Ալիս թագուհի
Ալիս Հեթումյան կամ Ալիս Կոռիկոսցի (? - † 1329), Կոռիկոսի իշխանուհի, Կիլիկյան հայկական պետության թագուհի։ Հեթումյանների տոհմի Կոռիկոսի ճյուղի ներկայացուցիչ։
Ալիս թագուհի | |
Ծննդյան օր | 1300-ականներ |
---|---|
Վախճանի օր | 1329 |
Դինաստիա | Հեթումյաններ |
Հայր | Օշին Պայլ |
Ամուսին | Լևոն Ե |
Զավակներ | Հեթում |
Կենսագրություն
խմբագրելԱլիսը ծնվել է Կոռիկոսի իշխան Օշին II- ի ընտանիքում։ 1320 թվականին մահանում է Կիլիկիայի թագավոր Լևոն IV-ը, գահը ժառանգաբար անցնում է նրա որդուն՝ Լևոն Ե-ին։ Սակայն վերջինս հոր մահվան ժամանակ դեռ անչափահաս էր, ուստի ստեղծվեց խնամակալակն խորհուրդ, որը ռեգենտ ընտրեց Ալիսի հորը՝ Օշին II- ին։ Վերջինս, իր ձեռքը վերցնելով իշխանության ղեկը, իր իշխանությունն ամրապնդելու նպատակով դստերը՝ Ալիսին ամուսնացրեց Լևոն V- ի հետ։ Պսակադրությունը տեղի է ունեցել 1320 թվականի դեկտեմբերի 31-ին [Ком 1] Սիս մայրաքաղաքի կենտրոնական տաճարում։ Հետագայում էլ՝ գահի մյուս հավակնորդներին վերացնելու նպատակով Ալիսը, նրա հայրն ու հորեղբայրը կազմակերպել են նախորդ արքայի՝ Օշին Հեթումյանի կնոջ՝ Իզաբելայի և վերջինիս որդու սպանությունը։ Հասուն տարիքի հասնելուց և թագին տիրանալուց հետո՝ 1329 թվականին Լևոն V թագավորը սպանել է տվել Ալիսին, նրա հորը՝ Օշին Կոռիկոսցուն [2][1] և հորեղբորը՝ գունդստաբլ Կոստանդինին [3]։
Ընտանիք
խմբագրելԱմուսինը՝ Լեւոն V թագավոր (1310 - † 1342 [Ком 2] )
երեխաներ:
- Հեթում (? - մահացել է մանուկ հասակում։
Մեկնաբանություններ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Charles Cawley. «Chapter 3.KINGS of ARMENIA (CILICIAN ARMENIA) (FAMILY of HETHUM). KINGS of ARMENIA 1226-1341». Medieval Lands. Foundation of Medieval Genealogy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ К. Мутафян, 2009
- ↑ А. Г. Сукиасян, 1969
Գրականություն
խմբագրել- Сукиасян А. Г. История Киликийского армянского государства и права. — Ереван: Митк, 1969.
- Կլոդ Մութաֆյան Հայոց վերջին թագավորությունը = Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècl. — «Mediacart», 2009. — 161 с. — ISBN 978-5-9901129-5-7
- Boase, T. S. R. (1978). The Cilician Kingdom of Armenia. Edinburgh: Scottish Academic Press. ISBN 0-7073-0145-9.