Օլգա Սերյաբկինա

ռուս երգչուհի

Օլգա Յուրևնա Սերյաբկինա (ռուս.՝ О́льга Ю́рьевна Серя́бкина, ապրիլի 12, 1985(1985-04-12)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, կանացի «Սերեբրո» փոփ խմբի մենակատարուհի, խմբի երգերի մեծ մասի խոսքերի հեղինակ։ Հայտնի է Holy Molly մականունով

Օլգա Սերյաբկինա
Նաև հայտնի է որպեսMOLLY
Ծնվել էապրիլի 12, 1985(1985-04-12)[1][2] (39 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերփոփ և Եվրո փոփ
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող, բանաստեղծուհի և գրող
ԼեյբլMonolith Records, Universal Music Group և Warner Music Russia
ԱնդամակցությունՍերեբրո
Կայքseryabkina.com
 Olga Seryabkina Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Օլգա Յուրևնա Սերյաբկինան ծնվել է 1985 թվականի ապրիլի 12-ին Մոսկվայում։ Օլգայի ծնողներն արվեստագետ չեն եղել։ 6-7 տարեկանում սկսել է զբաղվել պարահանդեսային պարերով։ 17 տարեկանում ստացել է սպորտի վարպետի թեկնածուի կոչում և մասնակցել է միջազգային մրցույթների։ Ծնողները, մտածելով աղջկա հետագա ճակատագրի մասին շոու բիզնեսում, խորհուրդ են տալիս ստանալ ևս մեկ հիմնական կրթություն։ Այդ իսկ պատճառով Օլգա Սերյաբկինան, բացի արվեստի դպրոցի դիպլոմը, որտեղ սովորել էր էստրադային երգեցողության բաժնում, ինստիտուտում ստանում է նաև թարգմանչի դիպլոմ. նա կատարելապես տիրապետում է անգլերենի և գերմաներենի։

Գործունեություն «Սերեբրո» խմբում խմբագրել

Օլգա Սերյաբկինայի ստեղծագործական գործունեությունն սկսվել է 2002 թվականին։ Շոու բիզնեսում ուղին Սերյաբկինան սկսել է որպես պարուհի։ 2004-2006 թվականներին աշխատել է որպես երգիչ Իրակլի Պիրցխալավայի խմբի պարուհի և բեք վոկալիստ։ 2004 թվականին Օլգան ծանոթանում է Ելենա Տեմնիկովայի հետ[3] և միանում է «Սերեբրո» խմբին[3]։ Այդ ժամանակից սկսում է երգչուհու գործունեության բուռն զարգացումը։

2007 թվականին խումբը մասնակցում է «Եվրատեսիլին», ուր զբաղեցնում է 3-րդ տեղ։ Արդեն աղջկան ճանաչում էր ամբողջ երկիրը։ 2008 թվականից էլ Սերյաբկինան սկսում է խմբի համար երգի բառեր գրել։ Երգերի խոսքեր է հեղինակել նաև Մաքսիմ Ֆադեևի, Նարգիզի, Emin-ի, Կատյա Լելի, Լոլիտայի, Յուլիա Սավիչևայի, Գլյուկոզայի, Օլեգ Մայամիի, A-STUDIO-ի, «Մայակովսկի» խմբի և այլոց համար։

Անձնական գործունեություն խմբագրել

2015 թվականին սկզբին Օլգա Սերյաբկինան որոշում է, որ ժամանակն է զբաղվել անձնական գործունեությամբ փոփ-հիփ հոփ ոճում[4][5], միևնույն ժամանակ չի պատրաստվում հեռանալ «Սերեբրո» խմբից։ Աղջիկը վերցրեց Holy Molly մականունը, ապա փոխեց և դարձավ MOLLY: Իր երգերը Օլգան հեղինակում է ինքը։ Առաջին կոմպոզիցիան կոչվում է "Holy Molly" և ստեղծվել է Ֆադեևի հետ համատեղ։

2015 թվականի ամռանը Օլգա Սերյաբկինան նկարահանվեց «Ամենալավ օրը» կատակերգությունում, որտեղ գլխավոր դերում խաղում է դերասան Դմիտրի Նագիևը[4][5]։ Օլգան՝ Դմիտրիի ընկերներից մեկը, ազնվորեն մասնակցել է լսումներին և ստացել դերը։

