Կիսկիմ, գյուղաքաղաք (ավան, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում։ Գտնվում է Օլթի քաղաքից 45-50 կմ հյուսիս-արևմուտք, Ճորոխի աջ կողմում, կիկիմ վտակի ափին։ Հանդիսանում էր գավառակի կենտրոնը։

Գյուղաքաղաք
Կիսկիմ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿիսկիմի գավառակ
Այլ անվանումներԿիկիմն, Քեսկիմ, Քիսգիմ, Քիսկիմ
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ08820
Կիսկիմ (Աշխարհ)##
Կիսկիմ (Աշխարհ)

Անվան ժողովրդական ստուգաբանություն խմբագրել

Ըստ ավանդության Կիսկիմի տեր այրի Կիսկիմն ասել է. Ես կկիսվեմ ու բաժին կտամ հարսիս ու մյուսներին, իսկ ես բարձունքից կիսկեմ (այսինք՝ կհսկեմ)։ Այդ ժամանակվանից վայրի անվանումը մնացել է Կիսկիմ։

Պատմություն խմբագրել

Բնակավայրի մասին հիշատակություն կա 1511 թվականի հայերեն ձեռագրում։ Հայերը 1917 թվականի տեղահանության ժամանակ փախել և պատսպարվել են Խոտորջուրում։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 150-160 տուն հայ և թուրք բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործություն, այգեգործություն և արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Կիսկիմն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Ավանում գործում էր հայկական վարժարան[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 143

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 448