Մխեդրուլի (վրաց.՝ მხედრული, [mxɛdruli], բառացի՝ «աշխարհիկ»), վրացերենի 3 այբուբեններից մեկը։

Մխրեդուլիով գրված ձեռագիր, Բագրատ IV-ի աշխատանք, 11-րդ դար
Քարթլիս ցխովրեբա, 17-րդ դարի բնորոշ մխեդրուլի գիր

Պատմություն

խմբագրել

Մխեդրուլին, ամենայն հավանականության, ի հայտ է եկել 11-րդ դարում խուցուրիից՝ վրացական հին այբուբենից։ Այն օգտագործվել է աշխարհիկ տեքստեր գրելու համար, այստեղից էլ եկել է բառացի թարգմանությունը։ Միևնույն ժամանակ խուցուրին և ասոմթավրուլին օգտագործվել են բացառապես կրոնական գրությունների համար։ Վերջին երկու այբուբենները որոշ ժամանակ անց մոռացվեցին, մնաց միայն մխեդրուլին, որն էլ մինչև այժմ օգտագործվում է վրացական գրում։

Քերականագետ Հ․ Յունկերը նշում է խուցուրի գրի և նրա՝ պահլավական ժառանգորդության (հայերենից անկախ) վրա հունական հնարավոր ազդեցության մասին։ Միևնույն ժամանակ նա նշում է, որ մխրեդրուլին ավելի հին է (տառերն ավելի նման են արամերենի այբուբենի տառերին), կամ ընդհակառակը, այն խուցուրիի նոտրագիր այլատեսակությունն է։

Կան վարկածներ իրանական պահլավերենի և սլավոնական գլագոլիցա այբուբենների հետ ազգակցության մասին։

19-րդ դարի երկրորդ կեսին 5 տառեր հանվել են այբուբենից և մինչև այժմ էլ չեն օգտագործվում։

Նիկողայոս Մառի կարծիք

խմբագրել

Մխեդրուլի տառերի առանձին հատվածները, ինչպես և լատինական նոտրգրում (շեղագիր) կա՛մ տարածվում են դեպի վեր, կա՛մ իջնում են ներքև։ 17-րդ դարում մխեդրուլին սռանում է ներկայիս տեսքը։

Մխեդրուլին թափանցում է բոլոր (բացի պաշտամունքային) բնագավառները և վերջնականապես հաստատվում է։ Կովկասյան հնագիտության մասնագետ և լեզվաբան Նիկողայոս Մառը մխեդրուլին դիտարկում է որպես արդյունք նախաքրիստոնեական գրի, որը ենթարկվել է խուցուրիի ազդեցությանը և շարունակել է օգտագործվել զինվորական միջավայրում և աշխարհիկ շրջանակներում։ 20-ական թվականներին Մառը առաջ է քաշել այսպես կոչված «հաբեթական տեսություն»-ը, որն արտացոլվել է «Հաբեթական Կովկասը և միջերկրածովյան մշակույթը ստեղծող երրորդ էթնիկական էլեմենտ» աշխատության մեջ[1]։

Այբուբեն

խմբագրել

Վրացերեն այբուբենը չունի հատուկ նիշեր թվերը գրելու համար։ Այսպիսով, յուրաքանչյուր տառ ունի թվային նշանակություն։ Գործնականում, որպես կանոն, օգտագործում են ժամանակակից արաբական թվերը (1, 2, 3 և այլն) այնպիսին, ինչպիսին մենք գիտենք։

Տառ Անուն Արտասանություն ISO 9984 Թվային
արժեք
Վրացերեն հայերեն
ან ան [a] a 1
ბან բան [b] b 2
გან գան [g] g 3
დონ դոն [d] d 4
ენ էն [ɛ] e 5
ვინ վին [v] v 6
ზენ զեն [z] z 7
თან թան [t] t' 9
ინ ին [i] i 10
კან կան [k] k 20
ლას լաս [l] l 30
მან ման [m] m 40
ნარ նար [n] n 50
ონ օն [o] o 70
პარ պար [p] p 80
ჟან ժան [ʒ] ž 90
რაე ռաե [r] r 100
სან սան [s] s 200
ტარ տար [t] t 300
უნ ունի [u] u 400
ფარ փար [pʰ] p' 500
ქან քան [kʰ] k' 600
ღან ղան [ɣ] 700
ყარ ղար [q] q 800
შინ շին [ʃ] š 900
ჩინ չին [ʧʰ] č' 1000
ცან ցան [tsʰ] c' 2000
ძილ ձիլ [dz] j 3000
წილ ծիլ [ts] c 4000
ჭარ ճար [ʧ] č 5000
ხან խան [x] x 6000
ჯან ջան [ʤ] ǰ 8000
ჰაე հաե [h] h 9000

Աշխարհիկ տառեր

խմբագրել

Մխրեդուլին ի սկզբանե ընդգրկել է նաև հետևյալ 5 տառերը, որոնք 19-րդ դարի երկրորդ կեսին դուրս են բերվել․

Տառ Անուն Արտասանություն ISO 9984 Թվային
արժեք
Վրացերեն հայերեն
ჱე հե [heː] ē 8
ჲე հիե [hi] y 60
ვიე վիե [v] w 400
ჴარ հար [hː] 7000
ჰოე հոե [hoː] ō 10000

Հավելյալ տառեր

խմբագրել

Այս տառերը օգտագործվում են քարթվելական մյուս լեզուների տառադարձելու համար․

Տառ Անուն Արտասանություն
ֆ [f]
ը [ə]
էլիֆ [']

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Грузинское письмо». www.rbardalzo.narod.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
Վրացերենի այբուբեններ

ասոմթավրուլի  • նուսխուրի  • մխեդրուլի