2017 թվականի փետրվարի 10-ին Մաքսիմ Ֆադեևի YouTube-ի պաշտոնական ալիքում դուրս եկավ Օլգայի բանաստեղծությունների ժողովածուի անոնսը, «Հազար М» անունը։ Հավաքածուի մեջ մեջ մտնում են նրա հեղինակած 54 բանաստեղծություն։ Հավաքածուի լուսընծայումը նախատեսվում է 2017 թվականի ապրիլի 3-ին[6][7]։

Անձնական կյանք խմբագրել

Երբ Օլգան որպես բեկ վոկալիստ աշխատում էր Իրակլի Պիրցխալավայի հետ, նա հաճախ էր երևում երգչի հետ հասարակական միջոցառումների և երաժշտական հավաքույթների ժամանակ։ Մամուլն սկսեց խոսել Օլգայի և Իրակլիի հարաբերությունների մասին։ Բայց խոսակցություններ այդպես էլ մնաց օդում[8]։

Մինչև Molly ծրագրի սկիզբը երգչուհին տեսանյութ է նկարահանել DJ MEG-ի հետ։ Օլգայի և DJ MEG-ի մեծ թվով համատեղ լուսանկարներ առաջացրին խոսակցություններ նրանց սիրավեպի մասին։ Բայց DJ-ն ամուսնացած է, և նա ու Սերյաբկինան պնդում են, որ պարզապես ընկերներ են[9]։

Օլգան խոստովանել է, որ ունի պեդիaֆոբիա (վախ փոքր երեխաներից)[10]։ Սիրում է մեքենաներ[11]։

Սկավառակագրություն խմբագրել

«Սերեբրո» խմբի կազմում խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • «ОпиумRoz» (2009)
  • «Mama Lover» (2012)
  • «Երեքի ուժը» (2016)

Սինգլներ խմբագրել

ОпиумRoz ալբոմ

«Song #1» 2007 թվականի մայիսի 12
«Շնչիր» ռուս.՝ Дыши 2007 թվականի օգոստոսի 29
«Ափիոն» ռուս.՝ Опиум 2008 թվականի մարտի 18
«Ասա, մի՛ լռիր» ռուս.՝ Скажи, не молчи 2008 թվականի նոյեմբերի 10

«Mama Lover» ալբոմ

«Քաղցր» (Like Mary Warner) (ռուս.՝ Сладко) 2009 թվականի Օգոստոսի 24
«Ժամանակը չէ» (Sexing U) (ռուս.՝ Не время) 2010 թվականի Ապրիլի 19
«Եկեք պարզենք ձեռքերը» (Angel Kiss) (ռուս.՝ Давай держаться за руки) 2010 թվականի Նոյեմբերի 4
«Լյուբա մաման» (Mama Lover) (ռուս.՝ Мама Люба) 2011 թվականի օգոստոսի 5
«Տղա» (Gun) (ռուս.՝ Мальчик) 2012 թվականի հունիսի 13

«Երեքի ուժը» ալբոմ

«Sexy Ass» 2013 թվականի փետրվարի 14
«Քիչ է քեզ» ռուս.՝ Мало тебя 2013 թվականի մայիսի 14
«Mi Mi Mi»[12] 2013 թվականի հունիսի 10
«Ավելորդ» (feat. DJ M.E.G.) ռուս.՝ Угар 2013 թվականի սեպտեմբերի 18
«Ես քեզ չեմ տա» (ռուս.՝ Я тебя не отдам) 2014 թվականի հունվարի 20
«Պետք չի ցավացնել» (ռուս.՝ Не надо больнее) 2014 թվականի սեպտեմբերի 15
«Kiss» 2015 թվականի ապրիլի 29
«Շփոթել եմ» (ռուս.՝ Перепутала) 2015 թվականի մայիսի 21
«Բաց թող ինձ» ռուս.՝ Отпусти меня 2015 թվականի հոկտեմբերի 27
«Blood Diamond» (feat. Yellow Claw) 2015 թվականի նոյեմբերի 19
«Chocolate» (European Version) 2016 թվականի ապրիլի 18
«My Money» 2016 թվականի դեկտեմբերի 18

Նոր սինգլներ

«Կոտրված» ռուս.՝ Сломана 2016 թվականի հունիսի 6
«Անապաստանի սիրտը» ռուս.՝ Сердце пацанки 2016 թվականի սեպտեմբերի 4
«Եթե դու ինձ չես սիրում» (feat. Եգոր Կրիդ) ռուս.՝ Если ты меня не любишь 2017 թվականի մարտի 4

