Սուրեն Պարթևյան

հայ հրապարակախոս, գրող

Սուրեն Պարթևյան (Սիսակ Պարտիզպանյան, 1876, Կոստանդնուպոլիս և Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1921 կամ 1922, Ալեքսանդրիա, Եգիպտոս), հայ գրող, հրապարակախոս։

Սուրեն Պարթևյան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Սուրեն Պարտիզպանեան և արմտ. հայ.՝ Սիսակ Պարտիզպանեան
Ծնվել է1876
ԾննդավայրԿոստանդնուպոլիս կամ Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1921 կամ 1922
Վախճանի վայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մասնագիտությունգրող և հրապարակախոս
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՊերպերյան վարժարան, Կեդրոնական վարժարան և Փարիզի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ«Ձայն հայրենյաց» «Ազգ» «Անապատին հուշարձանը» «Դաշինք» «Անապատին հուշարձանը»

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Կ․ Պոլսի Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում։ 1895 թվականին անցել է Եվրոպա, 1903 թվականին՝ ԱՄՆ, 1908 թվականին՝ Թուրքիա, ապա՝ Եգիպտոս։ Այդ տարիներին խմբագրել է «Ազգ», «Դաշինք», «Անապատին հուշարձանը» և այլ պարբերականներ։ Հրապարակախոսական երկերում արծարծել է ազգային-ազատագրական շարժման հարցեր։ Գրել է տպավորությունների մի շարք՝ կապված Ադանայի կոտորածի հետ («Կիլիկյան արհավիրքը», 1909)։ Պարթևյանի պատմվածքների, նովելների ու վիպակների թեման 1894-1896 թվականների կոտորածների, Մեծ եղեռնի իրադարձությունների, հայ ժողովրդի ընդվզումի ու պայքարի դրվագներն են։ Պարթևյանը գործածել է Տերտունի, Մ․ Պարթեյանի գրական ծածկանունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։