Օլիվիե Ժիրու
Օլիվիե Ժիրու (ֆր.՝ Olivier Giroud, սեպտեմբերի 30, 1986[1][2][3], Շամբերի), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվող։
Օլիվիե Ժիրու ֆր.՝ Olivier Giroud | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 30, 1986 (37 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր |
Շամբերի, ![]() | |||||||||||||||||||||||
Հասակ | 192 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 88 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||
Համար | 12 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կարիերայի մեծ մասը անցկացրել է ֆրանսիական «Գրենոբլ» ակումբում։ 2012 թվականից մինչև 2018 թվականը հանդես է եկել Լոնդոնյան Արսենալ ֆուտբոլային ակումբում։ 2018 թվականից հանդես է գալիս անգլիական Չելսիում։ Մինչ Արսենալում հանդես գալը նա նաև խաղացել է ֆրանսիական «Գրենոբլ», «Իստր», «Տուր», «Մոնպելե» ակումբներում։ Ֆրանսիայի հավաքականի խաղացող, որի կազմում մասնակցել է 2012 թ. Եվրոպայի առաջնությունը։
Լիգա 2-ի լավագույն ռմբարկու 2010 թվականին, 2011 թվականի Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի մասնակից, Ֆրանսիայի չեմպիոն և Լիգա 1-ի լավագույն ռմբարկու 2012 թվականին։
Ֆուտբոլային կարիերա խմբագրել
Օլիվիե Ժիրուի առաջին պրոֆեսսիոնալ ակումբը եղել է "Գրենոբլ"-ը։ Երկու տարվա ընթացքում այդ թիմի կազմում Ժիրուն ընդհանուր առմամբ Ֆրանսիաի առաջնությունում մասնակցել 23 հանդիպման, սակայն ընդամենը երկու անգամ դուրս է եկել խաղադաշտ մեկնարկային կազմում։ Մեկ տարի վարձավճարով "Իստր"-ի կազմում հանդես գալուց հետո, նրա տրանսֆերը "Գրենոբլ"-ից գնեց "Տուր"-ը։ "Տուր"-ի կազմում երկու հաջող խաղաշրջան անցկացնելու շնորհիվ, 2010 թվականին Օլիվիեն հրավեր է ստացավ "Մոնպելյե"-ից։ Պահպանելով լավ մարզավիճակը՝ նա նախ 2011 հրավեր ստացավ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքական, ապա՝ մեկ տարի անց, նա հայտնվեց Եվրոպական ֆուտբոլի առաջատար ակումբներից մեկում՝ "Արսենալ"-ում՝ ստորագրելով երկարատև պայմանագիր[4]։
Ձեռքբերումներ խմբագրել
Թիմային նվաճումներ խմբագրել
Անհատական նվաճումներ խմբագրել
Անձնական կյանք խմբագրել
2011 թվականից սկսած Օլիվիե Ժիրուն ամուսնացած է Ջենիֆերի հետ[5]։ Նրանց դուստրը՝ Ջեյդը, ծնվել է 2013 թվականի հունիսի 18-ին։ 2014 թվականի փետրվարին հաղորդվում է, որ նա դավաճանել է իր կնոջը մոդել Սելիա Քեյի հետ[6]։ Դավաճանության մասին այդ խոսակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ Սելիա Քեյը իր Ինստագրամի էջում տեղադրում է մի նկար, որում Օլիվիեն կիսամերկ գտնվում է հյուրանոցային համարում։ Միջադեպից հետո, նա իր Թվիթթերի էջում ներողություն է խնդրել իր կնոջից, սակայն ավելի ուշ պնդել է, որ իր և մոդելի միջև որևէ բան տեղի չի ունեցել[7]։ Արսենալի մարզիչ Արսեն Վենգերը չի ցանկացել մեկնաբանել այս ամենը՝ ասելով, որ ցանկանում է «հարգել նրա անձնական կյանքի գաղտնիությունը»[8]։
Օլիվիե Ժիրուն կաթոլիկ է։ Հարցազրույցներից մեկում նա նշել է․ «Ես չեմ խաչակնքվում իմ խաղերից առաջ, սակայն մի մի փոքր աղոթում եմ»։ Նա իրեն նկարագրում է որպես «շատ հավատարիմ մարդ»[9]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ GeneaStar
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «Olivier Giroud agrees deal to join Arsenal»։ Sporting News։ հունիսի 26, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 26
- ↑ «Olivier Giroud and Wife Jennifer»։ February 2014։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 15
- ↑ http://www.dailymail.co.uk/sport/football/article-2560650/Olivier-Giroud-issues-grovelling-apology-wife-Arsene-Wenger-pictures-emerge-hotel-meeting-model-just-hours-game.html
- ↑ «I made a mistake... but I have not committed adultery! Giroud clears up Twitter apology to family after meeting model in hotel room»։ Daily Mail։ փետրվարի 19, 2014։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24
- ↑ http://www.dailymail.co.uk/embed/video/1083781.html
- ↑ «Why Olivier Giroud wants to spend it like Beckham»։ London Evening Standard։ նոյեմբերի 20, 2014։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օլիվիե Ժիրու կատեգորիայում։ |