Վիդեոնկարահանում խմբագրել

«Սերեբրո» խմբում խմբագրել

Տարի Տեսանյութ Ռեժիսոր Կազմ Ալբոմ
2007 «Song #1»/ «Песня #1» Մաքսիմ Ֆադեև և Մաքսիմ Ռոժկով Ելենա Տեմնիկովա, Օլգա Սերյաբկինա, Մարինա Լիզորկինա «ОпиумRoz»
«Շնչիր» (ռուս.՝ Дыши)
2008 «Ափիոն» Մաքսիմ Ֆադեև
«Ասա, մի՛ լռիր» (ռուս.՝ Скажи, не молчи)
2009 «Քաղցր» Ելենա Տեմնիկովա, Օլգա Սերյաբկինա, Անաստասիա Կարպովա «Mama Lover»
2010 «Ժամանակը չէ» (ռուս.՝ Не время)
2011 «Եկեք պարզենք ձեռքերը» (Angel Kiss) (ռուս.՝ Давай держаться за руки) Յուրի Կուրոխտին
«Լյուբա մամա» (ռուս.՝ Мама Люба) Մաքսիմ Ֆադեև
2012 «Տղա» (ռուս.՝ Мальчик)
«Gun»
«Angel Kiss» Յուրի Կուրոխտին
2013 «Mi Mi Mi» Մաքսիմ Ֆադեև «Երեքի ուժը»
«Քիչ է քեզ» (ռուս.՝ Мало тебя) Իգոր Շմելյով
««Ավելորդ» (feat. DJ M.E.G.) (ռուս.՝ Угар) Ռուսլան Պելիխ Ելենա Տեմնիկովա, Օլգա Սերյաբկինա, Դարյա Շաշինա
2014 «Ես քեզ չեմ տա» (ռուս.՝ Я тебя не отдам) Իգոր Շմելյով
2015 «Kiss» Ստանիսլավ Մորոզով Օլգա Սերյաբկինա, Դարյա Շաշինա, Պոլինա Ֆավորսկայա
«Շփոթել եմ» (ռուս.՝ Перепутала)
2016 «Բաց թող ինձ» (ռուս.՝ Отпусти меня) Իրմա Պոլսկիխ
«Chocolate» (European Version) Օլգա Սերյաբկինա, ոլինա Ֆավորսկայա, Եկատերինա Կիշչուկ
«Կոտրված» (ռուս.՝ Сломана) TBA
«My money» Մաքսիմ Ֆադեև «Сила трёх»

«MOLLY» սոլո նախագիծ խմբագրել

Տարի Տեսանյութ Ռեժիսոր Ալբոմ
2014 «Kill Me All Night Long»
TBA
TBA
2015 «Holy Molly»
2016 «Ես ուղղակի քեզ սիրեցի» (ռուս.՝ Я просто люблю тебя) Մաքսիմ Ֆադեև
«Style»
2017 «Ես ուղղակի քեզ սիրեցի (Dance Version)» Դանիլա Վոլկովա

Ֆիլմագրություն և արվեստ խմբագրել

Տարի Անվանում Ռեժսոր Դեր
2015 Ամենալավ օրը Ժորա Կրիժովնիկով Ալինա Շյոպոտ, փոփ աստղ
Տարի Անվանում Հրատարկչություն Ծանոթագրություն
2017 Հազար Մ Эксмо Բանստեղծությունների ժողովածու

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 Анонсы: О группе «Серебро» : Elena’s Temnikova’s Site (2008)
  4. 4,0 4,1 «Ольга Серябкина запела сольно, а также разделась для Rhyme Magazine» (ռուսերեն). life-star.ru. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  5. 5,0 5,1 «Участница группы Serebro занялась сольной карьерой» (ռուսերեն). woman.ru. 4.03.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  6. «Ольга Серябкина анонсировала выход книги «Тысяча М»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  7. Тысяча «М» - Серябкина О., цена 355 руб..
  8. Ольга Серябкина, муж
  9. Ольга Серябкина впервые заговорила о расставании с возлюбленным
  10. Группа «Серебро»: «Мама парня застукала вас в „тот самый“ момент? Оденьтесь и очаруйте её!» // KP.RU
  11. Ольга Серябкина (группа «Серебро»): «Я люблю ругаться за рулем» | KM.RU
  12. «Новый клип SEREBRO "Mi Mi Mi"» (ռուսերեն). Europa Plus TV. 2013 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Սերյաբկինա» հոդվածին։