DJ M.E.G. (ամբողջական անունը՝ Էդուարդ Գեորգիևիչ Մագաև, դեկտեմբերի 20, 1982(1982-12-20), Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երաժիշտ, դիջեյ, պրոդյուսեր, պրոֆեսիոնալ խորեոգրաֆ։

DJ M.E.G.
Ծնվել էդեկտեմբերի 20, 1982(1982-12-20) (41 տարեկան)
Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերէլեկտրո հաուս, Հաուս երաժշտություն և հիփ հոփ
Մասնագիտությունդիջեյ, երաժշտական պրոդյուսեր, breakdancer և պարող
ԼեյբլBlack Hole Recordings? և Black Star Inc.
Կայքdj-meg.com
 DJ M.E.G. Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Մագաևը ծնվել է 1982 թվականին Վլադիկավկազում։ Իր կեղծանունը ստացել է դեռ փոքր տարիքում. դա նրա ազգանվան, անվան և հայրանունի առաջին տառերն են[1]։ M.E.G.-ը երկար ճանապարհ է անցել բի-բոյից մինչև համաշխարհային ճանաչում ունեցող դիջեյ։ 1966 թվականում զբաղվել է hype ոճի պարերով և եղել Հյուսիսային Օսեթիայի «Ice Beat» խմբի հիմնական կազմում։ Խումբը այդ ժամանակ Ռուսաստանի հարավում մեծ ճանաչում ուներ։ Պարը շուտով աշխատանք դարձավ նրա համար։ Արդեն 1998 թվականում նա պար էր դասավանդում։

2000 թվականում «Ice Beat» խումբն արժանացել է մրցանակի որպես «Տարվա լավագույն պարային նախագիծ» և սկսել է համերգներով հանդես գալ Ռուսաստանի հարավում։ Ավելի ուշ M.E.G.-ը հավաքում է «Ice Beat»-ի ավելի երիտասարդական կազմ և բացում է իր պարի դպրոցը։ 2002 թվականում «Ice Beat» խումբը Ռուսաստանի հարավում կազմակերպում է «South Side Battle» անունով բրեյք դանսի մրցույթ։ 2003 թվականին Սոչիյում խումբը մասնակցում է «Boty Russia 2003» բաթլին։ Այնտեղ M.E.G. ծանոթանում է DJ Dlee-ի հետ[2]։

Շուտով M.E.G.-ը մեկնում է Մոսկվա, որպեսզի MTV ալիքի եթերում մասնակցի «Պարահրապարակի աստղը» (ռուս.՝ «Звезда танцпола») մրցույթին. նա հասնում է մինչև կիսաեզրափակիչ։ Շատ չհուսահատվելով՝ նա վերադառնում է Վլադիկավկազ։ Շուտով Էդուարդին հրավիրում են մասնակցելու «Պարահրապարակի աստղը 2» մրցույթի լսումներին։ Կրկին ամեն ինչ վերջանում է կիսաեզրափակչում։ Չնայած արդյունքին, M.E.G.-ը որոշում է մնալ Մոսկվայում։ Այստեղ նա իր ընկեր և աշակերտ Ալիկի հետ հավաքում է «Ice Baldwin»-ի նոր խումբ և դասավանդում է «Mainstream» պարի կենտրոնում[3]։

Այդ նույն ժամանակ M.E.G.-ը որոշում է Մոսկվայում իրեն փորձել դիջեյի դերում։ Միակ պրոֆեսիոնալ դիջեյը, ում նա ճանաչում էր Մոսկվայում, DJ Dlee-ն էր, ում հետ M.E.G.-ը ծանոթացել էր «Boty Russia 2003»-ում։ Էդիկը նրանից օգնություն խնդրեց, և վերջինս նրան չմերժեց։ Այդպես M.E.G.-ը կրկին հանդիպում է Dlee-ի հետ, ով նրան «B-Club» ակումբ է տանում։ «B-Club»-ում Էդուարդը ծանոթանում է Տիմատիի և «VIP77» խմբի հետ։ Շուտով «B-Club»-ում M.E.G.-ը սկսում է նվագել իր առաջին սեթերը և «Ice Beat» խմբի հետ մասնակցում է Տիմատիի «Когда ты рядом» երգի տեսահոլակի նկարահանմանը պարողի դերում[4]։

