Օլբեն Ուիլյամ Բարքլի
Օլբեն Ուիլյամ Բարքլի[5] (անգլ.՝ Alben William Barkley, նոյեմբերի 24, 1877[2][1][3][…], Lowes, Գրեյվս շրջան, Կենտուկի, ԱՄՆ[1] - ապրիլի 30, 1956[2][1][3][…], Լեքսինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ[1]), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից, 1949-1953 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը, ԱՄՆ պատմության ամենատարեց փոխնախագահը։
Օլբեն Ուիլյամ Բարքլի անգլ.՝ Alben William Barkley | ||||
| ||||
---|---|---|---|---|
Հունվարի 20, 1949 - Հունվարի 20, 1953 | ||||
Նախագահ | Հարի Թրուման | |||
Նախորդող | Հարի Թրուման | |||
Հաջորդող | Ռիչարդ Նիքսոն | |||
| ||||
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն | |||
Կրթություն՝ | Էմորիի համալսարան, Վիրգինյան համալսարանի Իրավունքի դպրոց[1] և Oxford College of Emory University? | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դատավոր և փաստաբան | |||
Դավանանք | մեթոդիզմ | |||
Ծննդյան օր | նոյեմբերի 24, 1877[2][1][3][…] | |||
Ծննդավայր | Lowes, Գրեյվս շրջան, Կենտուկի, ԱՄՆ[1] | |||
Վախճանի օր | ապրիլի 30, 1956[2][1][3][…] (78 տարեկան) | |||
Վախճանի վայր | Լեքսինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ[1] | |||
Թաղված | Mount Kenton Cemetery | |||
Քաղաքացիություն | ԱՄՆ | |||
Ի ծնե անուն | անգլ.՝ Willie Alben Barkley | |||
Հայր | John Wilson Barkley?[4] | |||
Մայր | Electra Eliza Smith?[4] | |||
Ամուսին | Jane Hadley Barkley? և Dorothy Brower? | |||
Զավակներ | Laura Louise Barkley? և Marian Barkley? | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
Կենսագրություն
խմբագրելՕլբեն Բարքլին ծնվել է 1877 թվականի նոյեմբերի 24-ին Ջոն Ուիլսոնի ընտանիքում։ Օլբենը ընտանիքի 8 երեխաներից եղել է ամենամեծը[6]։
Բարքլիի ծնողները եղել են ծխախոտագործ վարձակալ ֆերմերներ, հայրը եղել է տեղական պրեսբիտերական եկեղեցու քահանա[7]։ Ծնողները եղել են հավատացյալ և դեմ են եղել թղթախաղերին, ինչպես նաև ալկոհոլին։
Բարքլին աշխատել է իր ծնողների ֆերմայում և դպրոց է հաճախել Լոուսում[8]։ Նրան դուր չի եկել իր անունը, այդ իսկ պատճառով հետագայում փոխել է այն և կրել է «Օլբեն Ուիլյամ» անունը[9]։ 1891 թվականի վերջերին, երբ տնտեսությունը ճգնաժամ էր ապրում, Բարքլիի հայրը ցորենի վարձակալ ֆերմեր աշխատելու հնարավորություն ստանալու նպատակով՝ անսալով իր բարեկամների խորհրդին, վաճառել է իր ֆերման և տեղափոխվել Քլինտոն[10]։ Բարքլին ընդունվել է տեղական սեմինարիա, սակայն չի ավարտել կրթությունը, որից հետո 1892 թվականին ընդունվել է Քլինտոնում գտնվող մեթոդիստական Մարվին քոլեջը[7][10]։ Քոլեջի նախագահը նրա ուսումնական ծախսերը մարելու դիմաց նրան առաջարկել է հավաքարար աշխատել։ Նա Բարքլիին թույլատրել է բացակայել ուսումնական տարվա առաջին և վերջին ամիսներին՝ ընտանեկան ֆերմայում աշխատելու նպատակով։ Բարքլին եղել է քոլեջի դիսկուսիոն խմբի ամենաակտիվ մասնակիցներից։ 1897 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան և Մարվինում ստացած կրթությունը մղել է նրան որպեսզի նա մեթոդիստ դառնա[7][9]։
