Օլեգ Վարդանյան

հայ ճարտարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Օլեգ Մամիկոնի Վարդանյան (մայիսի 11, 1946(1946-05-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 24, 1997(1997-12-24), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան։ Ճարտարապետության դոկտոր (1990), պրոֆեսոր (1994): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ (1994): Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1978)[1]։

Օլեգ Վարդանյան
Ծնվել էմայիսի 11, 1946(1946-05-11)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 24, 1997(1997-12-24) (51 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1971)
ԱշխատավայրՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Օլեգ Վարդանյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Օլեգ Վարդանյանը ծնվել է 1946 թվականի մայիսի 11-ին, Երևանում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Դասախոսել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում։ Հեղինակ է Բյուրեղավանի գլխավոր հատակագծի (1973), Երևանում՝ ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի ցուցադրման տաղավարի ծալքավոր ծածկի (1980), Մոնրեալի Կոնկորդ համալսարանի ցուցադրման տաղավարի (1979), Էջմիածնում՝ թատրոն-էստրադայի (1985) և այլն[2]։

Կազմել է «Սկատ», «Ճարտարապետա-բիոնիկական կոնստրուկտիվ ձևերի կիրառումը գյուղական բնակելի և հասարակական կառույցներում» և այլ կատալոգներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ։ Հեղինակ է «Կառուցվածքային ծալքավոր մակերեսներ» (անգլերեն, 1979) գրքի։

Մահ խմբագրել

Մահացել է 1997 թվականի դեկտեմբերի 24-ին, Երևանում[3]։

Երկեր խմբագրել

  • Կառուցվածքային ծալքավոր մակերեսներ, Մոնրեալ, 1979 (անգլերեն)։
  • Ճարտարապետության դինամիկ կառուցվածքային ձևավորման տեսական հիմքերը, Երևան, 1983։
  • Սկատ (պատկերագիրք)։
  • Ճարտարապետա-բիոնիկական կոնստրուկտիվ ձևերի կիրառումը գյուղական բնակելի և հասարակական կառույցներում (պատկերագիրք)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Члены союза». uaa.am. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.(չաշխատող հղում)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 546։
  3. Հայաստանի հանրապետություն, օրաթերթ, 27 դեկտեմբերի 1997։ Էջ 8։ [մահախոսական]

Արտաքին հղումներ խմբագրել