Օլգա Աշոտի Ջուհարյան (մարտի 27, 1936(1936-03-27), Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), գյուղատնտես-էկոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991

Օլգա Աշոտի Ջուհարյան
Ծնվել է1936, մարտի 27
ԾննդավայրԶապորոժիե, Ուկրաինա
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ՄասնագիտությունԳյուղատնտես-էկոլոգ

Կենսագրություն խմբագրել

1961 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1967-1976 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ կենսոլորտի հիմնահարցերի գիտխորհրդի փոխնախագահ, 1976-1986 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի օգնական՝ էկոլոգիայի հարցերով, միաժամանակ, 1976-1992 թվականներին՝ «Սևան» ազգային պարկի բնության պահպանության տարածքային համալիր սխեմաների ղեկավար,1986-1993 թվականներին` ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, 1993 թվականից՝ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գլխավոր գիտաշխատող, 1996 թվականից՝ նաև Մոսկվայի նոր իրավաբանական համալսարանի դասախոս։ Տեղեկատվության միջազգային (1999), էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության (1996) և ՌԴ բնական (2000) ԳԱ-ների անդամ։ Սպիտակի հաշմանդամների և որբ երեխաների քոլեջի հիմնադիր, Հայաստանի հաշմանդամների ընկերակցության փոխնախագահ (1994), Ռիսկի վերլուծության Հայաստանի էկոլոգիայի հիմնադրամի նախագահ (2000)։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Աշխատանքները վերաբերում են հողի, մշակաբույսերի, ծառատեսակների վրա տեխնածին աղտոտվածության, էկոհամակարգերի վրա ծծմբային անհիդրիդի, ազոտի օքսիդների և այլ թունավոր նյութերի արտանետումների ազդեցությանը։ Հեղինակ է «էկոլոգիայի և բնօգտագործման հիմունքները» (ռուսերեն, 2000 թվական), «Կենսագործունեության անվտանգություն» (ռուսերեն, 2004 թվական), համահեղինակ՝ «էկոլոգիական կրթության մանկավարժական հիմունքները» (ռուսերեն, 2005 թվական) ուսումնական ձեռնարկների[1]։

Երկեր խմբագրել

  • Экотоксикология техногенного загрязнения, Смоленск, 2000;
  • Основы экологии и природопользования, Смоленск, 2000.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.