OMX AB, Շվեդո-Ֆինական ֆինանսական ծառայություններ տրամադրող ընկերություն, որը ստեղծվել է OM AB և HEX plc ընկերությունների միաձուլումից։ Այն ունի երկու բաժանմունք՝ OMX Exchanges, որը իրականացնում է Նորդիկ և Բալթիկ պետություններում գտնվող յոթ ֆոնդային բորսաների աշխատանքը, և OMX Technology, որը զարգացնում է տարածում է OMX Exchanges-ի և այլ բորսաների կողմից օգտագործվող ֆինանսական գործարքների համակարգեր։ Ընկերությունը միջազգային լիդեր է համարվում ֆինանսական գործիքների բորսային առևտրի համակարգերի ոլորտում։

ՕԷՄԷՔՍ
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է1971
ՎայրՆյու Յորք, ԱՄՆ
ՏնօրենAdena Friedman?
Արդյունաբերությունֆինանսական ծառայություններ
Հասույթ6,23 մլրդ $ (2022)[1]
Աշխատողների թիվ4361 մարդ (2019)[2]
Դուստր ընկերություններՕԷՄԷՔՍ, ՆԱՍԴԱՔ և GlobeNewswire?
Կայքbusiness.nasdaq.com
Բորսա

Պատմություն խմբագրել

OM AB (Optionsmäklarna)-ին ֆյուչերների բորսա էր, որը հիմնադրվել էր 1980-ականներին Օլոֆ Ստենհամմարի կոսմից։ Այն ստեղծվել էր Շվեդիայում ստանդարտեցված օպցիաների պայմանագրային առևտրի համար։ OM-ը ձեռք է բերել Ստոկհոլմի Ֆոնդային Բորսան 1998 թ․ և Լոնդոնի Ֆոնդային Բորսայի ձեռք բերման անհաջող փորձ է կատարել 2001 թ․։

2003 թ․ Սեպտեմբերի 3-ին Հելսինկիյի Ֆոնդային բորսան (HEX)միաձուլվեց OM-ի հետ, և միավորված ընկերությունը ստացավ OM HEX անվանումը։ 2004 թ․ Օգոստոսի 31-ին ընկերության բրենդը փոխվեց OMX-ի։

2007 թ․ Ապրիլի 27-ին ընկերությունը հայտարարեց Հայաստանի Ֆոնդային Բորսայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիյի ձեռք բերման մասին[3]։

OMX-ի ֆոնդային բորսաները խմբագրել

OMX-ի ճյուղերը խմբագրել

Ընկերության գործունեությունը տարանջատվում է երեք ճյուղերի․

OMX Technology-ի կլիենտները խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Form 10-K — 2023.
  2. Nasdaq, Inc. 2019 Form 10-K — P. 13.
  3. «OMX to acquire the Armenian Stock Exchange and Central Depository». OMX Group. Վերցված է 2007 թ․ ապրիլի 27-ին.

Այցելք նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել