Օգնյեն Չանչարևիչ (սերբ.՝ Огњен Чанчаревић / Ognjen Čančarević, սեպտեմբերի 25, 1989(1989-09-25)[1], Ուժիցե, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]), Հայաստանը ներկայացնող սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, դարպասապահ, որը խաղում է Հայաստանի առաջնությունում հանդես եկող «Ալաշկերտ» ակումբում և Հայաստանի ազգային հավաքականում[3]։

Օգնյեն Չանչարևիչ
Քաղաքացիությունը  Սերբիա և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 25, 1989(1989-09-25)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Ուժիցե, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա խմբագրել

Չանչարևիչը նախկինում խաղացել է «ՖԿ Սլոբոդա Ուժիցե», «ԳՊ Զլատիբոր», «ՖԿ Սլոգա Բայինա Բաշտա» և «ՖԿ Սևոյնո» թիմերի կազմերում[4]։ 2009 թվականի ամռանը նա միացել է «Ռադնիչկիին» և երկու մրցաշրջան Սերբիայի առաջնության առաջին լիգայում խաղալուց հետո 2011 թվականին թիմի հետ նվաճել է Սուպերլիգայի ուղեգիր։ 2018 թվականից նա Հայաստանի «Ալաշկերտ» ակումբի խաղացող է։

Միջազգային կարիերա խմբագրել

Չանչարևիչը Սերբիայի հավաքական է հրավիրվել 2017 թվականի հունվարի 29-ին ԱՄՆ-ի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար, սակայն մնացել է պահեստայինների նստարանին. այդ հանդիպումն ավարտվել է 0–0 հաշվով[5][6]։

Ավելի ուշ Չանչարևիչը դուրս է մնացել Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունում Սերբիայի հավաքականի 23-հոգանոց հայտացուցակից[7]։

2023 թվականի հունիսին նա հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական[8], որտեղ իր նորամուտը նշել է Ուելսի դեմ 2023 թվականի հունիսի 16-ին կայացած խաղում։ Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս հաղթել է 4-2 հաշվով[9]։ Օգնյենի երկրորդ խաղը հավաքականի կազմում կայացել է դրանից երեք օր անց։ Նրա թիմը Երևանում 2-1 հաշվով հաղթել է Լատվիայի ազգային հավաքականին։

Անձնական կյանք խմբագրել

Օգնյենի հայրը` Միլանը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր[10]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբ խմբագրել

2022 թվականի մայիսի 28-ի դրությամբ[11]

Խաղեր և գոլեր ըստ ակումբի, մրցաշրջանի և մրցաշարերի
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ Մայրցամաքային Այլ Ընդամենը
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ալաշկերտ 2017–18 Հայաստանի Պրեմիեր լիգա 13 0 2 0 0 0 0 0 15 0
2018–19 27 0 3 0 6 0 0 0 36 0
2019–20 25 0 1 0 4 0 0 0 30 0
2020–21 18 0 3 0 1 0 - 22 0
2021–22 25 0 1 0 10 0 0 0 36 0
2022–23 33 0 1 0 2 0 - 36 0
Ընդամենը 141 0 11 0 23 0 0 0 175 0
Ընդամենը կարիերայում 141 0 11 0 23 0 0 0 175 0

Միջազգային խմբագրել

2023 թվականի հունիսի 19-ի դրությամբ[9]

Հայաստան
Տարի Խաղեր Գոլեր
2023 2 0
Ընդամենը 2 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ». www.ffa.am. Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.
  4. «Ognjen Čančarević». srbijafudbal.net (սերբերեն). Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  5. «Селектор Славољуб Муслин позвао 18 играча за дуел против САД у Сан Дијегу, 29. јануара». Football Association of Serbia (սերբերեն). 2017 թ․ հունվարի 17. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  6. «Nula u San Dijegu: Superligaški "orlovi" se nisu obrukali u Americi (FOTO, VIDEO)». RTV BK Telecom (սերբերեն). 2017 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  7. Kulaš, Damir (2018 թ․ մայիսի 22). «Krstajić – Who will make Serbia's World Cup squad?». Futbolgrad. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  8. «Armenia national team is starting the training camp». FOOTBALL FEDERATION OF ARMENIA. 2023 թ․ հունիսի 8. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
  9. 9,0 9,1 «Ognjen Čančarević». EU-Football.info. Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.
  10. Pozega (2017 թ․ օգոստոսի 18). «Milan Čančarević - Alchetron, The Free Social Encyclopedia». Alchetron.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.
  11. «Armenia - O. Čančarević - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել