Օլինդա, (պորտուգալերեն արտասանությունը[oˈlĩdɐ]), Պերնամբուկոյի Բրազիլիայի պետության պատմական քաղաք է, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան ափին, անմիջապես Ռեսայֆի հյուսիսում և Պաուլիստայի հարավում[2]։ Օլինդայի բնակչությունը 389,494 մարդ է, որն ընդգրկում է 41.681 քառակուսի կիլոմետր տարածք և 9 բնակչին հասնում է մեկ քառակուսի կիլոմետր տարածք։ Այն հայտնի է որպես մեկը Բրազիլիայի լավագույն պահպանված գաղութային քաղաքներից։

Բնակավայր
Օլինդա
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված էմարտի 12, 1535 թ.
Մակերես41,681 կմ²
ԲԾՄ16±1 մետր
Բնակչություն349 976 մարդ (2022)[1]
Հեռախոսային կոդ081
Փոստային դասիչ53100-xxx
Պաշտոնական կայքolinda.pe.gov.br
Օլինդա (Բրազիլիա)##
Օլինդա (Բրազիլիա)

Օլինդան ունի մի շարք հիմնական զբոսաշրջային վայրեր, ինչպիսիք են քաղաքի պատմական կենտրոնը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության), եկեղեցիները և Օլինդայի կառնավալը, որը հայտնի փողոցային տոնակատարություն է՝ շատ նման պորտուգալական ավանդական դիմակահանդեսներին։ Ի տարբերություն Ռիո դե Ժանեիրոյի և Սալվադորի, Օլինդայում` դիմակահանդեսի մուտքը ազատ է։ Բոլոր տոնակատարությունները նշվում են փողոցներում։ Կան բազմաթիվ ժանրերի հարյուրավոր փոքր երաժշտական խմբեր (երբեմն մեկ կատարող)։

Պատմություն խմբագրել

 
Օլինդա - նավթի կտավ (1662)
 
Վանք՝ Սան Ֆրանցիսկոյում,  Բրազիլիայի ամենահին Ֆրանցիսկյան վանքը։
 
Սան-Ֆրանցիսկոյի ավանդատունը։
 
Սուրբ Բենեդիկտ եկեղեցու գլխավոր զոհասեղան։

Շատ բնիկ ցեղեր մի քանի հազարամյակ զբաղեցրել են հյուսիսարևելյան Բրազիլիան, և ներկայիս Օլինդան ունեցել է Կաետես և Տուպինամբա ցեղային համայնքներ, որոնք հաճախ են եղել պատերազմական հարաբերությունների մեջ։ Ֆրանսիացի վարձկանները  համարվել են այդ շրջան հասած առաջին Եվրոպացիները, բայց Պորտուգալացիները շահագործել են միջցեղային մրցակցությունները և հաջողվել է ավելի բարձր բլուրի՝ նախկին Կաետե գյուղի վրա կառուցել ամրոց։ Օլինդա ավանը  հիմնադրվել է 1535 թվականին Դուարտե Կոելիո Պերեյրայի կողմից, որը 1537 թ․ մարտի 12֊ին ավանից վերածվել է քաղաքի[2]։ Այն ստեղծվել է 1614 թ․ Պերնամբուկոյի պրելատարական տարածքի վրա, որը 1676 թ․ դարձել է Օլինդայի թեմ։ Տարածաշրջանի տնտեսությունը հարուստ է եղել շաքարեղեգի արտադրությամբ։ Տնտեսական աջակցության համար՝ ստրուկների ներմուծումը Աֆրիկայից, նպաստել է Օլինդային դառնալու գաղութային ամրոց։ Մինչև 1600 թ․ Օլինդայի տնտեսությունը հիմնված է եղել շաքարի արտադրության  և ստրուկների աշխատանքի վրա, որը դարձրել է այն գաղութային ամրոց։ Ստրուկները Օլինդայում են հաստատվել մինչև Լեի Աուրեա կամ Ոսկե դար, ովքեր 1888 թ․ Բրազիլիայում վերացրել են ստրկությունը։

