Օլդուվայի ձորի թանգարան
Օլդուվայի ձորի թանգարան (անգլ.՝ Olduvai Gorge Museum), մարդաբանական թանգարան Տանզանիայում՝ Նգորոնգորա արգելոցում, Օլդուվայի ձորափին։ Բացվել է 1970 թվականին, բրիտանա-քենիացի անվանի հնագետ և մարդաբան Մերի Լիքիի (1913-1996) նախաձեռնությամբ ու ջանքերով, Օլդուվայի ձորում հնագետների ու հնէաբանների կատարած մարդաբանական կարևոագույն հայտնագործությունների մասին այցելուներին պատկերացում տալու նպատակով։ Թանգարանի ցուցանմուշներին հետագայում հավելվել են նրանից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հարավ ընկած Լաեթոլիում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված նոր ցուցանմուշներ[2]։ Հավաքածուում տեղ են գտել մերձակա վայրերում հայտնաբերված, բրածո կմախքներն ու ոսկրերը հնագույն մարդկանց (Hominidae), ովքեր այս վայրերում ապրել են մետավորապես 3,5 միլիոն տարի առաջ։ Դրանց շարքում կան Homo habilis-ի և ավստրալոպիտեկների մնացորդներ։ Մի առանձին ցուցասրահ էլ հատկացված է Ժամանակակից մարդդու նախնիների ոտնաթաթերի տպվածքների ցուցադրությանը[3]. դրանք բնական բարենպաստ պայմանների շնորհիվ անաղարտ պահպանված են եղել Լաեթոլիի հնավայրում։
Օլդուվայի ձորի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան և հնագիտական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նգորոնգորո |
Վայր | Նգորոնգորո |
Հիմնադրվել է | 1970 |
Հիմնադիր | Մերի Լիքի |
Այցելուներ | 100 000 մարդ (2020) |
Կայք | leakey.com |
![]() | |
![]() |
1998 թվականին թանգարանի ենթակառուցվածքները նորացվել են[2]։
Պատկերասրահ
խմբագրել-
Օլդուվայի ձորը. 2011
-
Թանգարանի մուտքը
-
Թանգարանի ներսը
-
Թանգարանի ներսը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 «Olduvai Museum in Tanzania» (անգլերեն). The Getty Conservation Institute. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Oldupai Gorge & Laetoli» (անգլերեն). Ngorongoro Conservation Area Authority. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
Գրականություն
խմբագրել- B.Sc Pickering Ph.D, Ngorongoro’s Geological History (edited by NCAA, 1993).
- Maasai people, The History and some Traditions of the Maasai (National Museum of Tanzania, Village Museum, Peramiho Printing Press 2004).
- L.S.B. Leakey, Adam's Ancestors: The Evolution of Man and His Culture (Harper & Row Publishers 1960).
- L.S.B. Leakey, By the Evidence, Memoirs 1932-1951 (Harcourt Brace Jovanovich, Inc. 1974).
- Richard E. Leakey & Roger Lewin, Origins (E.P. Dutton 1977) 0-525-17194-0.
Արտաքին հղումներ
խմբագրել- The Leakey Website
- The Leakey Foundation
- ASU Becoming Human
- Ngorongoro Cradle of Life
- Ngorongoro Conservation Area Authority Արխիվացված 2021-05-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլդուվայի ձորի թանգարան» հոդվածին։ |