Օսման Բայդեմիր

քրդական ծագմամբ թուրք քաղաքական գործիչ, փաստաբան և իրավապաշտպան

Օսման Բայդեմիր (թուրքերեն՝ Osman Baydemir, հունվարի 1, 1971(1971-01-01), Դիարբեքիր, Թուրքիա), քրդական ծագմամբ թուրք քաղաքական գործիչ, փաստաբան և իրավապաշտպան։ 2004- 2014 թվականներին եղել է Դիարբեքիրի քաղաքապետ։ Մինչև 2014 թվականը եղել է «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ։ Ներկայումս անդամակցում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը։

Օսման Բայդեմիր
 
Կուսակցություն՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Dicle University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավապաշտպան և փաստաբան
Ծննդյան օր հունվարի 1, 1971(1971-01-01) (53 տարեկան)
Ծննդավայր Դիարբեքիր, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա

Կենսագրություն խմբագրել

Օսման Բայդեմիրը ծնվել է 1971 թվականին Դիարբեքիրում։ Ավարտել է Դիջլեի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 1995 թվականին ընտրվել է Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի Դիարբեքիրի ներկայացուցչության նախագահ։ 1995- 2002 թվականներին եղել է Մարդու իրավունքների ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ և փոխնախագահ։ 1999 թվականի փետրվարին Բայդեմիրն առաջիններից մեկն էր, ով դատարանում պաշտպանեց Աբդուլլահ Օջալանին[1]։ 2002 թվականին DEHAP կուսակցության ցուցակով մասնակցել է 2002 թվականի խորհրդարանական ընտրություններին, սակայն կուսկացությունը չի կարողացել հավաքել խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ 10 %-ը։ 2003 թվականին վեց ամիս ապրել է Միացյալ Նահանգներում՝ բարելավելով անգլերենի իմացությունը։ 2004 թվականին ընտրվել է Դիարբեքիրի քաղաքապետի պաշտոնում։

Հետապնդում խմբագրել

Իր իրավապաշտպան և քաղաքական գործունեության համար, Օսման Բայդեմիրը բազմիցս ենթարկվել է հետապնդումների և ստացել սպառնալիքներ։ Համաձայն Amnesty International-ի 2004 թվականի փետրվարի 12-ի փոխանցման, Բայդեմիրին, ավելի քան 200 անգամ, դատարան են կանչել՝ իր իրավապաշտպան գործունեության համար։ 2006 թվականի հուլիսի 11-ին Radikal թերթը հրապարակել է հոդված, որի համաձայն նախորդ երկու տարիներին Օսման Բայդեմիրի նկատմամբ հարուցվել է 129 քրեական գործ[2]։

Մի անգամ Բայդեմիրի նկատմամբ հարուցվել է գործ՝ ամանորյա բացիկ ուղարկելու համար, որի տեքստը գրված է եղել քրդերենով։ Նա մեղադրվել է օրենքի խախտման մեջ, համաձայն որի արգելվում էր օգտագործել այնպիսի տառեր, որոնք չկային թուրքերենի այբուբենի մեջ։ Բացիկի տեքստում օգտագործվել էր «W» տառը[3]։

Անձնական կյանք խմբագրել

2005 թվականի մայիսին Բայդեմիրը ամուսնացել է Ռեյհան Յալչընդաղի հետ։ 2006 թվականի ապրիլի 23-ին նրանք ունեցել են որդի, որին անվանել են Միրզանյար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Akyol, Cahit; Kurt, Nurettin (1999 թ․ փետրվարի 24). «Yuhalandılar». Hürriyet (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Baydemir'e iki yılda 129 soruşturma». DHA (Turkish). Radikal. 2006 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Daily human rights report». Human Rights Foundation of Turkey. 2008 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «Osman Baydemir got married (Turkish)». newspaper Zaman. 2005 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսման Բայդեմիր» հոդվածին։