Էդնա Օ՚Բրայեն (անգլ.՝ Edna O'Brien, դեկտեմբերի 15, 1930(1930-12-15)[1][2][3][…], Թոմգրեյնի, Քլեր, Մանսթեր, Իռլանդիա - հուլիսի 27, 2024(2024-07-27)[4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), անգլիագիր իռլանդացի կին գրող։ Ֆիլիպ Ռոթը բնութագրել է նրան որպես «ամենաօժտված կին, որը հիմա գրում է անգլերեն», այն ժամանակ, երբ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը անվանել է նրան «իր սերնդի մեծագույն գրողներից մեկը»։

Էդնա Օ՚Բրայեն
անգլ.՝ Edna O'Brien
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1930(1930-12-15)[1][2][3][…]
ԾննդավայրԹոմգրեյնի, Քլեր, Մանսթեր, Իռլանդիա
Մահացել էհուլիսի 27, 2024(2024-07-27)[4] (93 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[5]
Քաղաքացիություն Իռլանդիա
ԵրկերՔաղաքի աղջիկները և Խաղաղության զոհեր
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, կենսագիր, սցենարիստ և վիպասան
ԱշխատավայրԴուբլինի համալսարանական քոլեջ
ԱմուսինErnest Gébler?[6]
Զբաղեցրած պաշտոններBooker Prize judge?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱոսդանա[8] և Թագավորական գրական ընկերություն
ԵրեխաներCarlo Gébler?
 Edna O'Brien Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ստացել է վանական դաստիարակություն, 1941-1946 թվականներին դաստիարակվել է Գթության քույրերի մոտ։ Այնուհետև սովորել է դեղագործական քոլեջում։ 1954 թվականին ամուսնացել է, 1959 թվականին տեղափոխվել է Լոնդոն։

1960 թվականին հրապարակել է «Գյուղացի աղջիկները» վերնագրով իր առաջին վեպը, որը եռերգության սկիզբ է դարձել, ունեցել է զգալի հաջողություն և 1984 թվականին տեղափոխվել է էկրան (ֆիլմը ներկայացվել է BAFTA մրցանակի)։ Դրան հետևել են «Միայնակ աղջիկը» (1962) և «Աղջիկն ամուսնական երանության մեջ» (1964) վեպերը։ Նրա մյուս ստեղծագործություններից հայտնի է Վիրջինիա Վուլֆի մասին «Վիրջինիա» դրաման (1981), որը հաջողությամբ ներկայացվել է Մեծ Բրիտանիայում (գլխավոր դերում՝ Մեգի Սմիթ), Կանադայում և ԱՄՆ-ում։ Գրել է Ջոյսի (1999) և Բայրոնի (2009) կենսագրությունները։

2006 թվականից Դուբլինի համալսարանական քոլեջում անգլիական գրականության պրոֆեսոր էր։ Նրա վեպերն ու վիպակների գրքերը թարգմանվել են շատ լեզուներով։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդնա Օ՚Բրայեն» հոդվածին։