2006 թվականում բացվում է Տիմատիի նոր նախագիծը՝ «Black October DJ Bar»-ը, որտեղ M.E.G.-ը ռեզիդենտ է դառնում։ M.E.G.-ը նաև դիջեյի դերում հանդես է գալիս Տիմատիի համերգներում և դառնում է Տիմատիի «Black Star inc.» լեյբլի պաշտոնական դիջեյը։

Ներկայումս M.E.G.-ը դասավանդում է «Mainstream» պարի դպրոցում, հանդիսանում է «Танцы высоких технологий» բաթթլտոդզի հովանավորը և կազմակերպիչը[5]։

2010 թվականում դորս է գալիս DJ M.E.G.-ի «Можешь только ты» դեբյուտային սինգլը, որը ձայնագրվել էր երկու լեզուներով. ռուսերեն և անգլերեն։ Երգի ձայնային մասը իրականացրել է երգչուհի Karina Koks-ը։ Սինգլի վերաբերյալ տեսահոլովակ է նկարահանվել, որի ռեժիսորի դերում հանդես է եկել Վլադիմիր Շկլյարևսկին[6]։

Այդ նույն թվականում իրականացել է երկրորդ սինգլի՝ «Party Animal»-ի պրեմիերան, որը ձայնագրվել է Տիմատիի հետ համատեղ[7]։ Այն գործնականապես չի ընկել ոչ մի ռուսական ռադիոկայանի ռատացիայի մեջ, սակայն, չնայած դրան, Համացանցում օնլայն լսումների քանակով լիդերներից մեկն էր։ Դեռ մինչև պրեմիերան այն արդեն հասցրել էր գրավել բոլոր եվրոպական բեմահարթակները։

2011 թվականին M.E.G.-ը համագործակցում է Black Star inc.-ի արտիստի՝ Վ.Կ.-ի և երգչուհի Karina Koks-ի հետ։ Համագործակցության արդյունքն են «Make Your Move» (Վ.Կ.-ի մասնակցությամբ)[8], «Light» (Globass-ի և Վ.Կ.-ի մասնակցությամբ), «Там, где ты» (Karina Koks-ի մասնակցությամբ)[9], «Ayo» (Karina Koks-ի և Վ.Կ.-ի մասնակցությամբ) սինգլերը[10]։ Բացի դրանից այդ նույն թվականի դեկտեմբերին թողարկվել են ևս երկու սինգլեր, որոնք ձայնագրվել են ռեպեր Demirra-ի (aka Pro’fit) հետ միասին, և դրանք են՝ «Freeworld»-ը[11] և «Show The Way»-ը[12]։ «Freeworld» սինգլի վերաբերյալ տեսահլովակ է նկարահանվել։ Նաև M.E.G.-ը մասնակցություն է ունենում «Black Star inc.» լեյբլի Black Star Mafia սինգլի ձայնագրման ժամանակ, որի անվանումն էր «Будь собой», որում կարդացել է իր քառյակը։ Դա DJ M.E.G.-ի առաջին հայտնվելն էր ռեպերի դերում։ «Будь собой» սինգլի վերաբերյալ կրկին տեսահոլովակ է նկարահանվել։

2012 թվականի փետրվարի վերջին DJ M.E.G.-ը և «Morandi» խմբի մեներգիչը՝ Randi-մ պրոդյուսերություն են արել Shaka Muv ռումինացի երգչուոհու «Illegal» սինգլին։

2012 թվականի ապրիլին M.E.G.-ը իր կոլեգայի՝ DJ N.E.R.A.K.-ի հետ միասին թողարկել է «My Name Is Optimus Prime» անունով սինգլ և դրա վերաբերյալ ռեմիքսներ։ M.E.G. & N.E.R.A.K. տանդեմում ձայնագրում և թողարկում են ռեմիքսներ և սեփական թրեքներ։

2012 թվականի դեկտեմբերի 7-ինDJ M.E.G.-ը հայտնել է «Black Star inc.» լեյբլից իր հեռանալու մասին[13]։

