Օշնաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում[1]։ Գտնվում էր Կիսկիմ գյուղաքաղաքից 5 կմ հարավ-արևմուտք, Օշնաղ գետակի ափին, այգեվետ հովտում։

Գյուղ
Օշնաղ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿիսկիմի գավառակ
Այլ անվանումներՈշնաղ, Ոջնաղ, Օշնախ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ08820
Օշնաղ (Աշխարհ)##
Օշնաղ (Աշխարհ)

Անվանումներ խմբագրել

Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Ոշնաղ, Ոչնաղ, Ոջնաղ, Որնջահաղ, Որնջաղ, Որնջհաղ, Որջնաղ, Որջնհաղ, Օլնաղ, Օշնագ, Օշնագի, Օշնախ, Օշնակ, Օչնաղ, Օչնաս։

Պատմություն խմբագրել

Ըստ Ղևոնդ Ալիշանի և Նիկողայոս Ադոնցի գյուղը Ղազար Փարպեցու հիշատակած Որջնհաղ գյուղն է։ Ըստ Ղազար Փարպեցու այստեղ Վարդան Մամիկոնյանի մահից (451 թ.) հետո Օշնաղ ամրոցում ապաստան է գտել վերջինիս եղբայրը՝ Հմայակ Մամիկոնյանը, որը պարսիկների դեմ մղված պատերզամում այստեղ էլ զոհվել է։ Գյուղում Հմայակ Մամիկոնյանի գերեզմանի վրա մի մատուռ էր շինված, որտեղ մշտապես ուխտի էին գալիս Կարմիրք գյուղի բնակիչները։ Վահան Մամիկոնյան սպարապետը 480-484 թվականներին պարսիկների դեմ մղված կռիվների ժամանակ հաճախ քաշվում էր Տայքի այս վայրերը՝ հատկապես Որջնհաղ գյուղ։

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջին ուներ թուրք և լազ բնակիչ։

Պամտամշակութային կառույցներ խմբագրել

Օշնաղում կար եկեղեցու ավերակներ և գերեզմանոց։ Գյուղի հյուսիս-արևմուտքում Ճորոխի լեռնային անմատչելի ափին, գտնվում էին հին Օշնաղ իշխանական ամրոցի ավերակները, դղյակների և տաճարների ավերակներ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 484

Աղբյուրներ խմբագրել