Դպրոցն ավարտելուց հետո Բարքլին ընդունվել է Էմորիի քոլեջը (այժմ Էմորիի համալսարանի մի մասը)։ 1897-1898 ուսումնական տարում ակտիվորեն մասնակցել է «Delta Tau Delta» ուսանողական միավորման աշխատանքներին, սակայն չկարողանալով թույլ տալ իրեն շարունակել ուսումը՝ գարնանային կիսամյակի ավարտից հետո վերադարձել է Քլինտոն[10]։ Աշխատանքի է անցել Մարվին քոլեջում որպես ուսուցիչ, սակայն կենսական ծախսերը հոգալու համար բավարար գումար չվաստակելու պատճառով ազատվել է աշխատանքից[6]։ 1898 թվականի դեկտեմբերին ծնողների հետ տեղափոխվել է Պադյուկա[10]։
Քաղաքական կարիերա
խմբագրել1913-1927 թվականներին եղել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, իսկ 1927-1949 թվականներին՝ ԱՄՆ սենատոր, Սենատի դեմոկրատական կուսակցության ղեկավար։ Եղել է դեմոկրատական կուսակցության ականավոր քաղաքական գործիչներից, պայքարել է խաղատնային բիզնեսների դեմ, աջակցել է Ֆրանկլին Ռուզվելտի «Նոր կուրս» կոչվող քաղաքականությանը։ 1930-ական թվականների ընտրությունների ժամանակ հաղթել է աշխատավորների և ֆերմերների աջակցության շնորհիվ։
1948 թվականին նախագահ Հարի Թրումանի առաջարկով 71-ամյա Բարքլին առաջադրվել է փոխնախագահի պաշտոնում[7]։ Չնայած Դեմոկրատական կուսակցության պառակտմանը և Հենրի Ուոլեսի Պրոգրեսիվ կուսակցության գոյությանը՝ Թրումանին և Բարքլիին հաջողվել է 1948 թվականի ընտրությունների ժամանակ հաղթանակ տանել հանրապետական Թոմաս Դյուիի նկատմամբ[7]։ 71 տարեկան հասակում Բարքլին դարձել է ԱՄՆ պատմության ամենատարեց փոխնախագահը[6][9]։
1952 թվականին Թրումանը հրաժարվել է իր թեկնածությունը առաջադրել գալիք նախագահական ընտրությունների ժամանակ։ Բարքլին իր հերթին փորձեր է ձեռնարկել կուսակցությունից աջակցություն ստանալու և նախագահի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար, սակայն իր մեծ տարիքի պատճառով դեմոկրատների մեծամասնության կողմից աջակցություն չի ստացել։
Կյանքի վերջին տարիներ
խմբագրել1952 թվականի նախագահակն ընտրություններից հետո Բերքլին կատարակտի վիրահատություն է տարել[7]։ Թոշակի անցնելոց հետո էլ Բարքլին հանրահայտ հռետոր էր և լրագրող Սիդնի Շալեթի հետ սկսեց աշխատել իր հուշագրության վրա[7]։ 1954 թվականին Բարքլին կրկին ընտրվեց Սենատում[9][11]։ Արևմտյան Վիրջինիայից վետերան սենատոր Հարլի Կիլգորն առաջարկեց Բարքլիին փոխվել տեղերով․ առաջարկեց, որ Բարքլին նստի առաջին շարքում՝ պալատի ավագ անդամների հետ, ինքը՝ երկրորդ շարքում՝ սկսնակ օրենսդիրների հետ, սակայն Բարքլին մերժում է առաջարկը[7]։ Ի պատիվ նախորդ ժառայության՝ Բարքլին նշանակվում է հեղինակավոր Միջազգային հարաբերությունների կոմիտեում[6]։
1956 թվականի ապրիլի 30-ին Բարքլին հանկարծամահ է եղել ելույթի ժամանակ։ Այն բանից հետո, երբ արտասանել է «Ես կնախընտրեի լինել Տիրոջ տան ծառան, քան նստել ամենակարողների շարքում» բառերը Բարքլին ընկել է և մահացել սրտի կաթվածից[6][9]։ Թաղվել է Պադյուկիից ոչ հեռու գտնվող Մաունթ-Քենթոն գերեզմանոցում[12]։