2013 թվականի հունվարի 28-ին դուրս է գալիս DJ M.E.G. & N.E.R.A.K. «Rock The Beat» սինգլը «Black Hole Recordings» լեյբլի հետ միասին, որի հիմնողներից է հանդիսանում դիջեյ Tiësto-ն։ Թրեքը մտել է «Electro House EP 002»-ի EP-հավաքածուի մեջ։ Հետո «Burn The Fire» լեյբլի օգնությամբ թողարկվում է EP DJ M.E.G. և N.E.R.A.K. «Antares»-ը, որի մեջ են մտել երկու սինգլեր՝ «Antares» և «Crux»:

2013 թվականի փետրվարի 16-ին David Guetta ռադիո շոուի եթերում կայացավ DJ M.E.G. & N.E.R.A.K. նոր թրեքների՝ Duher և M-3ox «Girls» անվանումով ռեմիքսի պրեմիերան[14]։

2013 թվականի փետրվարի 26-ին կայացավ DJ M.E.G.-ի «Party Is Not Over» անվանումով հեղինակային շոուի պրեմիերան, որը նա վարել է N.E.R.A.K.-ի հետ միասին յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 21:00-ին Megapolis FM ռուսական ռադիոկայանում[15]։

2013 թվականի մայիսի 4-ին Elementary Muzik լեյբլը ներկայացնում է «Bang!» համատեղ սինգլը DJ M.E.G.-ի, N.E.R.A.K.-ի, Subtronikz-ի և SuddenBeatz-ի կողմից։ Այդ նույն թվականի մայիսին թողարկվում են ևս երկու սինգլ՝ «Flames»-ը, որը ձայնագրվել է Dyana Thorn-ի և վոկալիստ Viky Red-ի հետ միասին և «One Mission»-ը, որը ձայնագրվել էր N.E.R.A.K.-ի, Angelo Iossa-ի և Chadash Cort-ի հետ համագործակցության արդյունքում։ Վերջինը թողարկվել է «Q-Code Music» լեյբլի հետ միասին։ Հուլիսին «Luxury Trax» լեյբլի աջակցության ներքո N.E.R.A.K-ի հետ տանդեմում թողարկվում է «Escape - EP»-ը, որի մեջ ներառված էին երկու թրեքներ՝ «Escape»-ը և «Crackpot»-ը։

2014 թվականի դեկտեմբերին ՏՆՏ ալիքի եթերում մասնակցել է «Танцы» շոուին խորեոգրաֆի և մասնակիցներից մեկի օգնականի դերում[16]։

2014 թվականին M.E.G.-ը N.E.R.A.K.-ի հետ թանդեմում կատարել է երաժշտական Օլիմպը գրավելու հաջորդ լուրջ քայլը, և նրանք դարձել են Ռուսաստանի առաջին պարային ռադիոկայանի՝ Radio Record-ի պաշտոնական արտիստները։ 2014 դեկտեմբերին M.E.G.-ը & N.E.R.A.K.-ը ելույթ են ունեցել մոսկովյան Stadium Live-ում աշխարհի համար 1 DJ-ի՝ Hardwell-ի հետ միասին, ով առաջին անգամ եկել էր Ռուսաստան մոլորակի լավագույն դիջեյի կարգավիճակում։

DJ N.E.R.A.K.-ի հետ թանդեմում արտիստը ձայնագրում է թրեքներ ու ռեմիքսներ է հրատարակում ինչպես ռուսական, այնպես էլ եվրոպական լեյբլներում, որոնցից են «Axtone», «Wall», «Armada», «Def Jam», «Refune», «Doorn», «Record Dance» և այլն։

2016 թվականում M.E.G.-ը & N.E.R.A.K.-ը պաշտոնապես դարձան Axtone Records լեյբլի արտիստները, որի սեփականատերն է շվեդ լեգենդար պրոդյուսեր Axwell-ը։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Տեղեկություն
TBA

