Բիրգիտ Օկեսսոն (շվեդ.՝ Anna Ida Birgit Åkesson; մարտի 24, 1908(1908-03-24)[1], Մալմյո[2] - մարտի 24, 2001(2001-03-24), Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ պարուհի։

Բիրգիտ Օկեսսոն
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1908(1908-03-24)[1]
ԾննդավայրՄալմյո[2]
Մահացել էմարտի 24, 2001(2001-03-24) (93 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, պարուսույց, գծանկարիչ, բալետի պարող և պարուհի
ԱշխատավայրՍտոկհոլմի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
 Birgit Åkesson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բիրգիտ Օքեսոնը ծնվել է 1908 թվականին Մալմյոյում։ Նրա ծնողները շինարար Նիլս Օքեսոնն ու Իդա Օքեսոնը էին[3]։

Նա Դրեզդենում 1929-1931 թվականներին սովորել է պար Մերի Վիգմանի դպրոցում։ Նրա պարը ուսուցչուհու վրա տպավորություն է թողել, իսկ հետո մի քանի տարի հանդես է եկել նրա հետ։ Գերմանիայից հետո Բիրգիտը մեկնել է Փարիզ սովորելու։ Նրա խոսքով ինքը ցանկացել է արվեստում հասկանալ և զգալ իր մարմնի հնարավորությունները։ 1934 թվականին նա ստեղծել է իր սեփական պարի խումբը և նրա հետ հանդես եկել Փարիզի «Ֆրանսեզ» կատակերգությունում։ Սակայն նրա անունն առավել հայտնի է դարձել 1951 թվականին, երբ նա հանդես է եկել մենապարերով։ Այդ պարային համարն անցել է լիակատար լռության մեջ՝ առանց երաժշտության։ Այս ելույթը հիացմունք է առաջացրել մամուլում, ինչից հետո Բիրգիտը դարձել է եվրոպական պարի վառ դեմքերից մեկը։

1950-ական թվականներին Բիրգիտն աշխատել է Էրիկ Լինդեգրենի և Կառլ Բլումդալի հետ և ստեղծել համարներ Ստոկհոլմի Թագավորական օպերայում ելույթներում։ Նա հիմնականում բալետներ էր ստեղծում, այդ թվում՝ Բլումդալի «Անիարա» օպերայում փայլուն պարային տեսարաններ՝ Հարի Մարտինսոնի «Անիարի» պոեմի մոտիվներով։ «Անիարան» դարձել է էքսպրեսիոնիստական պարի ավանգարդ։ 1967 թվականին Բիրգիտը թողել է թագավորական օպերան և ճանապարհորդել իր նոր գաղափարների որոնման համար։ Եվրոպայում որոնման արդյունքում Բիրգիտը ոչնչի չհասավ և նա որոնումները շարունակեց Աֆրիկայում։ Այնտեղ նա հավաքել է աֆրիկական տարբեր երկրների պարային դիմակների հավաքածու։

Բիրգիտը երկար տարիներ աշխատել է որպես պարուսույց և եղել է Շվեդիայի լավագույն պարուսույցների շարքում։ 1996 թվականին նա ստացել է Շվեդիայի ակադեմիայի «Stora priset» մրցանակը։ 1999 թվականին նրան շնորհվել է Ստոկհոլմի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում։

Բացի պարերից, նա զբաղվում էր փայտի փորագրությամբ և մասնակցում էր մի շարք ցուցահանդեսների։ Որոշ նրա աշխատանքները պահվում են «Gothenburg» թանգարանում։

Բիրգիտ Օկեսոնը մահացել է 2001 թվականին Ստոկհոլմում։ 2008 թվականին նրա պարային դիմակների հավաքածուն փոխանցվել Է Ստոկհոլմի ազգագրական թանգարանին, որը ներկայացվել է նույն թվականին։

Մրցանակներ խմբագրել

  • 1962` Կարինա Արի մեդալ
  • 1980` Լյուկերոլի մրցանակ
  • 1987 թ. ՝ Թատերական միության ոսկե մեդալ
  • 1998 թ. ՝ Շվեդիայի ակադեմիայի մրցանակ
  • 2000 թ. ՝ «Sydsvenskan» թերթի մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #120773228 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Окессон, Биргит» (PDF).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրգիտ Օկեսսոն» հոդվածին։