Օշնաղ, Որջնաղ, Որջնխաղ, Որջնհաղ, Որջնհաղի բերդ, Որջոխ Օշնակ, Օշնակ-բերդ, Օրջնխագ, ավերակ բերդ Թուրքիայում, էրզրումի նահանգի էրզրումի գավառում, Կիսկիմի գավառակում, Կիսկիմ զյուղաքաղաքից հարավ-արևմուտք, Օշնաղ գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք, ճորոխ գետի աջ լեռնային անմատչելի ափին, Բեջիգին լեռների ծայրմասում։ Նույնացվում է Տայք աշխարհի Որջնհաղ բերդին։ Համանուն գետակի գետաբերանի երկու կողմերում պահպանվել են երկու ամրոցների դղյակներ և տաճարների ավերակներ, որոնցից երեում է, որ այն եղել է իշխանական ամրոց։ Ղազար Փարպեցու վկայությամբ (V դ)՝ Վարդան Մամիկոնյանի մահից հետո (451 թ.) այստեղ է ապաստանել նրա եղբայր Հմայակ Մամիկոնյանը, որը պարսիկների դեմ մղած կռվում այստեդ էլ զոհվել է[1]։

Օշնաղ
Տեսակամրոց
Վարչական միավորԷրզրումի մարզ
Երկիր Թուրքիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 484 — 916 էջ։