Միքսթեյփ խմբագրել

Անվանում Տեղեկություն
VKLYBE.TV MUSIC COLLECTION - DJ M.E.G.[17]
TRAPEZZZA Vol.1[18]
(M.I.L.O.-ի հետ համատեղ)
#AVG x #KONECSVETA x 211212[19]
R∆ZЁБ Vol.1[20]
(M.I.L.O.-ի հետ համատեղ)
#AVG x MOSCOWHVLL[21]
SPECIAL for #AVG x SAINT-P 26.04.13 / MOSCOW 27.04.13[22]
SPECIAL 4 #AVG x TROPKILLAZ[23]
#AVG One Year x AraabMuzik

Սինգլներ խմբագրել

2010 խմբագրել

2011 խմբագրել

2012 խմբագրել

2013 խմբագրել

2014 խմբագրել

  • «Pound the Alarm!» (with N.E.R.A.K., !PVNDEMIK)[44][45]
  • «Я это ты (Murat Nasirov Tribute)» (with N.E.R.A.K.)
  • «Kill Me All Night Long» (feat. Holy Molly)[46]
  • «Nightfall» (with N.E.R.A.K.)[47]
  • «Nightfall [Vocal Edit]» (with N.E.R.A.K. feat. Demirra)[48]
  • «Message» (with N.E.R.A.K. feat. Alex Mescudi)[49]

2015 խմբագրել

  • «Party People» (with N.E.R.A.K., Shapov)[50]
  • «Bring it Black» (with N.E.R.A.K.)[51]
  • «Nightfall» (with N.E.R.A.K.)[52]
  • «Не нужна» (with N.E.R.A.K. feat. Loboda)[53]
  • «Concorde» (with N.E.R.A.K.)[54]
  • «Underground» (with N.E.R.A.K.)[55]
  • «Я верю в любовь» (with N.E.R.A.K. feat. Винтаж)[56]
  • «Everybody - EP» (with N.E.R.A.K., Shapov)[57]
  • «Rocking» (with N.E.R.A.K.)[58]

2016 խմբագրել

  • «Renaissance» (with N.E.R.A.K.)[59]
  • «Ethnos» (with NERAK)[60]
  • «Funky (James Brown Tribute)» (with NERAK)[61]
  • «Get Down» (with NERAK)[62]
  • «KUSH» (with NERAK)[63]

2017 խմբագրել

  • «Breathing Deeper» (with NERAK, Shapov)[64]

Ռեմիքսներ խմբագրել

2013

  • M-3ox & Duher feat. AjB - «Girls» (DJ M.E.G. & N.E.R.A.K. Remix)[65]
  • DJ M.E.G. & N.E.R.A.K. - «Crackpot» (Trap Remix)[66]
  • DJ M.E.G. & SEREBRO - «Угар» (DJ M.E.G. & N.E.R.A.K. Remix)[67]

2014

  • Antoine Clamaran - «Breaking Into My Heart» (DJ M.E.G. & N.E.R.A.K. Remix)[68]
  • Fatboy Slim - «Right Here Right Now» (DJ M.E.G. & N.E.R.A.K. Remix)

Տեսահոլովակներ խմբագրել

Թվական Անվանում Ռեժիսոր Ալբոմ YouTube
2010 «Можешь только ты»
(feat. Karina Koks)
Վլադիմիր Շկլյարևսկի TBA
«Only You»
(feat. Karina Koks)
Վլադիմիր Շկլյարևսկի TBA
«Party Animal»
(feat. Տիմատի)
Վլադիմիր Շկլյարևսկի TBA /
«SWAGG» (Տիմատիի ալբոմ)
2011 «Make Your Move»
(feat. B.K.)
Վլադիմիր Շկլյարևսկի TBA
«Make Your Move (Remix)»
(with N.E.R.A.K. feat. B.K.)
Վլադիմիր Շկլյարևսկի TBA [69]
«Там, где ты»
(feat. Karina Koks)
Վլադիմիր Շկլյարևսկի TBA
«Будь собой»
(Black Star Mafia-ի կազմում)
Պավել Խուդյակով
(HOODYAKOV Production)
TBA
«Freeworld»
(feat. Demirra)
Վլադիմիր Շկլյարևսկի TBA
2012 «Moscow to California»
(feat. Սերգեյ Լազարև & Տիմատի)
Պավել Խուդյակով
(HOODYAKOV Production)
TBA /
«Лазарев.» (Ս. Լազարևի ալբոմ)
«Illegal»
(Shaka Muv feat. DJ M.E.G.)
Iulian Moga TBA
«Turn the Volume Up»
(with N.E.R.A.K. feat. Demirra)
Վլադիմիր Շկլյարևսկի TBA
2013 «Угар»
(feat. Serebro)
Մաքսիմ Ֆադեև TBA
2014 «Kill Me All Night Long»
(feat. Holy Molly)
Մաքսիմ Ֆադեև TBA
2015 «Я верю в любовь»
(with N.E.R.A.K. feat. Винтаж)
Նինա Դյագիլևա, Դանիլա Զոտով, Ասյա Ֆրի TBA
«Concorde»
(with N.E.R.A.K.)
TBA
2017 «Breathing Deeper (Live from St. Petersburg)»
(with NERAK, Shapov)
TBA

