Օկ Թեկյոն

հարավկորեացի այդոլ

Օկ Թեկյոն (կոր.՝ 옥택연, 玉澤演, հայտնի է նաև որպես՝ Թեկյոն, դեկտեմբերի 27, 1988(1988-12-27)[1], Բուսան, Հարավային Կորեա), հարավկորեացի ռեփեր, երգիչ, երգահան, դերասան և ձեռներեց։ Հարավկորեկան բոյ բրենդի 2PM գլխավոր ռեփեր[2]։

Օկ Թեկյոն
կորեերեն՝ 옥택연
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 27, 1988(1988-12-27)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԲուսան, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
ԿրթությունBedford High School?, Դանկուկի համալսարան, Korea University? և Youngdong High School?
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, երգիչ, կինոդերասան, դերասան, մոդել, կոմպոզիտոր և գործարար
Անդամություն2PM
Ստորագրություն
Изображение автографа
 Ok Taec-yeon Վիքիպահեստում

2010 թվականին Օկը իր դեբյուտը կատարել է կորեական՝ «Մոխրոտիկի քույրը» դորամայում և դրանից հետո նկարահանվել է՝ «Երազում բարձր» հեռուստասերիալում (2011), «Ո՞վ ես դու» (2013), «Հրաշալի օրեր» (2014), «Հավաք» (2015), «Եկեք կռվենք, ուրվական» (2016), «Փրկիր ինձ» (2017), «Խաղը՝ ձգտելով զրոյի» (2020), «Հեքիաթ գաղտնի թագավորական տեսուչի և Չո Յիի մասին» (2021), «Վինչենցո» (2021) և «Կույր» (2022), ինչպես նաև «Գիշերը հարսանիքից առաջ» (2013), «Տուն. ժամանակից դուրս» ֆիլմերում (2017), և «Հանսան կղզու ճակատամարտը» ռազմական-պատմական մարտաֆիլմում (2022)։

Կենսագրություն խմբագրել

Օկ Թեկյոն ծնվել է Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում, բայց 10 տարեկան հասակում իր ծնողների և ավագ քրոջ՝ Ջի Հյունի հետ ներգաղթել է Բեդֆորդ՝ փոքր քաղաք Մասաչուսեթսում, որը գտնվում է Մեծ Բոստոնի տարածքում[3]։ Հենց նրա քույրը Ջի Հյունը, համոզեց նրան մասնակցել JYP Entertainment-ի լսումներին, որի գովազդը նա նկատել էր համացանցում։ Այն բանից հետո, երբ նա դժկամությամբ համաձայնեց մասնակցել, երկուսով ուղևորվեցին Նյու Յորք՝ Օկի 17-ամյակի առթիվ։ Մեկ շաբաթ անց նա անցավ եզրափակիչ 35-րդ փուլին մասնակցելու և Կորեայի Հանրապետություն մեկնելու հրավեր ստացավ։ Սկզբում Օկը մոդել աշխատելու հայտ ներկայացրեց, սակայն ժուրին նրան առաջարկեց ուժերը փորձել պարի ու երգի ոլորտում։ Նա, ի վերջո, ճանաչվեց եզրափակիչ փուլի հաղթող բազմաթիվ մասնակիցների մեջ, ովքեր մրցում էին Superstar Survival-ում, բայց առաջին մասնակիցն էր, ով լքեց շոուն[4]։

Կրթություն խմբագրել

Օկը յոթ Տարեթիվ ապրել է Մասաչուսեթսում՝ հաճախելով Բեդֆորդի միջնակարգ դպրոցը, որտեղ նա եղել է շախմատի ակումբի, ջազ խմբի, JV ֆուտբոլային թիմի և National Honor Society-ի անդամ, մինչև կարերիան շարունակելու համար Կորեա վերադառնալը։ Օկը սովորել է Սեուլի Յանգ Դոնգի ավագ դպրոցում, այնուհետև սովորել է բիզնեսի կառավարում Դանկուկ համալսարանում և սովորել Կորեայի համալսարանի Միջազգային հետազոտությունների ավարտական ​​դպրոցում[5]։

Նա վարժ տիրապետում է անգլերենին, կորեերենին և ճապոներենին, ինչպես նաև ծանոթ է Բուսանի բարբառին, որն օգտագործել է «Հրաշալի օրեր» դորամայի նկարահանման ժամանակ[6][7]։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Օկ Թեկյոն 2016 թվականին

Ֆիլմ խմբագրել

Տարեթիվ Անվանում Դեր
2013 Հարսանիքի նախորդ գիշերը Վոն Չուլ
2017 Տուն ժամանակից դուրս Սրբազան Չոյ
2022 Հանսան կղզու ճակատամարտը Իմ Ջուն Յոն[8]

