Օգոյ (բուրյաթերեն՝ Уhагγй՝ անջուր), Բայկալ լճի մաս կազմող Փոքր ծովի նեղուցում գտնվող ամենախոշոր կղզին։

Օգոյ կղզի
Տեսակկղզի
Երկիր Ռուսաստան[1]
ՎարչատարածքՕլխոնսկի շրջան
Երկարություն2,9 կմ
Լայնություն0,6 կմ
Մակերես0,73 կմ²
Ջրլիցի ափինԲայկալ լիճ
Քարտեզ
Քարտեզ

Ունի բավականին ձգված տեսք. երկարությունը 2,9 կմ է, լայնությունը՝ մինչև 0,6 կմ։ Կղզին բնակչություն չունի։ Տեղակայված է Շարա-Շալուն հրվանդանի արևմտյան ափին գտնվող Օլխոն կղզու և Բայկալ լճի արևմտյան ափին գտնվող Կուրմինյան ծոցի միջև։

Բնություն խմբագրել

Բուսականությունն աղքատիկ է, հիմնականում ներկայացված է խոտերի և ցածր թփուտների տեսքով։ Ավելի լայն մասում աճում են խեժափիճիներ։ Կենդանական աշխարհն այսպիսի կազմ ունի՝ գետնասկյուռներ, ծվծվաններ, օձեր։ Թռչուններից բնադրում են արտույտները և արծաթափայլ որորը։

Տեսարժան վայրեր և զբոսաշրջություն խմբագրել

Մոսկովյան բուդդայական կենտրոնի նախաձեռնությամբ՝ 2005 թվականին կղզու ամենաբարձր կետում կառուցվեց բուդդայական ստուպա։ Ստուպայի կառուցումն զգալիորեն ավելացրեց զբոսաշրջիկների հոսքը դեպի կղզի։ Ամռանը էքսկուրսիաներ են կազմակերպվում կատերներով, իսկ ձմռանը կղզու վրա գոյացած սառացաշերտի վրա մեքենաներ են վարում։

Բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի սիբիրյան ինստիտուտի ներկայացուցիչների կարծիքով՝ զբոսաշրջիկների հոսքի ավելացումը կարող է կործանարար լինել կղզու[2] բուսական ու կենդանական աշխարհի համար։

Օգոյի բուդդայական ստուպա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. «Научная экспедиция СИФИБРа СО РАН по восстановлению растительности вокруг Буддийской ступы на острове Огой (Ольхонский район) завершилась на этой неделе -». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգոյ կղզի» հոդվածին։