Ամաբլ Օդեն

ֆրանսիացի հնագետ
(Վերահղված է Օդեն Ամաբլից)

Ամաբլ Օդեն (ֆր.՝ Amable Audin; հուլիսի 26, 1899(1899-07-26)[1], 3rd arrondissement of Lyon, Լիոն[1] - հունվարի 25, 1990(1990-01-25)[2][3][4][…], 4th arrondissement of Lyon, Լիոն[1][6]), ֆրանսիացի հնագետ, Լիոնի գալլո-հռոմեական ժամանակաշրջանի պատմության մասնագետ։

Ամաբլ Օդեն
ֆր.՝ Amable Audin
Ծնվել էհուլիսի 26, 1899(1899-07-26)[1]
3rd arrondissement of Lyon, Լիոն[1]
Մահացել էհունվարի 25, 1990(1990-01-25)[2][3][4][…] (90 տարեկան)
4th arrondissement of Lyon, Լիոն[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմարդաբան և հնագետ
Գործունեության ոլորտհնագիտություն[5] և archaeology of the Roman provinces?[5]
ԱնդամակցությունAcadémie des sciences, belles-lettres et arts de Lyon?
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[2][5]
ՀայրMarius Audin?
 Amable Audin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ամաբլ Օդենը ծագում է Լիոնի հումանիստների և հրատարակիչների հին ընտանիքից։ Եղել է տպագրիչ Մարիուս Օդենի որդին և հրատարակիչ Մորիս Օդենի եղբայրը։ Երիտասարդ տարիքից հետաքրքվել է հնագիտությամբ։ Առաջին անգամ պեղումների մասնակցել է, երբ դեռ քսան տարեկան էր։

1952 թվականին գլխավորել է Լիոնի Ֆուրվիեր բլուրի հռոմեական շինություններն ուսումնասիրող արշավախումբը։ Ֆուրվիերի վրա տեղակայված է եղել անտիկ Լուգդուն քաղաքը։ Հենց նրա գլխավորությամբ են պեղվել տեղանքի երեք հայտնի հնագիտական հուշարձանները՝ Ֆուրվիերի անտիկ թատրոնը, Ֆուրվիերի օդեոնը և Կիբելայի տաճարը։

Լինելով Լիոնի գալլո-հռոմեական ժամանակաշրջանի ժառանգության պահապանը՝ Օդենին հաջողվել է համոզել Լիոնի այն ժամանակվա քաղաքապետ Լուի Պրադելին ստեղծել Լիոնի գալլո-հռոմեական քաղաքակրթության թանգարան։ Թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1975 թվականին, իսկ Ամաբլ Օդենը դարձել է թանգարանի առաջին տնօրենը։

Օդենը եղել է Լիոնի գիտությունների, գրականության և արվեստների ակադեմիայի իսկական անդամ։

Երկեր խմբագրել

  • Essai sur la topographie de Lugdunum, Lyon, Institut des études rhodaniennes de l’université de Lyon (dans Revue de géographie de Lyon, Mémoires et Documents, 11), 1956, 175 p. (3-e édition augmentée en 1964).
  • Lyon, miroir de Rome dans les Gaules (coll. « Résurrection du passé »), Fayard, 1965, 224 p., ill.
  • Le bifrons à l'argiletum, Lyon, 1971.
  • La conspiration lyonnaise de 1790 et le drame de Poleymieux, Éditions lyonnaises d'art et d'histoire, 1984.
  • Les Fêtes Solaires - Essai sur la religion primitive, Presses Universitaires de France - Collestion Mythes et Religions) 1945

Համահեղինակությամբ խմբագրել

  • Avec Paul-Louis Couchoud : L'ascia : instrument et symbole de l'inhumation, Paris, Presses universitaires de France, 1952.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Annuaire prosopographique : la France savante
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Archives municipales numérisées de l'état civil de Lyon, acte de naissance, numéro 3/1899/1203, date et lieu du décès mentionnés en marge de l’acte
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամաբլ Օդեն» հոդվածին։