Ժաննա Տարանտո (մահացել է 1323 թ. մարտին) Հայոց թագավոր Օշինի հետ ամուսնությունից հետո՝ հայոց թագուհի։ Որպես Տարանտոյի արքայազն Ֆիլիպ I-ի դուստր՝ նա Անժուի Կապետյան տան անդամ էր։

Ժաննա Տարանտո
Ծնվել է1297
Մահացել էմարտ 1323
ԱմուսինՕշին Ա և Օշին Պայլ
Ծնողներհայր՝ Philip I, Prince of Taranto?, մայր՝ Թամար Անգելինա Կոմնենա
ԵրեխաներՄարիա Հեթումյան

Կյանք խմբագրել

Ժաննան Տարանտոյի արքայազն Ֆիլիպ I-ի և նրա առաջին կնոջ՝ Թամար Անգելինա Կոմնենոսի դուստրն էր։

Ժաննայի ծնողները լավ հարաբերություններ չունեին. Ֆիլիպը կասկածում էր, որ Թամարը գործել է ի վնաս իր ընտանիքի երկու տարի տևած հակամարտության ժամանակ, որը տեղի էր ունենում Անժուի Կապետյան տան և Էպիրոսի միջև՝չնայած այն հանգամանքին, որ նա գրավադրել էր իր զարդերի մնացած մասը՝ օգնելու նրան վճարել ռազմական գործողությունների համար։ Թամարի հանդեպ անվստահությունը Ֆիլիպին դրդեց բաժանվել նրանից և 1309 թվականին մեղադրեց նրան շնության մեջ։ Նրան ստիպեցին խոստովանել, որ սեռական հարաբերություններ է ունեցել իր արքունիքի առնվազն քառասուն տիրակալների հետ, և որ նա հարաբերություններ է ունեցել Տարանտոյի մեծ պալատական Բարտոլոմեո Սիգինուլֆոյի հետ։ Թամարը դարձավ վտարանդի՝ հավանաբար այլևս չտեսնելով իր երեխաներին․ նա կամ միանձնուհի դարձավ, կամ բանտարկվեց Ֆիլիպի կողմից։ Երկու դեպքում էլ նա մահացավ շատ չանցած՝ 1311 թվականին։

Մոր մահից անմիջապես հետո՝1313 թվականին հուլիսին Ֆիլիպը ամուսնացավ Եկատերինա Վալուայիի հետ,ով դարձավ Ժաննայի խորթ մայրը։ Այս ամուսնությունից Ժաննան ձեռք բերեց հինգ խորթ եղբայրներ, այդ թվում՝ Տարանտոյի արքայազն Ֆիլիպ II-ը:

Թագուհի խմբագրել

1316 թվականի փետրվարին Ժաննան ամուսնացավ իր առաջին ամուսնու՝ Հայոց թագավոր Օշինի հետ[1]։ Ժաննան Օշինի երրորդ կինն էր, ով արդեն ուներ մեկ որդի՝ Լեոյին, իր առաջին ամուսնությունից։ Այս ամուսնության ժամանակ նա ընդունեց Էյրին անունը։ Զույգը ամուսնացած էր ընդամենը չորս տարի։

Նրա մահից հետո՝ 1320 թվականի հուլիսի 20-ին, Օշինին հաջորդեց նրա անչափահաս որդին՝ Լեոն (երբեմն կոչվում է Լև V)։ Ենթադրվում էր, որ Օշինը թունավորվել է։

Օշինի մահից անմիջապես հետո նրա հորեղբոր որդին՝ Կորիկոսի Օշինը, դարձավ ռեգենտ՝ ժամանակավոր կառավարիչ։ Նա ցանկանում էր իր և իր ընտանիքի համար Հայաստանն ավելի ապահով դարձնել և քայլեր են ձեռնարկվել դա իրականացնելու համար. Օշինն ամուսնացել է Ժաննայի հետ, որին ստիպել էին ամուսնանալ նրա հետ։ Օշինն ամուսնացրել է իր աղջկան՝ Ալիսին, Ժաննայի խորթ որդու՝ Լեոյի հետ։ Օշինը հավանաբար մեղադրվում էր նաև Օշին թագավորի քրոջ՝ Իզաբելլայի և նրա երկու որդիների մահվան համար,որի նպատակն էր մրցակից պահանջատերերին հեռացնելը։

Ժաննան մահացավ 1323 թվականի մարտին․ նա ավելի երկար ապրեց,քան իր չարաբաստիկ վատ ամուսինը։

Ժաննայի մահից վեց տարի անց Լեոն դարձավ չափահաս՝ վրեժ լուծելով իր ժամանակավոր կառավարչից։ Ժաննայի ամուսին և փեսա Կոնստանտինը, Հայաստանի ոստիկանապետը և Լամպրոնի տիրակալը, և Լեոյի կինը՝ Ալիսը, սպանվեցին թագավորի հրամանով․ Օշինի գլուխը ուղարկվեց Իլխանին, իսկ Կոնստանտինինը՝ Ալ-Նասր Մուհամեդին։

Երեխաներ խմբագրել

Իր առաջին ամուսնության ժամանակ նա ունեցել է մեկ երեխա.

  • Ջորջը (1317 - 1323-ից հետո), մահացել է երիտասարդ հասակում։

Օշինը և ժաննան ունեին մեկ դուստր․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nicol, 1984, էջ 257

Աղբյուրներ խմբագրել

  • Nicol, Donald M. (1984). The Despotate of Epiros 1267-1479: A Contribution to the History of Greece in the Middle Ages. Cambridge University Press. ISBN 9780521261906.