Քևին Ջ. Օ’Կոնոր
Քևին Ջեյմս Օ’Քոնոր (անգլ.՝ Kevin James O'Connor, նոյեմբերի 15, 1963, Չիկագո), ամերիկացի դերասան, հայտնի է «Մումիա», «Պատրանքների տիրակալ», «Վան Հելսինգ» ֆիլմերում խաղացած 2-րդ պլանի դերերով[1]։
![]() | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Կրթություն | St. Laurence High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հնչյունավորող |
Գործունեություն խմբագրել
Քևին Ջեյմս Օ’Քոնորը որպես դերասան իր առաջին դերը կատարել է 1979 թվականին՝ «Հավայի 5-O» դետեկտիվ հեռուստասերիալում խաղացած երկու դրվագով։ 1985 թվականին ավարտել է Չիկագոյի՝ դերասանական վարպետության «Goodman School of Drama» դպրոցը։ Մեկ տարի անց կայացել է «Փեգի Սյուն ամուսնացել է» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որտեղ Օ’Քոնորը կատարել է ֆիլմի գլխավոր հերոսուհու ժամանակավոր ընկերոջ՝ Մայքլ Ֆիցսիմոնսի դերը։ Ֆիլմն ունեցել է մեծ հաջողություն, ստացել մի քանի մրցանակ, և ներկայացվել «Օսկար» մրցանակի 3 անվանակարգում։
1990-ական թվականներին Օ’Քոնորը ստացել է 2-րդ պլանի դերեր, այդ թվում՝ նաև լայն ճանաչում և դրամարկղային հաջողություն ունեցող ֆիլմերում («Հերոս», «Աստվածները և հրեշները», «Մումիա»), խաղացել է հեռուստասերիալներում։ 2000-ական թվականների վերջում նկարահանվել է «Նավթ» (2007) և «Կոբրայի թռիչքը (2009) բլոկբաստերներում, ինչպես նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների կյանքի մասին պատմող «Կենդանի» հեռուստասերիալում[2]։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1979 | ս | «Հավայի 5-Օ» | «Hawaii Five-0» | Լաբորանտ/Բրուքս |
1986 | ֆ | «Եվս մեկ ձմեռային գիշեր» | «One More Saturday Night» | Հուդ |
1986 | ֆ | «Փեգի Սյուն ամուսնացել է» | «Peggy Sue Got Married» | Մայքլ Ֆիտցսիմոնս |
1988 | ֆ | «Քաղցրավենիքի սար» | «Candy Mountain» | Ջուլիուս |
1988 | ֆ | «Մոդերնիստները» | «The Moderns» | Հեմինգուեյ |
1998 | հֆ | «Տրիբունալ Քեյնից խռովարարի վրա» | «The Caine Mutiny Court-Martial» | Լեյտենանտ Թոմաս Քիֆեր |
1988 | ս | «Թաներ 88» | «Tanner '88» | Հայգս Տեգերտի |
1989 | ֆ | «Կյանքի նշաններ» | «Signs of Life» | Էդդի Ջոնսոն |
1989 | ֆ | «Պողպատե մագնոլիաներ» | «Steel Magnolias» | Սեմի Դեսոտո |
1990 | ֆ | «Սերը խոշոր պլանով» | «Love at Large» | Նկարիչ |
1991 | ս | «Օրենք և կարգ» | «Law & Order» | Պատրիկ Մակքարթեր |
1991 | ֆ | «Սպանության պատրանք 2» | «F/X2» | Մետ Նիլի |
1992 | ֆ | «Գիշերահավասար» | «Equinox» | Ռասել Ֆրանկս |
1992 | ֆ | «Հերոս» | «Hero» | Չակի |
1994 | ս | «Թռչունների աշխարհ» | «Birdland» | Պարոն Հորներ |
1994 | ֆ | «Փախչելն անհնար է» | «No Escape» | Սթեֆանո |
1994 | ֆ | «Գիշերվա գույնը» | «Color of Night» | Քեյսի Հայնց |
1995 | ֆ | «Կանադական բեկոն» | «Canadian Bacon» | Ռոյ |
1995 | ֆ | «Վիրտուալություն» | «Virtuosity» | Քլայդ Ռեյլի |
1995 | ֆ | «Պատրանքների տեր» | «Lord of Illusions» | Ֆիլիպ Սվան |
1996 | ֆ | «Սպանիր ինձ» | «Hit Me» | Կոուգար |
1997 | ֆ | «Դժոխային տաքսի» | «Chicago Cab» | Հարավից երիտասարդ |
1997 | հֆ | «Ֆոլքսվագեն ժուկ» | «The Love Bug» | Ռոդի Մարտել |
1997 | ֆ | «Ամիստադ» | «Amistad» | Միսիոներ |
1998 | ֆ | «Աստվածներ և հրեշներ» | «Gods and Monsters» | Հարրի |
1998 | ֆ | «Վերելք խորությունից» | «Deep Rising» | Ջոի |
1998 | հֆ | «Սև կատվի վազքը» | «Black Cat Run» | Հոբս |
1999 | ֆ | «Մումիա» | «Mummy» | Բենի Գաբոր |
1999 | ֆ | «Ցրտի գործոն» | «Chill Factor» | Թելսթար |
1999 | ֆ | «Վատ գեներ» | «If... Dog... Rabbit...» | Ջեյմի Կուպեր |
2000 | ս | «Ուրիշները» | «The Others» | Ուորեն Դեյ |
2001 | ս | «Գիդեոնի խաչավորումը» | «Gideon's Crossing» | Պարոն Մայքլ Պիրանդելո |
2004 | ս | «Ապագայի քաղաք» | «Century City» | Հենրի |
2004 | ֆ | «Վան Հելսինգ» | «Van Helsing» | Իգոր |
2005 | ս | «Օրենք ու կարգ․ Քրեական մտադրություն» | «Law & Order: Criminal Intent» | Պարոն Էվան Չապել |
2006 | ֆ | «Ակվարիում» | «Kettle of Fish» | Հարրի |
2006 | ֆ | «Հրեշտակի ջրվեժ» | «Seraphim Falls» | Հենրի |
2007 | ֆ | «Դատապարտված չվերթ» | «Flight of the Living Dead: Outbreak on a Plane» | Ֆրենկ |
2007 | ֆ | «Նավթ» | «There Will Be Blood» | Հենրի |
2009 | ս | «Կենդանի» | «The Beast» | Կոնրադ |
2009 | ֆ | «Կոբրայի թռիչքը» | «G.I. Joe: The Rise of Cobra» | Պարոն Մայնդբենդեր |
2012 | ֆ | «Վարպետ» | «The Master» | Բիլ Ուայթ |
2016 | ս | «11.22.63» | «11.22.63» | գիժ տղամարդ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Kevin J. O'Connor Biography (1963-)
- ↑ «Kevin J. O'Connor». Consultado em 25 de maio de 2012