Օլինդան Պերնամբուկոյի ժառանգական մայրաքաղաքն է եղել, որը կրակի են մատնել  հոլանդական զավթիչները։ Գործնական նպատակներով պորտուգալացիները կառուցել են իրենց քաղաքը՝ ավելի հասանելի դարձնելու քաղաքի պաշտպանությունը ։ 17-րդ դարում, Պորտուգալիայի Թագավորությունը միացավ Իսպանիայի հետ(1580-1640 թթ․ Իբերիական միության ժամանակաշրջան)։ Օգտվելով Պորտուգալացիների թուլությունից, Օլինդա և Ռեսայֆ շրջանները գրավեցին Պորտուգալացիները՝ ազատ մուտք ունենալով շաքարեղեգի տնկարկներից։  Ջոն Մորիսը, Արքայազն Նասսաու Սիեժենը Բրազիլիայում՝ հոլանդական արևմտյան Հնդկաստանի կողմից, 1637 թ հունվարին Ֆրեդերիկ Հենրիի խորհրդով նշանակվեցին հոլանդական տիրապետության կառավարիչներ։ Մի շարք հաջողակ արշավներից հետո, նա աստիճանաբար ընդլայնեց հոլանդական տիրապետության սահմաննները՝ հարավում ձգվելով մինչև Սերժիպ և հյուսիսում մինչև Սան֊Լուիս֊դե֊Մարինյան։ Նա նմանապես գրավեց Պորտուգալական տիրապետության տակ գտնվող Սուրբ Ջեորջ դել Մինան, Սուրբ Թոմասը և Աֆրիկայի արևմտյան ափին գտնվող Լուանդամը, Անգոլան։ 1640 թ․ Իբերիական միության վախճանից հետո, Պորտուգալիան՝ Պորտուգալական Կայսրության կորցրած տարածքների վրա, վերահաստատել է իր տիրապետությունը։

Հոլանդացիների ներխուժումից հետո՝ նվազել է Օլինդայի կարևորությունը։ Ռեսայֆը դարձել է տարածաշրջանի մայրաքաղաքը։ Քաղաքն այժմ հանդիսանում է մեծ Ռեսայֆի թեմական տարածաշրջանի արվարձան։ Քաղաքի պատմական դիրքի շնորհիվ, այն պահպանում է Օլինդայի Ռեսայֆի՝ հռոմեական կաթոլիկ արքեպիսկոպոսական շրջանը[2]։

Բացի բնության գեղեցկությունից, Օլինդան նաև Բրազիլիայի  ամենակարևոր մշակութային կենտրոններից մեկն է հանդիսանում։ 1982 թ․, ՅՈՒՆԵՍԿՈՅԻ կողմից հռչակվելով  Մարդասիրական Պատմական և  Մշակութային ժառանգություն, Օլինդան պահպանում է անցյալի շքեղությունը՝ ամենամյա դիմակահանդեսներով՝ համադրելով ֆրեվո, մարակատու և այլ ռիթմերով։

Տնտեսություն խմբագրել

 
Հսկա տիկնիկներ - Դիմակահանդես՝ Օլինդայում
 
Ձնե Տիկնոջ եկեղեցի, Սուրբ Ռոչ մատուռ և Սան Ֆրանցիսկո վանք

Օլինդայի հիմնական տնտեսական գործունեությունները հիմնված են զբոսաշրջության, առևտրի, փոխադրամիջոցների և ձեռագործ իրերի արտադրության վրա։ Ամենամյա դիմակահանդեսներին, քաղաքի հնագույն պատմական կենտրոնում, իրենց մասնակցությունն են ունենում հազարավոր զբոսաշրջիկներ։

Դիտել նաև խմբագրել

  • Պերնամբուկոյի մի շարք թանգարաններ

Հղումներ խմբագրել

  1. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/22827-censo-demografico-2022.html?edicao=37225
  2. 2,0 2,1 2,2 "Օլինդա". Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «b» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:

Այլ տվյալներ խմբագրել

  Olinda travel guide from WikivoyageՕլինդայի զբոսաշրջային ուղեցույց- Վիքիճանապարհորդություն (Wikivoyage)

Wikivoyage