարզ»։ Նրա նկարները ցուցադրում են ուշադիր հոգածություն դեպի պահի մանրամասները, իրատեսական ոճով պատկերելով իրադարձությունները[7]։

Ի տարբերություն նախկին պալատական նկարիչների, Օսմանի դիմանկարները հակված են ցուցադրելու շատ ավելի հուզականություն։ Ռուստամի և Զոհրաբի պատմությունն օրինակ, մինչ այդ միշտ ներկայացվում էր նույնակերպ երևացող «հեռավոր, առանձնացված պերիֆերիկ կերպարներով, ովքեր դիմային կամ մարմնական արտահայտման հազիվ թե որևէ հետք են դրսևորում», մինչդեռ Օսմանի տարբերակում [Ն 3] Զոհրաբի պահապանը կարծես «տապալվում է վշտից ու հուզմունքից», քանի որ Ռոստամը կողմից իր որդու սպանության ականատեսն էր[7]։

Նրա աշխատանքն ազդել է Օսմանյան փադիշահության պալատական գեղանկարիչների հաջորդ սերնդի վրա, նրա ոճով սկզբնավորված տվյալ բնագավառի կարևոր գործերում[3]։

Գրականություն խմբագրել

Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի «Իմ անունը կարմիր է» վեպը Օսմանի և նրա արհեստանոցի գեղարվեստական պատմությունն է։ Պատմվածքում Օսման իրեն կուրացնում է ասեղով՝ ընդօրինակելով լեգենդար պարսիկ մանրանկարիչ Բեհզադի կուրությունը։ Վեպում նրա մահը ներկայացնում է «օսմանյան մանրանկարչության ավարտը, քանի որ նրանից հետո մանրանկարիչները հետևելու էին Արևմուտքի արվեստին»։

Մանրանկարներ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Նաղաշ նշանակում է մանրանկարիչ
  2. էՄէս։ Օէռ։ 7043, Բրիտանական գրադարան
  3. Շեհնամե-ի Թյուրքի, Էյչ. 1522, ֆոլիո 148. Թոփքափի պալատի գրադարան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1041709455 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Feride Çiçekoglu (Winter 2003). «Difference, Visual Narration, and "Point of View" in My Name Is Red». Journal of Aesthetic Education. University of Illinois Press. 37 (4): 124–137. doi:10.2307/3527343. JSTOR 3527343.
  3. 3,0 3,1 «Osman [Nakkas Osman]». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  4. «Tarih-i Sultan Bayezid Nasuh al-Silahi al Matraki». Turkish Cultural Foundation.
  5. Stefano Carboni. Venice and the Islamic World, 828-1797. Yale University Press. ISBN 0-300-12430-9.
  6. «Siyer-i Nebi: The Life of the Prophet». Antika, The Turkish Journal of Collectable Art (15). 1986 թ․ հունիս.
  7. 7,0 7,1 Serpi̇l Bağci̇ (2000). «From Translated Word to Translated Image: The Illustrated Şehnâme-i̇ Türkî Copies (in Later Responses to Paintings and Books)». Muqarnas. 17: 162–176. doi:10.1163/22118993-90000012. ISSN 0732-2992. JSTOR 1523296.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսման Նաղաշ» հոդվածին։