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

 
OE VIDEO MUSIC AWARDS 2012
 
nom Best Rap & R'n'B
Թվական Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2011 VKLYBE.TV Լավագույն DJ 2011 DJ M.E.G. Հաղթանակ [70]
2011 OE VIDEO MUSIC AWARDS Best Rap & R'n'B «Party Animal» Հաղթանակ [71]
2011 OE VIDEO MUSIC AWARDS Տարվա տեսահոլովակ «Party Animal» Առաջադրված [72]
2011 OE VIDEO MUSIC AWARDS Best International Video (CIS) «Make Your Move» Առաջադրված [73]
2011 OE VIDEO MUSIC AWARDS Տարվա հայտնություն DJ M.E.G. Առաջադրված [74]
2011 Муз-ТВ-ի մրցանակ Մրցանակի պաշտոնական DJ DJ M.E.G.
2012 RU.TV-ի մրցանակ Լավագույն պարային թրեք «Там, где ты» Առաջադրված [75]
2012 VKLYBE.TV Industry Awards Лучший Mash Up DJ 2012 DJ M.E.G. 2-րդ տեղ [76]
2012 OE VIDEO MUSIC AWARDS Տարվա տեսահոլովակ «Moscow to California» Առաջադրված [77]
2012 OE VIDEO MUSIC AWARDS Տարվա լավագույն երգ «Moscow to California» Առաջադրված [78]
2012 OE VIDEO MUSIC AWARDS Օտարալեզու լավագույն երգ «Moscow to California» Առաջադրված [79]
2012 OE VIDEO MUSIC AWARDS Best Rap & R&B «Freeworld» Հաղթանակ [80]
2012 OE VIDEO MUSIC AWARDS Լավագույն երաժշտական նախագիծ DJ M.E.G. feat. Սերգեյ Լազարև & Տիմատի
«Moscow to California»
Առաջադրված [81]
2014 Муз-ТВ-ի մրցանակ Լավագույն դուետ DJ M.E.G. & Serebro
«Угар»
Առաջադրված [82]
2014 RU.TV-ի մրցանակ Ամենասեքսուալ վիդեո «Угар» Առաջադրված [83]
2014 RU.TV-ի մրցանակ Լավագույն պարային թրեք «Угар» Առաջադրված [83]
2014 Oops! Choice Awards Երկուսը տվեք (դուետներ) DJ M.E.G. & Serebro
«Угар»
Առաջադրված [84]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««M.E.G.» - это мои фамилия, имя и отчество"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  2. Биография на redstarmusic.ru
  3. Биография DJ M.E.G. на last.fm
  4. «TOP DJ!!! DJ MEG». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  5. M.E.G. - «MAINSTREAM»
  6. «Биография - Эдуард Магаев». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  7. «Тимати и DJ M.E.G., делают электро рэп». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  8. «Make your move». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  9. «Новый сингл от DJ M.E.G. - «Там, где ты…»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  10. «AYO». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  11. «DJ M.E.G. ft. Demirra - «Freeworld»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  12. «DJ M.E.G. ft. Demirra - «Show the way»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  13. twitter: ВСЕМУ ПРИХОДИТ КОНЕЦ. ПРОЩАЙ BLACK STAR.
  14. DJ M.E.G. & N.E.R.A.K. получили «support» от David Guetta! Արխիվացված 2018-10-21 Wayback Machine - lifernb.ru
  15. «DJ M.E.G на Megapolis fm - Радио Мегаполис». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  16. Танцы: Adam и DJ M.E.G. (DJ M.E.G. & N.E.R.A.K. – Turn The Volume Up (feat. Demirra) (выпуск 18)
  17. VKLYBE.TV MUSIC COLLECTION - Dj M.E.G.
  18. Dj M.E.G. & M.I.L.O. - TRAPEZZZZA Volume 1
  19. DJ M.E.G. – #AVG x #KONECSVETA x 21/12/12
  20. Dj M E G x MILO Presents : R∆ZЁБ vol.1
  21. DJ M.E.G. #AVG x MOSCOWHVLL
