Օկոմտուն
Օկոմտուն (իսպ.՝ Ocomtún, մայաների յուկատեկ լեզվով` «քարե սյուն»[1]), հնագիտական վայր, որը գտնվում է Բալամկու էկոլոգիական արգելոցի տարածքում Մեքսիկայի Կամպեչե քաղաքի Կալակմուլ մունիցիպալիտետի տարածքում։ Հնավայրը ավելի քան 50 հեկտար տարածքի վրա տարածված քաղաքի մնացորդներ են։ Օկոմտուն հայտնաբերել է 2023 թվականին հնագիտական հետազոտական խումբը՝ Իվան Շփրայցի գլխավորությամբ։ Օգտագործել են օդային լուսանկարչություն և լազերային սկանավորում[2]։
Օկոմտուն | |
---|---|
Մոտակա քաղաք | Կամպեչե |
Տարածք | 50 հա |
Հիմնադրվել է | մոտ 250 թվական |
Կառուցման նպատակ | քաղաք |
Ավերվել է | մոտ 1000 թվական |
Ստուգաբանություն
խմբագրելԱնվանումը կապված է նախկին քաղաքի տարածքում գտնվող բազմաթիվ գլանաձև քարե սյուների հետ[2]։
Պատմություն
խմբագրելՄայաների քաղաքակրթության դասական ժամանակաշրջանում՝ 250-1000 թվականներին, Օկոմտունը կարևոր տարածաշրջանային կենտրոն է եղել։ Այստեղ հայտնաբերվել են ուշ դասական շրջանի՝ 600-800 թվականների խեցեղենի մնացորդներ։ Մոտ 800-1000 թվականներին քաղաքը ժողովրդագրական ճգնաժամ է ապրել[1]։
2023 թվականի հունիսին հաղորդվել է Օկոմտուն քաղաքի հայտնաբերման մասին նախկինում չուսումնասիրված տարածքում։ Գտածոն եղել է «Մայաների կենտրոնական հարթավայրի հնագիտական համայնապատկերի ընդլայնում» կոչվող նախագծի առաջին դաշտային սեզոնի արդյունքը, որը հաստատել է Մեքսիկայի կառավարության մշակույթի նախարարության կողմից կառավարվող Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտը։ Միջոցառումը ղեկավարել և համակարգել է հնագետ Իվան Շպրայցը Սլովենիայի Գիտությունների և Արվեստների Ակադեմիայի Հետազոտական Կենտրոնից[3]։ Քաղաքի մնացորդները հայտնաբերվել են օդից լազերային սկանավորման միջոցով տարածքի հետազոտության ժամանակ[4]։
Նկարագրություն
խմբագրելՀնավայրը գտնվում է բարձր սարահարթի վրա՝ շրջապատված ընդարձակ ճահճային տարածքներով, հիմնական տարածքը կազմում է ավելի քան 50 հեկտար։ Կան մեծ շինություններ՝ 15 մետրից ավելի բարձրությամբ բուրգերով։ Կան բազմաթիվ կլոր քարե սյուներ, որոնք ենթադրաբար ավելի մեծ շենքերի վերին սենյակների մուտքերի մի մասն են եղել։ Շենքերը շրջապատված են ներքին բակերի տարբեր խմբերով։ Երկու հիմնական շենքերի միջև կա մի համալիր, որը բաղկացած է տարբեր ցածր և երկարավուն շենքերից և գնդակախաղի դաշտից։ Հնագիտական համալիրի ամենածավալուն կառույցը ուղղանկյուն միջնաբերդն է՝ 80 մ կողմերով և 10 մ շենքերի բարձրությամբ, որի հյուսիսային մասում ավարտվում է 25 մ բարձրությամբ բուրգով[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Buschschlüter, Vanessa (2023 թ․ հունիսի 21). «Maya civilisation: Archaeologists find ancient city in jungle». BBC News. BBC. Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
- ↑ 2,0 2,1 Encuentran en México una antigua ciudad maya hasta ahora desconocida Medio: RT «TV-Novosti» Autor: Redacción Fecha: 21 de junio de 2023
- ↑ Descubren antigua ciudad maya en Campeche; la nombran Ocomtún, «columna de piedra» Medio: Boletín 384 de Coordinación Nacional de Difusión — Dirección de Comunicación — INAH del Gobierno de México Autor:Redacción Fecha: 20 de junio de 2023
- ↑ 4,0 4,1 «В джунглях Мексики обнаружен затерянный город майя». rg.ru. Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.