Օհարա Կոսոն (ճապ.՝ 小原 古邨, 1877[1][2][3][…], Կանաձավա, Ճապոնիա - 1945[1][2][3][…], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի նկարիչ։ Ստեղծագործել է XIX դարի վերջին և XX դարի սկզբին։ Աջակցել է Շին֊Հանգա («նոր տպագրություն») շարժմանը։

Օհարա Կոսոն
ճապ.՝ 小原古邨
Koson - a-flycatcher-on-cucumber-bush.jpg
Ի ծնեճապ.՝ 小原又雄
Ծնվել է1877[1][2][3][…]
ԾննդավայրԿանաձավա, Ճապոնիա
Վախճանվել է1945[1][2][3][…]
Մահվան վայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա
ՔաղաքացիությունFlag of Japan (1870–1999).svg Ճապոնիա
ՄասնագիտությունJapanese-style painter, նկարիչ-փորագրող և նկարիչ
ՈւսուցիչSuzuki Kason?[4]
Ohara Koson Վիքիպահեստում
1912-1926

ԿենսագրությունԽմբագրել

Օհարա Մաթայոն ծնվել է 1877 թվականին Կանաձավայում։ Իշիկավա Պրեֆեկտուրայի տեխնիկական դպրոցի աշակերտներից է։ Նկարչություն սովորել է Սուզուկի Կասոնի հետ (1860-1919), սակայն, չկա հստակ թվագրություն դպրոցում են միասին սովորել, թէ՞ Տոկիո տեղափոխվելուց հետո՝ 1890֊ականների վերջերին։

Տոկիոյում ռուս֊ճապոնական պատերազմը ներկայացրել է Ուքիյո֊ե ոճով Եռապատկերների միջոցով։ Սակայն, նրա հիմնական ոճը եղել է Կաչո֊ե՝ պատկերել է թռչուններ և ծաղիկներ։ Առաջին աշխատանքներից հետո՝ աշխատելով հրատարակիչներ Ակիյամա Բուեմոնի և Մացուկի Հեյկիչիի հետ՝ իր գործերը ստորագրել է որպես՝ Կոսոն։ 1926 թվականից հետո՝ աշխատել է այլ հրատարակիչների հետ ևս՝ ստորագրելով Շոսոն և Հոսոն։

Ուաթանաբլ հրատարակչի հետ աշխատելուց հետո նրա գործերը բավական հայտնի են դառնում արտասահմանում և նկարները մեծ քանակությամբ վաճառվում են ԱՄՆ֊ում։

Մահացել է Տոկիոյում՝ 1945 թվականին։

ՀավաքածուներԽմբագրել

Կոսոն Օհարայի աշխատանքները մշտապես գնահատվել են արվեստասերների և կոլեկցիոներների կողմից։ Հայտնի կոլեկցիոներ և դիլլեր Ռոբերտ Մուլլերի մահվանից հետո՝ 2003 թվականին, Կոսոյի մեծ թվով նկարները հասանելի դարձան գնորդներին։

ԾանոթագրություններԽմբագրել