  22. «DJ M.E.G. SPECIAL for #AVG x SAINT-P 26.04.13 / MOSCOW 27.04.13 by DJ M.E.G.». SoundCloud. 2013 թ․ ապրիլի 23. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  23. «DJ M.E.G. SPECIAL 4 #AVG x TROPKILLAZ by DJ M.E.G.». SoundCloud. 2013 թ․ հունիսի 7. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  24. DJ M.E.G. & N.E.R.A.K. (2013 թ․ հունվարի 28). «Rock the Beat (Original Mix) (Black Hole Recordings)». Beatport. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  25. DJ M.E.G. & N.E.R.A.K. (2013 թ․ հունվարի 28). «Antares - EP (Burn The Fire)». Beatport. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  26. «На Краю Земли (feat. Karina Koks) - Single by DJ MEG & Nera'k». iTunes Store. Apple Inc. 2013 թ․ մարտի 8. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  27. DJ M.E.G. & N.E.R.A.K.; Subtronikz, SuddenBeatz (2013 թ․ մայիսի 4). «Bang! (Elementary Muzik)». Beatport. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  28. «Bang! - Single by DJ MEG, Nera'k, Subtronikz & SuddenBeatz». iTunes Store. Apple Inc. 2013 թ․ մայիսի 18. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  29. «Crackpot (Peak Hour Music)». Beatport. 2013 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  30. «Crackpot - Single by DJ MEG & Nera'k». iTunes Store. Apple Inc. 2013 թ․ մայիսի 30. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  31. 31,0 31,1 «Dj Meg & Nerak Escape Luxury Trax». djshop.de. 2013 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  32. «Dyana Thorn vs DJ M.E.G feat. Viky Red - Flames (radio edit)». SoundCloud. 2013 թ․ մայիսի 21. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  33. «Dyana Thorn vs DJ M.E.G. feat. Viky Red - Flames (Lyric video) HD». YouTube. 2013 թ․ մայիսի 28. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  34. «Премьера! DJ M.E.G. & N.E.R.A.K. feat. Iossa & Chadash Cort - One Mission (Radio Edit)». YouTube. 2013 թ․ մայիսի 28. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  35. «One Mission (feat. Iossa, Chadash Cort) - Single by DJ MEG & Nera'k». iTunes Store. Apple Inc. 2013 թ․ հունիսի 10. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  36. «Escape - EP (Luxury Trax)». Beatport. 2013 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  37. «DJ M.E.G feat. SEREBRO - УГАР». PromoDJ. 2013 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  38. M-3ox Vs DJ MEG & NERAK - SUNGATE (Preview) by M-3ox on SoundCloud - Hear the world’s sounds
  39. «Mascarada (Hamachi Sounds)». Beatport. 2013 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
  40. DJ M.E.G. & N.E.R.A.K. - PAN!C (Preview) by DJ M.E.G. on SoundCloud - Hear the world’s sounds
  41. DJ M.E.G. & N.E.R.A.K. - DZOT-07 (Original mix)
  42. Instagram
  43. «Nostromo / GVNG STVR - EP (Burn The Fire)». Beatport. 2013 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  44. PVNDEMIK - Pound The Alarm Now [preview] by !PVNDEMIK on SoundCloud - Hear the world’s sounds
  45. «Pound The Alarm! (Elementary Muzik)». Beatport. 2014 թ․ հունվարի 31.
  46. «DJ M.E.G. - Kill Me All Night Long (feat. Օլգա Սերյաբկինա)». promodj.com. 2014 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  47. «Nightfall (Record Dance Label)». Beatport. 2014 թ․ սեպտեմբերի 8.
  48. «Nightfall (feat. Demirra) [Vocal Edit] (Record Dance Label)». Beatport. 2014 թ․ հոկտեմբերի 3.
