Օսկար Բենթոն (անգլ.՝ Oscar Benton, փետրվարի 3, 1949(1949-02-03), Հաառլեմ, Նիդերլանդներ[1] - նոյեմբերի 8, 2020(2020-11-08)[1], Էյմեյդեն, Վելսեն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[1]), հոլանդացի երաժիշտ և կոմպոզիտոր, «Oscar Benton Blues Band» խմբի ղեկավար։ Նա համբավ է ձեռք է բերել 1968 թվականին՝ Լոսդրեխտի ջազի փառատոնում զբաղեցնելով երկրորդ տեղը[2]։

Օսկար Բենթոն
անգլ.՝ Oscar Benton
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 3, 1949(1949-02-03)
ԾննդավայրՀաառլեմ, Նիդերլանդներ[1]
Մահացել էնոյեմբերի 8, 2020(2020-11-08)[1] (71 տարեկան)
Մահվան վայրԷյմեյդեն, Վելսեն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[1]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուհոլանդերեն
Մասնագիտություներգիչ և կոմպոզիտոր
Կայքoscarbenton.com

Անձնական կյանք խմբագրել

Բենթոնը ծնվել է 1949 թվականի փետրվարի 3-ին Հաառլեմում։ Նա կոնսերվատորիայում սովորել է մանդոլին և ջութակ նվագել[3]։

Մահացել է Էյմեյդեն քաղաքում 2020 թվականի նոյեմբերի 8-ին[4]։

Կարիերա խմբագրել

Մասնակցություն խմբում խմբագրել

Իր խմբի առաջին կազմը Օսկար Բենթոնը հավաքել է Հաառլեմում 1967 թվականին։ Երաժիշտներն իրենց համար անգլալեզու կեղծանուններ են վերցրել։ Պետեր վան Կաուտենը (բասիստ) դարձել է Հենք Հոքինս, Հերման Սովերեյնը (հարվածային գործիքներ)՝ Թաննի Լենտ, իսկ Ֆերդինանդ վան Էյսը՝ Օսկար Բենթոն։

1968 թվականին ձայնագրվել է նրա «Feel So Good» առաջնաելութային ալբոմը, իսկ «Loosdrechtse Jazz festival» փառատոնում ելույթից հետո՝ երկրորդը՝ «The Blues Is Gonna Wreck My Life»-ը, որը հայտնվել է բրիտանական չարթերում։

1974 թվականին խումբը կազմալուծվել է, Բենթոնը փորձել է սկսել սոլո կարիերա։

Բենթոնը հաջողության է հասել 1981 թվականին, այն բանից հետո, երբ Ալեն Դելոնը օգտագործել է նրա «Bensonhurst Blues» երգը «Ոստիկանի մաշկի համար» ֆիլմում։ Արդյունքում երգը դարձել է թիվ մեկ հիթ շատ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Ճապոնիայում, Մարոկկոյում, Հոլանդիայում և Իսրայելում։ Ու թեև երգի հեղինակն ու առաջին կատարողը Արտի Կապլանն է, այն հայտնի է դարձել հենց Օսկար Բենթոնի կատարմամբ։

1987 թվականին «Oscar Benton Blues Band» խումբը վերամիավորվել է և այդ կազմում գործել է մինչև 1993 թվականը։ Խումբը մեծ հաջողություն է ունեցել հանրության շրջանում, ելույթ է ունեցել «Amsterdam Blues Festival» և «Belgium Rhythm & Blues Festival» փառատոններում։

Սկավառակագրություն խմբագրել

  • Ստուդիական ալբոմներ
    • 1968 — Feel So Good
    • 1969 — The Blues Is Gonna Wreck My Life
    • 1971 — Benton '71
    • 1972 — Draggin' Around
    • 1974 — Bensonhurst Blues
    • 1989 — Blues Party
    • 1993 — Best Part Of My Life
    • 2004 — Home
    • 2011 — Oscar Benton Is Still Alive
    • 2018 — I Am Back
    • 2019 — Mirrors Don’t Lie (вместе с Johny Laporte)
  • Սինգլներ և EP
    • 1969 — Have You Seen My Wife
    • 1969 — ('T Ain't) Nobody's Business (If I Do)
    • 1970 — Somebody's Stolen Your Heart
    • 1989 — Where Will I Go?
  • Ժողովածուներ
    • 1972 — The Best Of
    • 1989 — The Best Of Oscar Benton
  • Համերգային ալբոմներ
    • 1990 — Live!
    • 2019 — The Oscar Benton Bluesband Live At Haarlem Jazz & More

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.haarlemsweekblad.nl/lokaal/mensen/374682/haarlemse-blueszanger-oscar-benton-71-overleden
  2. «Oscar Benton Blues Band lineup, biography». Last.fm (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  3. «HET ALLERLAATSTE OPTREDEN VAN OSCAR BENTON BINNENKORT OP DVD EN CD». Blues Magazine (հոլանդերեն). 2011. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. «Haarlemse blueszanger Oscar Benton (71) overleden». Haarlems Weekblad (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)