Անձնական կյանք
խմբագրել1903 թվականիհունիսի 23-ին Բարքլին ամուսնացել է Դորոթի Բրաուերի (1882—1947) հետ։ Ունեցել են երեք երեխա՝ Դևիդ Մյուրել Բարքլի (1906–1983), Մերին Ֆրենսիս Բարքլի(1909–1996) և Լորա Լուիզա Բարքլի (1911–1987)։ Լորա Լուիզան ամուսնացել է ամերիկացի դիվանագետ Դուգլաս Մակարտուր 2-րդի հետ, ով գեներալ Դուգլաս Մակարտուրի ազգականն էր[6][7]։
1949 թվականի հուլիսի 8-ին Քլարք Քլիֆորդի կազմակերպած երեկույթի ժամանակ Բարքլին ծանոթանում է այրի Ջեյն Հեդլի հետ, ով Սենթ Լուիսից էր և բավականին փոքր էր Բարքլիից[7][9]։ Հեդլիի Սենթ Լուիս վերադառնալուց հետո Բրքլին նրա հետ կապ էր պահպանում նամակների և ավիաթռիչքների միջոցով[7]։ Նրանց հարաբերությունները արժանացան ողջ երկրի ուշադրությանը, և1949 թվականի նոյեմբերի 18-ին նրանք պսակադրվեցին Սեն Լյուիսի սուրբ Հովհաննես մեթոդիստական եկեղեցու Սինգլթոնի մատուռում[11]։ Արարողությունը հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ։ Բարքլին ԱՄՆ միակ փոխնախագահն էր, ով ամուսնացել էր պաշտոնավարության ժամանակ։[6].
Գրականություն
խմբագրել- James C. Klotter, Harrison, Lowell H., A New History of Kentucky (University Press of Kentucky), Lexington, 1997 — 552 p, ISBN 978-0813120089։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 46
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Libbey, James K. (1992). «Barkley, Alben William». In John E. Kleber (ed.). The Kentucky Encyclopedia. Associate editors: Thomas D. Clark, Lowell H. Harrison, and James C. Klotter. The University Press of Kentucky. ISBN 0-8131-1772-0. Արխիվացված է օրիգինալից 2020-07-26-ին. Վերցված է 2024-07-24-ին. «Источник». Արխիվացված է օրիգինալից 2020-07-26-ին. Վերցված է 2021-12-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Libbey, James K. (1979). Dear Alben: Mr. Barkley of Kentucky. The University Press of Kentucky. ISBN 0-8131-0238-3. «Источник». Արխիվացված է օրիգինալից 2021-12-02-ին. Վերցված է 2021-12-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Finch, Glenn (July 1971). «The Election of United States Senators in Kentucky: The Barkley Period». Filson Club History Quarterly. 45 (3).
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Hatfield, Mark O. (1997). «Alben W. Barkley (1949–1953)» (PDF). Vice presidents of the United States, 1789–1993. Washington, D.C.: U.S. Government Printing Office. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-08-24-ին. Վերցված է 2021-12-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 10,0 10,1 10,2 10,3 Libbey, James K. (Autumn 1980). «Alben Barkley's Clinton Days». The Register of the Kentucky Historical Society. 78 (4).
- ↑ 11,0 11,1 Davis, Polly Ann (April 1978). «Alben W. Barkley: Vice President». The Register of the Kentucky Historical Society. 76 (2).
- ↑ "Barkley, Alben William". Biographical Directory of the United States Congress