Օյգեն Յոհում (գերմ.՝ Eugen Jochum, նոյեմբերի 1, 1902(1902-11-01)[3][4][5][…], Բաբենհաուզեն, Ներքին Ալգոյ, Շվաբիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[1][2] - մարտի 26, 1987(1987-03-26)[4][5][6][…], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1][2]), գերմանացի երևելի դիրիժոր, հատկապես աչքի է ընկնում Բախի, Բեթհովենի, Բրուքների, Վագների և Կառլ Օրֆի երաժշտության կատարմամբ։ Ծնվել է Բաբենհաուսենում (Աուգսբուրգ, Գերմանիա)։ Մինչև 1922 թ. ուսանել է դաշնամուր և երգեհոն Աուգսբուրգում, ապա կատարելագորվել դիրիժորական արվեստի մեջ Մյունխենում։

Օյգեն Յոհում
գերմ.՝ Eugen Jochum[1][2]
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1902(1902-11-01)[3][4][5][…]
ԾննդավայրԲաբենհաուզեն, Ներքին Ալգոյ, Շվաբիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 26, 1987(1987-03-26)[4][5][6][…] (84 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1][2]
ԳերեզմանFriedhof Nymphenburg
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[1][2]
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[2]
ԿրթությունLeopold Mozart Centre?[1] և Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց (1925)[1]
Մասնագիտությունդիրիժոր և Կապելմայստեր
ԱշխատավայրBayerischer Rundfunk[1]
ԱմուսինMaria Jochum?[7]
Ծնողներհայր՝ Ludwig Jochum?[2]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա[1]
ԵրեխաներVeronica Jochum?[2]
Commons-logo.svg Eugen Jochum Վիքիպահեստում

Սկսել է իր դիրիժորական կարիերան 1926 թ.՝ ստանձնելով Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը և կատարելով Բրուքների Յոթերորդ սիմֆոնիան։ 20-30 ական թթ. հաջորդաբար եղել է Կիլի օպերային թատրոնի, Մանհայմի, Դույսբուրգի, Բեռլինի ռադիոյի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորը։ 1934 թ. Յոհումը, հաջորդելով Կառլ Բյոմին, ​դարձել է Համբուրգի պետական ​​օպերայի և Համբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար՝ զբաղեցնելով այդ պաշտոնները մինչը 1949 թ.։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստանձնել է Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը՝ մանլով այդ պաշտոնում մինչև 1960 թ.։ Զուգահեռաբար հանդես է եկել համերգներով Կոնցերտգեբոու (Concertgebouw) նվագախմբի, Լոնդոնի ֆիլհարմոնիկ և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբերի և աշխարհի այլ հանրաճանաչ նվագախմբերի հետ։ Նա պարբերաբար մասնակցել է Զալցբուրգի և, 1953 - ից, Բայրոյթի փառատոններին։

Նշանավոր ձայնագրություններըԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել