Օգթայ Յուսիֆ օկլի Շիխալիև (ադրբ.՝ Oqtay Yusif oğlu Şıxəliyev, սեպտեմբերի 3, 1931(1931-09-03), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 31, 2012(2012-01-31), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի նկարիչ, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (1992)[1]։

Օգթայ Շիխալիև
ադրբ.՝ Oqtay Şıxəliyev
Ծնվել էսեպտեմբերի 3, 1931(1931-09-03)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 31, 2012(2012-01-31) (80 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր և բնանկար
Պարգևներ
Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
և Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր նկարիչ
 Ogtay Shikhaliyev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օգթայ Շիխալիևը ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 3-ին Բաքու քաղաքում։ 1939 թվականին ընդունվել է Բաքվի թիվ 1 միջնակարգ դպրոց։ 8-րդ դասարանն ավարտելուց հետո 1947 թվականին ընդունվել է Ազիմ Ազիմզադեի անվան գեղարվեստի դպրոց։ Գեղարվեստի դպրոցը ավարտելուց հետո, 1952 թվականին, ընդունվել է Լենինգրադի Մուխինայի անվան արվեստի բարձրագույն դպրոց։ Լենինգրադում ուսանելու տարիներին նա 1955 թվականից մասնակցել է ցուցահանդեսների ՝ փոքր ստեղծագործական աշխատանքներով։

1958 թվականին Բարձրագույն արվեստի դպրոցն ավարտելուց հետո նա վերադարձել է Բաքու և հաղթել հանրապետական երիտասարդական փառատոնում։ 1960 թվականին նա դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1964 թվականին նա սկսել է դասավանդել Մ.Ալիևի անվան արվեստի ինստիտուտում։ Նա աշխատել է Ադրբեջանի կեղանկարչության պետական ակադեմիայում որպես ուսուցիչ և պրոֆեսոր։ 1982 թվականին արժանացել է Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր նկարչի, իսկ 2002 թվականին ՝ Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչման։

երկարատև հիվանդությունից հետո Օգթայ Շիխալիևը մահացել է 2012 թվականի հունվարի 30-ին Բաքվում[2]։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. История искусства народов СССР / Под ред. Б. В. Веймарна, В. С. Зингера. — М.: Изобразительное искусство, 1984. — С. 188.
  2. Скончался народный художник Азербайджана
  3. Respublika təsviri sənət xadimlərinə Azərbaycan SSR fəxri adları verilməsi haqqında Azərbaycan SSR Ali Soveti Rəyasət Heyətinin 1 dekаbr 1982-ci il tarixli Fərmanı — anl.az saytı