Օձիք
Օձիք, հագուստի դետալ, որն առաջին անգամ հայտնվել է 13-րդ դարում՝ որպես նեղ շերտ, որը 14-15-րդ դարերում աստիճանաբար վերածվել է տղամարդկանց անձրևանոցներին և բաճկոններին բնորոշ և մորթուց կամ թավշից պատրաստված օձիքի։
Պատմություն
խմբագրել16-րդ դար
խմբագրել-
Տղամարդու օձիք 1571-1581 թվականներին
17-րդ դար
խմբագրել- (1610—1640)
-
Նիկոլաս Հիլիարդ - Հակոբ I-ի դիմանկարը (մոտ 1603-1609)
-
Ռուբենս - Ջորդ Վիլես, Բուքինգհեմի 1-ին դուքս (1625 թ.) – օձիք-մանյակ
-
Ռաֆ օձիք – Յոհաննես Կոռնելիսզոն Վերսպրոնկ Կոեն-Կուզերհոֆի ղեկավարության դիմանկարը (1642)
- Պուրիտանական դարաշրջան (1645-1655)
- Ռաբաթ օձիք (1655-1665)
- Իսպանական օձիք (գոլիլա)
- Հոգևորականներ
- 20-րդ դար
-
Դնովի կանացի օձիք, 1917 թվական
-
Մորթյա կանացի օձիք, 1912 թվական
Տեսակներ
խմբագրելԱնվանում | Պատկեր | Հագուստի տեսակների նկարագիր |
---|---|---|
Բերտա | ||
Գոլիլա | ||
Գորժետ | փոքրիկ մորթյա շարֆ կամ կենդանու ամբողջական մորթի, որը կրում էին վերարկուի վրա որպես օձիք (1920-1950-ական թթ.) | |
Ժաբո | Օձիք կտորից կամ ժանյակից բոլորածալի տեսքով։ | |
Իտալական օձիք | Անկյունները ծալված են դեպի կողք։ | |
Կոլորատկա | Արևմտյան եկեղեցիների և եկեղեցական համայնքների հոգևորականների համար պինդ սպիտակ օձիք։ | |
Լացկան | ||
Նավաստու | ||
Մեդիչի | ||
Հանովի | ||
Հարթ | ||
Ռեբատո (պիկադիլի) | Ատամնաձև եզրերով կանգնած լայն օձիք, որը 16-րդ դարի վերջում - 17-րդ դարի սկզբին եղել է տղամարդկանց և կանանց հագուստներում։ | |
Ռաֆ (նաև ֆրեզա, գորգերա) | Կլոր օձիք՝ օսլայած գործվածքից կամ ժանյակից, 16-17-րդ դդ. | |
Սաքսոնական օձիք | Կոշտ, վզին ամուր կպած ամուր, ոսկե օձիք, որը կանայք կրում էին Ռեֆորմացիայի ժամանակաշրջանում։ Հայտնվել է գերմանական Սաքսոնիայում, ինչի պատճառով էլ ստացել է իր անվանումը։ | |
կանգուն օձիք | Սորտեր՝ չինական, մաո | |
կանգուն ծալովի | Տղամարդու վերնաշապիկ | |
Հանովի | կեղծ օձիք | |
Ֆատերմորդեր | Կանգնած ամուր օձիք՝ սուր ծայրերով մինչև կզակ։ | |
Ֆոլետե | (իտալ.՝ folette) եռանկյունաձև շարֆ՝ պատրաստված բարակ թեթև նյութից։ 18-րդ դարի առաջին կեսին այն ազատորեն գցում էին վզին, իսկ ծայրերն առջևից դնում էին հագուստի տակ[1]։. |
Վերնաշապիկների օձիքների տեսակները
խմբագրել- Դասական, վերնաշապիկի օձիքի ամենատարածված տեսակը։ Այն տարբերվում է նրանով, որ օձիքի ծայրերը գտնվում են միմյանցից բավական մոտ հեռավորության վրա, հաճախ այնքան, որ մասամբ ծածկում են կապի հանգույցը։
- Շեղ, վերնաշապիկի օձիքի երկրորդ ամենատարածված տեսակը։ Նման օձիքի ծայրերը զգալի հեռավորության վրա են, ունեն մի տեսակ «թեք» կտրվածք։ Այսպիսով, և՛ փողկապի հանգույցի, և՛ վերնաշապիկի մի զգալի մասը բաց է աչքի համար։ Այս առումով, նման օձիք ընտրվում է խոշոր փողկապի հանգույցների համար, ինչպիսիք են «լրիվ Վինձորը»։
- Կոճկվող, ամենից հաճախ այս օձիքն օգտագործվում է առօրյա հագուստի համար նախատեսված վերնաշապիկների վրա (կեցաղային բիզնես ոճ)։ Այդպիսի օձիքն ունի երկու ծայրերում կոճակների համար նախատեսված փոքր բացվածքներ, ինչպես նաև վերնաշապիկի վրա դրված բուն կոճակները։ Կարելի է կրել փողկապով կամ առանց փողկապի[2]։
Վերնաշապիկի օձիքի ձևավորում
խմբագրելՎերնաշապիկի օձիքը բաղկացած է.
- Օձիքի ծայրեր, սովորաբար ներկայացնում են սուր անկյուն,
- Օձիքի ծալվածք, օձիքի մի մասը, որը փաթաթվում է պարանոցի շուրջը,
- Փողկապի կտրվածք, այլ կերպ՝ օձիքի վերևի ծալերի միջև հեռավորությունը,
- Օձիքի կտրվածք, դրա ծայրերի միջև հեռավորությունը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Словарь иностранных слов. — М.: «Русский язык», 1989. — 624 с. ISBN 5-200-00408-8
- ↑ Аграманты — узорчатые плетёжки из снурков, для обшивки женских уборов, занавесок… (Даль, т. 1, стр. 11)
Գրականություն
խմբագրել- Воротник // Краткая энциклопедия домашнего хозяйства. — М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия», 1959.
- Выкройка // Краткая энциклопедия домашнего хозяйства / под ред. А. И. Ревина. — М.: Советская энциклопедия, 1960. — Т. 1. — С. 107—108. — 770 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օձիք» հոդվածին։ |