Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա
Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա (նորվ.՝ Kunsthøgskolen i Oslo, KHiO), համալսարանական քոլեջ Օսլոյում, որը կրթություն է տալիս վիզուալ արվեստի, դիզայնի և կատարողական արվեստի բնագավառներում։ Սա Նորվեգիայի այն երկու հանրային բարձրագույն ուսումնական հաստատություններից է, որտեղ կրթություն են ստանում վիզուալ արվեստի և դիզայնի մասնագետներ։ Մյուս հաստատությունը Բերգենի գեղարվեստի ազգային ակադեմիան է։ Ըստ bloomberg Businessweek-ի՝ Օսլոյի արվեստի ազգային ակադեմիան դասվում է աշխարհի լավագույն դիզայնի ծրագրեր ունեցող 60 հաստատությունների շարքում[2]։
Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա |
Հիմնադրված է | 1996 |
Անդամակցություն | Norwegian Association of Higher Education Institutions?[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Օսլո |
Կայք | khio.no |
![]() ![]() Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա, Նորվեգիա | |
![]() |
Պատմություն
խմբագրելԱկադեմիան հիմնադրվել է 1996 թվականին 5 անկախ քոլեջների միավորման արդյունքում։
- Արհեստի և արվեստի արդյունաբերության Նորվեգիայի ազգային ակադեմիա (Statens håndverks- og kunstindustriskole), հիմնադրվել է 1818 թվականին
- Նորվեգիայի գեղարվեստի ազգային ակադեմիա (Statens kunstakademi), հիմնադրվել է 1909 թվականին
- Նորվեգիայի ազգային թատերական ակադեմիա (Statens teaterhøgskole), հիմնադրվել է 1952 թվականին
- Նորվեգիայի ազգային օպերայի ակադեմիա (Statens operahøgskole), հիմնադրվել է 1964 թվականին
- Նորվեգիայի ազգային բալետի ակադեմիա (Statens balletthøgskole), հիմնադրվել է 1979 թվականին
Այս նախկին քոլեջներն այժմ ներառված են երեք ֆակուլտետներում՝ դիզայնի, կատարողական արվեստի և վիզուալ արվեստի։
Տեղայնք
խմբագրելՕսլոյի արվեստի ազգային ակադեմիան Օսլոյում հանգրվանել է տարբեր կառույցներում։ 2003 թվականի ամռանը Կատարողական արվեստի ֆակուլտետը տեղափոխվել է Օսլոյի կենտրոնում գտնվող Seilduken հին տեքստիլ գործարանի նոր կամպուս։ 2010 թվականից մյուս ֆակուլտետները նույնպես տեղափոխվել են այստեղ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://web.archive.org/web/20240429162301/https://www.uhr.no/om/medlemmer-og-medlemskriterier/
- ↑ «BusinessWeek: Best Design Schools in the World». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Kunsthøgskolen i Oslo, պաշտոնական կայք
- Kunstakademiet i Oslo Արխիվացված 2016-01-10 Wayback Machine, Վիզուալ արվեստի ֆակուլտետի պաշտոնական կայք
- Inspisientene på KHIO Արխիվացված 2012-12-16 Wayback Machine, Inspisientene/Stage Managers på KHiO
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա» հոդվածին։ |