Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց

Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց (նորվ.՝ Arkitektur- og designhøgskolen i Oslo, AHO), ինքնավար հաստատություն Նորվեգիայի բուհական համակարգում։ Դպրոցն առաջարկում է եզակի hետազոտական հենքով կրթություն ճարտարապետության, քաղաքաշինության, դիզայնի և լանդշաֆտային ճարտարապետության բնագավառներում։

Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց
Изображение логотипа
Տեսակarchitecture school?
Հիմնադրված է1945
Ընդհանուր անձնակազմ829 մարդ (2020)[1]
ԱնդամակցությունNorwegian Association of Higher Education Institutions?[2]
Երկիր Նորվեգիա
ՏեղագրությունՕսլո
Կայքaho.no
Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց (Նորվեգիա)##
Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց (Նորվեգիա)
Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց, Նորվեգիա
 Arkitektur- og designhøgskolen i Oslo Վիքիպահեստում

Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոցն առաջարկում է երեք ամբողջական դասընթացներ՝ տրամադրելով ճարտարապետության, դիզայնի և լանդշաֆտային ճարտարապետության մագիստրոսի աստիճան։ Վերջին ծրագիրն առաջարկվում է Օսլոյում Տրոմսյոյի Արկտիկական համալսարանում։ Դպրոցն ունի նաև հետբուհական մասնագիտական մագիստրատուրա քաղաքաշինության և ճարտարապետական պահպանության բնագավառներում, առաջարկում է միասնական դոկտորի աստիճան։

Պատմություն խմբագրել

Դպրոցը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որպես «ճգնաժամային դասընթաց» ճարտարապետական ուսանողների համար, ովքեր չէին կարողացել ավարտել իրենց կրթությունը պատերազմի պատճառով։ Նախքան այս հաստատության հիմնադրումը ճարտարապետության աստիճան շնորհող նորվեգական միակ կառույցը Տրոնհեյմում գտնվող Նորվեգիայի տեխնոլոգիայի ինստիտուտն էր։ 20-րդ դարի առաջին կեսին մի խումբ ճարտարապետներ ստիպված էին ջանասիրաբար աշխատել՝ ունենալու ճարտարապետական դպրոց, որը գեղագիտական և ակադեմիական առումներով կտարբերվեր պոլիտեխնիկական կրթությունից։ Դպրոցը տեղակայվել է Օսլոյում։

Ի սկզբանե ճարտարապետական դասընթացը ներգրավված է եղել Արհեստի և արվեստի արդյունաբերության Նորվեգիայի ազգային ակադեմիայի կազմում։ 1961 թվականին Օսլոյի ճարտարապետության դպրոցը հիմնադրվել է որպես անկախ կառույց, 1968 թվականից տեղակայված է St. Olavs gate-ում։ 1979 թվականին Նորվեգիայում արդյունաբերական դիզայնի առաջին ֆորմալ կրթությունն առաջարկվել է որպես երկու տարվա հետբուհական դասընթաց։ Որպես ամբողջական դասընթաց՝ ծրագիրը հաստատվել է 1983 թվականին, 1989 թվականին ընդգրկվել է Նորվեգիայի արվեստի և արհեստի դպրոցի ծրագրում։ 1996 թվականին Արդյունաբերական դիզայնի ինստիտուտը նույնպես ընդգրկվել է Օսլոյի ճարտարապետության դպրոցի կազմում[3]։

Լանդշաֆտային ճարտարապետությունը մագիստրոսի կոչում կառույցը տալիս է 2004 թվականից։ 2005 թվականին Օսլոյի ճարտարապետության դպրոցը վերանվանվել է Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց։ 2009 թվականին Արդյունաբերական դիզայնի ինստիտուտն անվանափոխվել է Դիզայնի ինստիտուտ։ 2001 թվականին դպրոցը տեղափոխվել է նորոգված արդյունաբերական Վուլկան տարածք՝ քաղաքի կենտրոնական, նորարարական, ստեղծագործական և մշակութային հատված։ Դպրոցը գտնվում է Օսլոյի արվեստի ազգային ակադեմիայի հարևանությամբ։ 2005 թվականին դպրոցն անվանափոխվել է Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոցի։

Բաժիններ խմբագրել

  • Ճարտարապետության ինստիտուտ
  • Քաղաքաշինության և լանդշաֆտի ինստիտուտ
  • Դիզայնի ինստիտուտ
  • Ինստիտուտ ձևի, տեսության և պատմության ինստիտուտ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.nsd.no/polsys/data/forvaltning/organisasjon/statistikk?statgruppe=orggruppe&orggruppe=orgform&orgform=ORGL&aar=2020
  2. https://web.archive.org/web/20240429162301/https://www.uhr.no/om/medlemmer-og-medlemskriterier/
  3. «Database for statistikk om høgre utdanning - statistikk om høyere utdanning». dbh.nsd.uib.no. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց» հոդվածին։