Ռուբեն Օգանեզով
հայ նկարիչ
(Վերահղված է Օգանեզով Ռուբենից)
Ռուբեն Օգանեզով (1889, Քութայիս), հայ գեղանկարիչ։
Ռուբեն Օգանեզով | |
---|---|
Ի ծնե | Ռուբեն Օգանեզով |
Ծնվել է | 1889 |
Ծննդավայր | Քութայիս |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն խմբագրել
Նկարչական կրթությունը ստացել է Թիֆլիսի նկարչական դպրոցում, որտեղ աշակերտել է Եղիշե Թադևոսյանին։ 1906 թվականին մեկնել է Բելգիա և մինչև 1914 թվականը սովորել Ինժեներական դասընթացներում։ 1915-1917 թթ. սովորել է Փարիզի Ժյուլիան ակադեմիայում Ժան Պոլ Լորանսի մոտ։ 1918-1920 թթ. Թիֆլիսում մասնակցել է ցուցահանդեսների։ Վերադառնալով Ֆրանսիա` մասնակցել է Սալոններին[1]։
Ստեղծագործություններ խմբագրել
- «Կառքեր»
- «Փողոց Քութայիսում»
- «Արևոտ օր»
- «Բնանկար Տղվիբուլիից»
- «Ծաղիկներ»
- «Փարիզյան ուրվանկարներ»
Մատենագրություն խմբագրել
Onnig Avedissian, Peintres et sculteurs Armeniens. Le Caire, 1959
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան