Օլեգ Կուզմին

ռուս ֆուտբոլիստ

Օլեգ Ալեքսանդրովիչ Կուզմին (ռուս.՝ Олег Александрович Кузьмин, մայիսի 9, 1981(1981-05-09)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, աջ պաշտպան, մարզիչ։

Օլեգ Կուզմին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 9, 1981(1981-05-09)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997–2000 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 1 (0)
1997–2000  Ռուսաստան Սպարտակ-2 76 (1)
2001–2004 Ռուսաստան Ուրալան 80 (3)
2003  Ռուսաստան Չեռնոմորեց (Նովոռոսիյսկ) 7 (0)
2004–2008 Ռուսաստան Մոսկվա 115 (6)
2009–2010 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 34 (2)
2010–2018 Ռուսաստան Ռուբին 157 (5)
1997–2018 Ընդհանուր 470 (17)
Ազգային հավաքական
2002–2003 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 8 (0)
2015–2016 Ռուսաստան Ռուսաստան 5 (1)
Մարզչական կարիերա
2019–մ.հ. Ռուսաստան Ռուբին մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Մոսկվայի «Սպարտակ» ակումբի ֆուտբոլային դպրոցի սան է։ 2000 թվականի նոյեմբերի 12-ին «Սպարտակի» հիմնական կազմում խաղացել է 34 րոպե՝ փոխարինման դուրս գալով Վլադիկավկազի «Ալանիա» ակումբի դեմ խաղում[3]։ Հանդես է եկել Էլիստայի «Ուրալան» և Նովոռոսիյսկի «Չեռնոմորեց» ակումբների կազմում։ 2004 թվականից մինչև 2008 թվականը խաղացել է «Մոսկվա» ակումբում։ 2009 թվականի հունվարի 21-ին հայտնի է դարձել, որ Կուզմինը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի հետ 3 տարի ժամկետով[4]։ 2010 թվականի օգոստոսի 7-ին ընդգրկվել է «Ռուբինի» հայտացուցակում, և նրան հատկացվել է երկրորդ համարը։ Թիմում իր նորամուտը կատարել է 2010 թվականի օգոստոսի 15-ին՝ «Թերեք» ակումբի դեմ խաղում անցկացնելով 90 րոպե (1:1)։ 2012 թվականի հոկտեմբերի 28-ին խփել է իր առաջին գոլը «Ռուբինի» կազմում՝ գրավելով Մախաչկալայի «Անժի» ակումբի դարպասը։ 2013 թվականի մարտի 30-ին երկարաձգել է «Ռուբինի» հետ պայմանագրի ժամկետը մինչև 2016 թվականի մայիսի 31-ը[5]։ 2017 թվականի հուլիսի 14-ին կրկին երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը։ 2018 թվականի մայիսի 24-ին հեռացել է թիմից[6]։ Օգոստոսի 11-ին հայտարարել է կարիերան ավարտելու մասին[7]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Ռուսաստանի օլիմպիական հավաքականի կազմում Օլեգ Կուզմինն անցկացրել է 8 խաղ։ 2006 թվականի օգոստոսին Լատվիայի դեմ խաղից առաջ հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքական, բայց խաղադաշտ դուրս չի եկել։ 2009 թվականի հոկտեմբերի 12-ին հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Ադրբեջանի դեմ խաղին, բայց նորից խաղադաշտ դուրս չի եկել։

2015 թվականի օգոստոսի 21-ին հրավիրվել է Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելու Շվեդիայի և Լիխտենշտայնի դեմ խաղերին։ 2015 թվականի սեպտեմբերի 5-ին առաջին անգամ խաղացել է հավաքականի կազմում՝ դուրս գալով փոխարինման 2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի G խմբի՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղում (1:0), և դարձել է տարիքով ամենամեծ ֆուտբոլիստը, որ կատարել է նորամուտը հավաքականում (34 տարեկան)[8]։ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին նույնպես 2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում անցկացված Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը Ռուսաստանի հավաքականում[9]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2018 թվական հունվարի 27-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Սպարտակ (Մոսկվա) 1997 0 0 0 0 0 0 0 0
1998 0 0 0 0 0 0 0 0
1999 0 0 0 0 0 0 0 0
2000 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 1 0
  Ուրալան 2001 0 0 2 0 0 0 2 0
2002 19 1 2 0 0 0 21 1
2003 16 0 0 0 0 0 16 0
   Չեռնոմորեց 2003 7 0 2 0 0 0 7 0
  Ուրալան 2004 0 0 1 0 0 0 1 0
Ընդհանուր 35 1 5 0 0 0 40 1
  Մոսկվա 2004 7 1 1 0 0 0 8 1
2005 28 3 2 0 0 0 30 3
2006 28 1 2 0 4 0 34 1
2007 25 0 8 0 0 0 33 0
2008 27 1 2 2 3 1 32 4
Ընդհանուր 115 6 15 2 7 1 137 9
  Լոկոմոտիվ 2009 24 1 1 0 0 0 25 1
2010 10 1 1 0 0 0 11 1
Ընդհանուր 34 2 2 0 0 0 36 2
  Ռուբին 2010 13 0 0 0 2 0 15 2
2011/12 27 0 3 0 7 0 37 0
2012/13 26 1 1 0 11 0 38 1
2013/14 27 1 0 0 10 1 37 2
2014/15 27 0 3 0 0 0 30 0
2015/16 21 2 0 0 8 1 29 3
2016/17 5 0 0 0 0 0 5 0
2017/18 5 0 1 0 0 0 6 0
Ընդհանուր 151 4 8 0 38 2 197 6
Ընդհանուր կարիերայում 336 13 30 2 45 3 411 18

Խաղերը հավաքականում խմբագրել

2016 թվականի մարտի 29-ի դրությամբ
Կուզմինի խաղերը և գոլերը Ռուսաստանի հավաքականի կազմում
Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Կուզմինի գոլերը Փոխարինում Մրցություն
1 2015 թվականի սեպտեմբերի 5   Շվեդիա 1:0   71' ԵԱ-2016 որակավորման խաղեր
2 2015 թվականի հոկտեմբերի 9   Մոլդովա 2:1   27' ԵԱ-2016 որակավորման խաղեր
3 2015 թվականի հոկտեմբերի 12   Չեռնոգորիա 2:0   33' ԵԱ-2016 որակավորման խաղեր
4 2015 թվականի նոյեմբերի 14   Պորտուգալիա 1:0   45+1' Ընկերական խաղ
5 2016 թվականի մարտի 29   Ֆրանսիա 2:4 Ընկերական խաղ

Ընդհանուր՝ 5 խաղ / 1 գոլ, 4 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Алания — Спартак — 1:2
  4. Олег Кузьмин стал игроком ФК «Локомотив» Արխիվացված 2009-01-24 Wayback Machine // официальный сайт московского «Локомотива»
  5. «Олег Кузьмин продлил контракт с «Рубином» (ВИДЕО)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  6. Спасибо за все, Олег! Олег Кузьмин покидает «Рубин»
  7. Футболист Олег Кузьмин завершил карьеру - МК
  8. Кузьмин перебил рекорд Рыжикова в сборной России почти на четыре года
  9. Квалификация Евро-2016. Россия — Черногория Решающий матч в борьбе за выход в финальную часть первенства континента

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Կուզմին» հոդվածին։