Բացել գլխավոր ցանկը

Օնոն (բուրյաթերեն՝ Онон гол, մոնղ.՝ Онон гол)՝ գետ, հոսում է հյուսիսարևելյան Մոնղոլիայի և Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի տարածքում և կազմում է Շիլկայի աջ մասը։

Օնոն
Onon.jpg
Բնութագիր
Երկարություն1032
Ավազանի մակերես96 200 կմ²
ԱվազանՇիլկա / Ամուր
Ջրի ծախս191 (12 կմ գետաբերանից)
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումՀենտեյ լեռ
ԳետաբերանՇիլկա
 · Գետաբերանի տեղակայումՇիլկա
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերAga River, Borzya River, Q2492776?, Kyra, Q4057188?, Q4077063?, Q4200074? և Q4465773?
ԵրկիրՄոնղոլիա Մոնղոլիա
Ռուսաստան Ռուսաստան
ԵրկրամասKhentii Province
ՋրահավաքAmur basin

Բովանդակություն

ԱշխարհագրությունԽմբագրել

Գետի երկարությունը 1032 կմ է (որից 298 կմ-ը գտնվում է Մոնղոլիայի տարածքում), ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 96 200 կմ²։ Սկիզբ է առնում արևելյան Մոնղոլիայում Հենտեյ լեռնաշխարհի Հենտիյն-Նուրրու և Իհ-Հենտեյ լեռնանցքների բաժանման շրջաններում՝ Հան-Հենտեյ-Նուրրու ազգային պարկում։ Հոսում է Հենտեյ-Չիկոյսկական լեռնաշխարհում (կղզում), Մոգոյտույսկական և Բորշովական լեռնանցքների միջև՝ ստորին հոսանքի վայրերում։ Միանալով Ինգոդայի հետ՝ առաջացնում է Շիլկա գետը։ Անդրբայկալյան երկրամասի տարածքում գետահովիտ է։

Հիմնական վտակները աջ կողմում՝ Հուրահ-Գոլ, Բորզյա, Ունդա, ձախ կողմում՝ Ագուցա, Կըռա, Իլյա, Ագա։

ՋրագրությունԽմբագրել

Սնումը հիմնականում ձնային է[1]։ Հեղեղաջրերը իրար հետևից առաջացնում են ամառային գետավարարումներ։ Ջրի միջին տարեկան ծախսը գետաբերանից մոտ 12 կմ հեռավորության վրա կազմում է 191մ³/վ, ամենաշատը՝ 2810մ³/վ, նվազագույնը՝ 1,22 մ³/վ։ Սառչում է նոյեմբերին, ծանծաղուտներում ամբողջությամբ սառչում է։ Հալվում է ապրիլին և մայիսի սկզբին։ Օգտագործվում է ոռոգման և արդյունաբերական ջրամատակարարման համար։

Պատմական տեղեկություններԽմբագրել

Օնոնի վերին հոսանքը (Դելյուն-Բոլդոկ բնասահմանը) այն հավանական վայրերից մեկն է, որտեղ ծնվել և մեծացել է Չինգիզ խանը։ Ըստ ավանդույթի՝ այստեղ էլ թաղվել է նա։ Այդպիսի պնդումը հայտնվել է 20-րդ դարի վերջում։ Մինչև 1930-ական թվականները Ռուսական կայսրության քարտեզների վրա Չինգիզ խանի ծննդավայրը նշված է եղել Օնոնի միջին մասում՝ Ներքին Ցաուսչեյ ավանում[2]։ Ռուսական հետազոտողները անգամ շեշտում էին, որ այդ տեղեկությունները ստացել են մոնղոլ պատմաբաններից։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Онон — статья из Большой советской энциклопедии.
  2. ЭСБЕ: Делюн-Болдок

ԳրականությունԽմբագրել