Հեռուստասերիալններ խմբագրել

Տարեթիվ Անվանում Դեր Ծանոթագրություն Աղբյուր
2010 Մոխրոտի քույրը Հոն Վոն Չոն Երկրորդական դեր
2011 Երազով պատված Ջին Գուկ / Հյոն Սի Հյոկ Գլխավոր դեր
99 օր աստղի հետ Տե Սոն Երկրորդական դեր
2013 Ո՞վ ես դու Չա Գոն Վու Գլխավոր դեր
2014 Հրաշալի օրեր Կան Դոն Հի
2015 Ասամբլեա Կիմ Կյու Հվան
2016 Յոթ առաջին համբույրները Օկ Թեկյոն
Եկեք կռվենք, ուրվական Պակ Բոն Բալ
2017 Փրկիր ինձ Հան Սան Հվան
2020 Խաղ. Ձգտում զրոյի Կիմ Տյե Պյոն
2021 Վինչենցո Չան Ջու Վու / Չան Հան Սոկ [9]
Գաղտնի թագավորական տեսուչի և Չո Յիի հեքիաթը Պա Ի Ոն [10]
2022 Կույր Պյու Սոն Ջյուն [11]
2023 Սիրտս բաբախում է Սոն Ու Հյոն [12]

Հեռուստատեսություն և վավերագրական ֆիլմեր խմբագրել

Տարեթիվ Անվանում Դեր Ծանոթագրություն
2012 Ավելին, քան ONEDAY ~ 2PM և 2AM~պատմություն Օկ Թեկյոն Ճապոնիայում JYP Nation-ի ելույթների հիման վրա, 2011 թվական
2016 Տուն, սիրելի տուն Թեկյոն Կամեո
2017 Դու ավելի մոտ ես, քան ես կարծում եմ Կան Սոն Մինայի ընկեր

Վեբ սերիալներ խմբագրել

Տարեթիվ Անվանում Դեր Ծանոթագրություն Աղբյուր
2016 Հպվելով քեզ Դո Ջին Ու
Յոթ առաջին համբույրները Օկ Թեկյոն Էպիզոդներ № 5-6
ԿԱՈՒ Տերունգ զոմբիների գյուղ Դո Ռակ Կու [13]

Համագործակցություններ խմբագրել

Տարեթիվ Անվանում Արտիստներ Ալբոմ
2009 «My Ear’s Candy» Պեկ Չի Յոն ft. Թեկյոն EGO
2009 «Yes I’m In Love» Բադա ft. Թեկյոն See the Sea
2012 «Classic» Պակ Չինոն, Սյուզի Miss A-ից, Յոն և Թեկյոն 2PM-ից Digital Single (Reebok Classic CF)
«Madness» Miss A ft. Թեկյոն Independent Women Part III
2013 «Hello (Japanese Ver.)»[14] Չո Յոն Պխիլ ft. Թեկյոն Hello
2017 «Just Feeling» Կիմ Տխե Ու ft. Jun. K և Թեկյոն 2PM-ից T-WITH

Բնօրինակ սաունդթրեք խմբագրել

Տարեթիվ Անվանում Ալբոմ
2011 «Dream High» Dream High OST
«My Valentine»
2013 «My Way to You» 7th Grade Civil Servant OST
«Marriage Blue Opening (결혼전야 Opening)» Marriage Blue OST

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «TAECYEON 2PM». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  3. Cover Story: 2PM
  4. BHS junior competes in Korean 'Survivor'
  5. «Taecyeon Is Accepted into Prestigious Korea University as Grad Student». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  6. (Video) 2PM’s Taecyeon Understands…Arabic??
  7. «Agency mates Taecyeon and Park Joo Hyung head to Busan to practice their dialect for 'Very Good Days'». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  8. Jo Ji-young (2022 թ․ ապրիլի 18). «[공식] '명량' 이후 8년 만의 신작 '한산: 용의 출현', 7월말 개봉 확정» (կորեերեն). Sports Chosun. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
  9. Kim Jin-seok (2020 թ․ հուլիսի 30). «[단독]옥택연, 연기 변신… tvN '빈센조' 주연 합류» (կորեերեն). Ilgan Sports. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  10. Kim Kung-hee (2021 թ․ մայիսի 20). «어사와 조이' 옥택연X김혜윤, 명랑 코믹 사극으로 돌아온다 [공식]». imbc (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  11. Park Soo-in (2022 թ․ հունվարի 20). «OCN 측 "옥택연 하석진 '블라인드' 출연 확정, 정은지 검토중"(공식입장)» (կորեերեն). Newsen. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  12. «'가슴이 뛴다' 옥택연·원지안 출연 확정…올 상반기 공개». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  13. Kang Nae-ri (2022 թ․ մայիսի 2). «[단독] 인기 웹툰 '태릉좀비촌', 드라마화 된다…옥택연 남주인공 물망» (կորեերեն). YTN. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  14. «Taecyeon to help Cho in Japan». Korea JoongAng Daily. 2013 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.