Կոռիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոռիկոս (այլ կիրառումներ)
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կոռիկոս (թուրք.՝ Kız Kalesi, հուն․՝ Κώρυκος), հայկական ծովային բերդ ներկայիս Թուրքիայի Հանրապետության Մերսին նահանգի Կըզկալեսի քաղաքի մոտ,
![]() | |
Տեսակ | բնակավայր և հնագիտական հուշարձան |
Տեղագրություն | ![]() |
Վարչական միավոր | Մերսին |
Երկիր | Թուրքիա |
Կոորդինատներ: 36°27′55.000008100004″ հս․ լ. 34°9′15.000012100008″ ավ. ե. / 36.46527778002777609° հս․. լ. 34.15416667002777729° ավ. ե. | |
Korykos Վիքիպահեստում |
Կոռիկոս նավահանգստային բերդաքաղաք Կիլիկյան Հայաստանում, Միջերկրական ծովի ափին, Սելևկիայից 45կմ հյուսիս-արևելք։
ՊատմությունԽմբագրել
Հիմնադրվել է Սելևկյանների տիրապետության ժամանակ։ Թորոս երկրորդ իշխանի գահակալման տարիներին (1145-1159) Կոռիկոսը միացավ Կիլկյան Հայաստանին։ 1190 թվականին Կոռիկոսի կառավարիչն էր իշխան Կիռ Սահակը։ 1206 թվականին Լևոն երկրորդը հիմնավորապես ավարտեց Կոռիկոսի վերակառուցումները։ 1210 թվականից Կոռիկոսի կառավարիչն էր արքունի մեծ մարաջախտ Վահրամը։ Լևոն երկրորդի մահից հետո Վահրամը փորձեց տիրել Հայոց գահը, սակայն պետության խնամակալ Կոստանդին Հեթումյան պայլը մահապատժի ենթարկեց նրան և Կոռիկոսը հանձնեց իր եղբայր Օշինին։ Վերջինս մինչև իր մահը զբաղվեց Կոռիկոսի շինարարական աշխատանքներով, որդուն՝ Գրիգոր պայլին, ժառանգելով ճոխացած ու շենացած բերդաքաղաք։ Ծովային բերդի ամրությունները տակավին կանգուն են։ Կոռիկոսում պահպանվել են բնակելի ու հասարակական շենքերի, թաղածածկ մատուռների, գմբեթավոր տաճարների մնացորդներ։ Կոռիկոսի ավերակներն այժմ թուրքերն անվանում են Քորկոս։