  49. «Message (feat. Alex Mescudi) (Record Dance Label)». Beatport. 2014 թ․ դեկտեմբերի 1.
  50. «Party People (Axtone Records)». Beatport. 2015 թ․ փետրվարի 23.
  51. «Bring it Back (Downright)». Beatport. 2015 թ․ մարտի 16.
  52. «Nightfall (Big Fish)». Beatport. 2015 թ․ մարտի 23.
  53. «Не нужна (feat. Лобода) (Record Dance Label)». iTunes. 2015 թ․ ապրիլի 15.
  54. «Concorde (Wall Recordings)». Beatport. 2015 թ․ հունիսի 1.
  55. «Underground (Armada Deep)». Beatport. 2015 թ․ հուլիսի 1.
  56. «Я верю в любовь (feat. Винтаж) (Velvet Music)». iTunes. 2015 թ․ օգոստոսի 21.
  57. «Everybody - EP (Axtone Records)». Beatport. 2015 թ․ հոկտեմբերի 5.
  58. «Rocking (Refune Music)». Beatport. 2015 թ․ հոկտեմբերի 23.
  59. «Renaissance (Doorn Records)». Beatport. 2016 թ․ հունվարի 11.
  60. «Ethnos (Axtone Records)». Beatport. 2016 թ․ ապրիլի 1.
  61. «Funky (James Brown Tribute)». Soundcloud. 2016 թ․ հուլիսի 21.
  62. «Get Down (Axtone Records)». Beatport. 2016 թ․ սեպտեմբերի 9.
  63. «KUSH». Soundcloud. 2016 թ․ նոյեմբերի 7.
  64. «Breathing Deeper (Axtone Records)». Beatport. 2016 թ․ փետրվարի 10.
  65. Duher, M-3ox, AjB - Girls (DJ M.E.G. & N.E.R.A.K. Remix) [Heat Recordings] - Beatport.com
  66. * «Crackpot (Elementary Muzik)». Beatport. 2013 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  67. Угар (DJ M.E.G. & N.E.R.A.K. Remix)
  68. «Antoine Clamaran - Breaking Into My Heart (DJ M.E.G. & N.E.R.A.K. Remix) (Pool E Music)». Beatport. 2014 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  69. Видеоклип: Make Your Move (Remix)
  70. «VKLYBE: ночные клубы Москвы, московские ночные клубы». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  71. «Best Rap &R'n'B 2011 | OE Развлекательное Телевидение». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  72. «Видео года 2011 | OE Развлекательное Телевидение». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  73. «Best International Video (CIS) 2011 | OE Развлекательное Телевидение». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  74. «Прорыв года 2011 | OE Развлекательное Телевидение». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  75. «Премия RU.TV 2012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  76. «VKLYBE: VKLYBE.TV INDUSTRY AWARDS». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  77. «ВИДЕО ГОДА | OE Развлекательное Телевидение». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  78. «ЛУЧШАЯ ПЕСНЯ ГОДА 2012 | OE Развлекательное Телевидение». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  79. «ЛУЧШАЯ ПЕСНЯ НА ИННОСТРАННОМ ЯЗЫКЕ | OE Развлекательное Телевидение». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  80. «BEST RAP & R'N'B | OE Развлекательное Телевидение». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  81. «ЛУЧШИЙ МУЗЫКАЛЬНЫЙ ПРОЕКТ ГОДА | OE Развлекательное Телевидение». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  82. «Номинанты Премии МУЗ-ТВ 2014, голосование за номинантов». premia.muz-tv.ru. 2014 թ․ ապրիլի 14. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  83. 83,0 83,1 Премия RU.TV 2014
  84. «Oops / Երկուսը տվեք (դուետներ)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «DJ M.E.G.» հոդվածին։