Օսկար Մինգեսա Գարսիա (իսպ.՝ Óscar Mingueza García, մայիսի 13, 1999(1999-05-13), Սանտա Պերպետուա դե Մոգուդա, Վալես Օքսիդենտալ, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան[1]։ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Օսկար Մինգեսա
իսպ.՝ Óscar Mingueza
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 13, 1999(1999-05-13) (24 տարեկան)
Ծննդավայր Սանտա Պերպետուա դե Մոգուդա, Վալես Օքսիդենտալ, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Հասակ 1,84 մետր
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
2005-2018 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2018-2021 Իսպանիա Բարսելոնա Բ 32 (0)
2018-  Իսպանիա Բարսելոնա 27 (2)
Ազգային հավաքական
2021 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 2 (0)
2021 Իսպանիա Իսպանիա (մինչև 23) 3 (0)
2021- Իսպանիա Իսպանիա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Մինգեսն առաջին թիմում նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերի 24-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Ժերար Պիկեին «Դինամո Կիևի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում[2][3], որտեղ կատարել է գոլային փոխանցում։ 2021 թվականի մարտի 15-ին իսպանական Պրիմերայի 27-րդ տուրի «Ուեսկայի» հետ խաղում առաջին անգամ գոլով[4] աչքի է ընկել հանդիպման 53-րդ րոպեին՝ Մեսիի փոխանցումից հետո։ «Բարսելոնայի» հիմնական խաղացող է դարձել 2020/21 մրցաշրջանում՝ թիմի հիմնական կենտրոնական պաշտպանների վնասվածքների պատճառով։ Մեկ շաբաթ անց նա նվաճել է իր առաջին պրոֆեսիոնալ տիտղոսը՝ հաղթելով Իսպանիայի 2020-21 գավաթի խաղարկության՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում[5]։

Միջազգային կարիերա խմբագրել

Սերխիո Բուսկետսի՝ COVID-19-ի դրական թեստից հետո Իսպանիայի ազգային հավաքականի որոշ խաղացողների մեկուսացման պատճառով Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականը հրավիրվել է մասանկցելու Լիտվայի հավաքականի դեմ 2021 թվականի հունիսի 8-ին կայանալիք միջազգային ընկերական խաղին[6]։ Մինգեսան նշել է իր նորամուտը մեծահասակների մակարդակում, իսկ Իսպանիան հաղթել է 4:0 հաշվով[7]։ Ավելի ուշ նա ընդգրկվել է Իսպանիայի ազգային հավաքականի նախնական կազմում՝ մասնակցելու 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերին[8]։

Անձնական կյանք խմբագրել

Օսկար Մինգեսայի կրտսեր քույրը՝ Արիադնան, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, որը «Բարսելոնայի» կանանց թիմում նորամուտը նշել է 2021 թվականի մարտի 6-ին[9]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Բարսելոնա»
  • Իսպանիայի գավաթակիր - 2020/21

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ խմբագրել

2021 թվականի ապրիլի 21-ի դրությամբ
Ակումբ Սեզոն Լիգա Գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Գոլային փոխանցումներ Խաղեր Գոլեր Գոլային փոխանցումներ Խաղեր Գոլեր Գոլային փոխանցումներ Խաղեր Գոլեր Գոլային փոխանցումներ
  Բարսելոնա Բ 2016/17 0 0 0 0 0 0 5 0 1 5 0 1
2017/18 0 0 0 0 0 0 9 0 1 9 0 1
2018/19 15 0 0 0 0 0 5 0 2 20 0 2
2019/20 19 0 0 0 0 0 0 0 0 19 0 0
2020/21 1 0 0 0 0 0 0 0 0 1 0 0
Ընդհանուր 35 0 0 0 0 0 19 0 4 54 0 4
Բարսելոնա 2020/21 21 2 1 7 0 0 5 0 1 33 2 2
Ընդհանուր 21 2 1 7 0 0 5 0 1 33 2 2
Ընդհանուր կարիերայում 56 2 1 7 0 0 24 0 5 87 2 6

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Оскар Мингеса».
  2. «Мингеса о дебюте за «Барсу: «Очень рад. Надеюсь, это начало чего-то большого и значимого»». Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. Reidy, Paul (2020 թ․ նոյեմբերի 24). «Dynamo Kyiv vs Barcelona: live online Champions League 2020/21». AS (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. «Barcelona 4–1 Huesca». BBC Sport. 2021 թ․ մարտի 15.
  5. Lowe, Sid (2021 թ․ ապրիլի 17). «Messi stars as Barcelona thrash Athletic Bilbao to lift Copa del Rey». The Guardian. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  6. «Oficial | Lista de convocados para el encuentro ante Lituania» [Official | Squad list for the match against Lithuania]. Royal Spanish Football Federation (իսպաներեն). 2021 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  7. «Spain youngsters impress in Lithuania rout». MARCA. 2021 թ․ հունիսի 8. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  8. «OFICIAL | Estos son los internacionales que representarán a España en Tokio». oficial-estos-son-internacionales-que-representaran-espana-tokio (իսպաներեն). 2021 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  9. «Women's football: Santa Teresa 0-3 Barça». FC Barcelona. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել