Օննիկ Սյուրմելյան

ջութակահար, դիրիժոր

Օննիկ Սյուրմելյան (1905 - 1994), հայ ջութակահար, դիրիժոր, մանկավարժ։

Օննիկ Սյուրմելյան
Ծնվել է1905
Մահացել է1994
Մասնագիտությունդաշնակահար, դիրիժոր և ջութակահար
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Օննիկ Սյուրմելյանը ծնվել է 1905 թվականին։ Տրապիզոնից մեկնել է Կ. Պոլիս, ապա՝ Սիրիա և Իրան, 1939 թվականին հաստատվել է Բեյրութում։ Ավարտել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ջութակի բաժինը (1926), նվագել սիմֆոնիկ նվագախմբերում։ Եղել է Բեյրութի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, ջութակի դասարանի հիմնադիր-ղեկավար (պրոֆեսոր)։

Բեյրութում հիմնադրել է «Կոմիտաս» քառյակը և «Լիբանանյան» եռյակը, որոնց հետ համերգներով շրջագայել է Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Իրանում, Հարավային Ամերիկայում և այլուր. երկացանկում ընդգրկվել են Լ. վան Բեթհովենի, Ռ. Շումանի, Ֆ. Մենդելսոնի, Պ. Ի. Չայկովսկու, Ա. Տ. Գրեչանինովի, Ա. Ս. Արենսկու, Ա. Խաչատրյանի, Գ. Ալեմշահի, Գ. Չեբոտարյանի և ուրիշների ստեղծագործություններից։

Օննիկ Սյուրմելյանը դաստիարակել է ջութակահարների մի քանի սերունդ (հայ, արաբ, հույն, հրեա), լավագույններից են Միհրան և Վարուժան Գոճյանները, Սարգիս Խարտալյանը և ուրիշներ։

Օննիկ Սյուրմելյանը մահացել է 1994 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։