«Օձ» (լեհ.՝ Żmija) — Անջեյ Սապկովսկիի վեպը՝ ռազմանական ֆենթեզի ոճում։ Վեպի գործողությունները տեղի են ունենում խորհրդա-աֆղանական պատերազմի տարիներին։

2009 թ․ հունվարի 5-ին Լեհաստանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը[1]։

Սյուժե խմբագրել

«Օձ» վեպի գլխավոր հերոսը խորհրդային զինվոր Պավել Սլավոմիրովիչ Լևարտն է (լեհ.՝ Paweł Sławomirowicz Lewart)։ Այն բանից հետո, երբ նա ՊԱԿ-ում խոստովանում է, որ աֆղանստանցիների դեմ մարտում կրակել է իր ստորաբաժանման հրամանատարի թիկունքին՝ նրան տեղափոխում են հեռավոր պահակակետ, որը հսկում է ռազմավարական նշանակության ճանապարհի երկայնքով ձգվող կիրճը։ Պահակակետի շրջակա տարածքն ուսումնասիրելիս Լևարտը գտնում է առեղծվածային ոսկե օձ։ Դրա անսովոր տեսքից ազդված Լևարտը դրան է բերում մի սատկած առնետ։ Այդտեղի քարանձավի պարբերական դարձած այցելությունների ժամանակ Լևարտին սկսում են երևալ Ալեքսանդր Մակեդոնացու տետրարքոս Հերպանդրի (հուն․՝ օձամարդ) և Մայվանդի ճակատամարտի մասնակից լեյտենանտ Էդվարդ Դրումոնդի հիշողությունները։

Շուտով հենակետը ենթարկվում է քաղաքացիական հագուստներով մուջահիդների հարձակմանը, որի արդյունքում մեկ զինվոր սպանվում է, մի քանիսը՝ վիրավորվում։ Դրանից անմիջապես հետո հենակետի կայազորը կրակի տակ է առնում քաղաքացիական ավտոբուս՝ վրեժ լուծելով հարձակաման համար։ Մարտից հետո շոկի մեջ լինելով և հերոինի ներարկում անելուց հետո Լևարտը գնում է օձի մոտ և ընկնում է մի քարանձավ, որը լի էր այդտեղ իրենց վախճանը գտած բազմաթիվ օտարերկրյա նվաճողների կողմից այդտեղ թողած ռազմավարը։ Լևարտը վերապրում է Հերպանդրի և Դրումոնդի կյանքի վերջին դրվագները, որոնք սպանվել էին ժամանակակից Աֆղանստանի տարածքում իրենից դարեր առաջ։ Հանկարծակի Լևարտը լսում է մարտի աղմուկը և լքում է օձին։ Նա սպանում է քարանձավը պայթեցնել ցանկացող աֆղանստանցի մարտիկներին և հայտնաբերում է , որ իր բացակայության ընթացքում ամբողջ պահահակետը ոչնչացվել էր գրոհայինների կողմից։ Ժամանում է համալրում և ՊԱԿ-ում Լևարտին հարցաքննած սպան կրակում է նրա վրա՝ դրանով իսկ փրկելով նրան ռազմական դատարանից։ Լևարտին տարհանում են, սակայն հետագայում նա վերադառնում է ավերված հենակետի մոտ, որտեղ էլ նրա հետքը կորչում է։

Գիրքը վերջանում է նրանով, որ ղշլաղ է ժամանում լեհական ջոկատը (հավանաբար ՆԱՏՕ-ի զորքերի կազմում) և սպաներից մեկը հանդիպում է ոսկե օձին։ Հավանաբար նրան սպասում է Լևարտի, Դրումոնդի և Հերպանդրի ճակատագիրը[2]։.

Մրցանակներ խմբագրել

  • 2010 թվականի «Мир фантастики» թերթի հարցումների արդյունքում «Żmija» վեպը տեղ գտավ «Լավագույն արտասահմանյան գիրք» անվանակարգում[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.sapkowski.su
  2. http://www.newsweek.pl/artykuly/sekcje/kultura/sapkowski-o-afganistanie---zmija-juz-w-sprzedazy,47354,1(չաշխատող հղում)
  3. Пётр Зайцев, Александр Киселёв, Арсений Крымов, Борис Невский, Антон Первушин, Пётр Тюленев. Итоги 2010. Книги // «Мир фантастики» : журнал. — М.: ТехноМир, 2011. — № 2 (90). — С. 106-107.