Օշին (Կոռիկոսի իշխան)
Օշին (13-րդ դար - փետրվարի 26, 1329), Կիլիկիայի Հայոց սպարապետ, Կոռիկոսի բերդապետ իշխան, 1320 թվականից ՝ Հայոց թագավորահայր (պայլ)։ Հեթում պատմիչի որդին է, Օշին Ա-ի տիկնոջ՝ Զաբլուն թագուհու եղբայրը։
Օշին | |
---|---|
Ծնվել է | 13-րդ դար |
Մահացել է | փետրվարի 26, 1329 |
Մասնագիտություն | գահի խնամակալ |
Ամուսին | Ժաննա Տարանտո |
Ծնողներ | հայր՝ Հեթում Պատմիչ |
Զբաղեցրած պաշտոններ | գահի խնամակալ |
Երեխաներ | Ալիս թագուհի և Մարիա Հեթումյան |
Գործունեությունը
խմբագրել1318 թվականին երկիրն ազատագրել է Եգիպտոսի մամլուքներից և նրանց միացած թուրքմեն կարամաններից։ Օշինի մահից հետո ստանձնել է նրա որդու Լևոն Ե-ի խնամակալությունը և կառավարել երկիրը։ 1321-1322 թվականներին Օշինը և իր եղբայր Կոստանդին սպարապետը համառ կռիվներ են մղել երկիրն ասպատակող մամլուքների ու թուրքմեն կարամանների դեմ։ 1323 թվականին Կահիրեում հաշտության պայմանագիր է կնքել Եգիպտոսի սուլթանության հետ, որով պարտավորվել է հակառակորդին վճարել Այաս նավահանգստի եկամուտի կեսը և տարեկան հարկագումար, խոստացել չդաշնակցել Արևմուտքի պետություններին։ Իսկ Եգիպտոսի սուլթանությունը պարտավորվել է վերականգնել Կիլիկյան Հայաստանի ավերված բերդերն ու ամրոցները։
Մահը
խմբագրել1329 թվականին չափահաս դարձած Լևոն Ե-ի հրամանով Օշինը, Ալիս թագուհին և Կոստանդին սպարապետը արքունի բերդերը յուրացնելու մեղադրանքով սպանվում են։ Նրանց կալվածքները անցնում են Լևոն Ե-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 550)։ |